Գրականագիտություն

Բանաստեղծության Պոետիկայի Հարցերը Էդգար Պոյի Գեղագիտության համակարգում

0
15/03/2012

Բանաստեղծության Պոետիկայի Հարցերը Էդգար Պոյի Գեղագիտության համակարգում

Read more - Ամբողջը →

Պարոյր Սեւակ-Զարեհ Խրախունի

Comparative Analysis of the Characteristic of 20th century Epic Writings Our article is dedicated to the creative and theoretical relationship that exists between Eastern Armenian poet Paruyr Sevak and Western Armenian poet Zareh Khrakhouni. It’s interesting, that in the 1960s two separate cultural environments formed independent literary movements. The Eastern Armenian literary scene, influenced by […]

Read more - Ամբողջը →

Լեռ Կամսար. Մարդը` Գործին Մէջէն

Շուտով կը դիմաւորենք Լեռ Կամսարի ծննդեան 125ամեակ՝ 2013 տարեթիւը: Ահա հանգրուան-առիթ մը, թէկուզ պայմանական, անդրադարձի եւ արժեւորման: Եւ մանաւանդ՝ կարելի հրաւէր մը ինքնաճանաչումի:
Քսաներորդ դարու հայ գրականութեան մէջ, μացառիկ պարագայ կը կայացնէ երգիծաբան Լեռ Կամսարը, Արամ Թոմաղեանը կամ Թովմասեանը, իր կենսագրական վարքով — ե՛ւ գործով: Իր կեանքն ու անհատականութիւնը, արդէն, զինք շեշտօրէն կ՛անջատեն ընթացիկ դէմքերու շարքէն…

Read more - Ամբողջը →

Հին Թիֆլիսն ու Գաբրիել Սունդուկյանի Ստեղծագործությունը

0
15/09/2011

«Հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել՝ Սայաթ Նովա և Գաբրիել Սունդուկյան: Հարազատ, Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով,Թիֆլիսի հոգով»,- գրել է Հովհաննես Թումանյանը՝ Գ. Սունդուկյանի ստեղծագործության ինքնատիպությունը խորագիտորեն պատճառաբանելով հին Թիֆլիսի իրականությամբ, ավանդական կենսակերպով, գունեղ ու զվարթ կոլորիտով։ Ըստ էության՝ քաղաքի տարեգրության մեջ առանձնացնելով իրենց պատմական բովանդակությամբ տարբեր հին և նոր շրջանները, Հ. Թումանյանը իր անկրկնելի ոճով ցույց է տվել, թե ինչո՞վ էր հատկանշական հին Թիֆլիսը. «Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր, որի մեջ եկել միացել էին կովկասյան ժողովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք…

Read more - Ամբողջը →

Հայի և Թուրքի Հարաբերության Հին Մոդելների Նորագույն Քննությունը Զ. Պիպեռյանի «Լկրտածը» Վեպում

0
15/09/2011

Զավեն Պիպեռյանը (1921-1984) ստամբուլահայ վիպագրության իրապաշտ ուղղության ակնառու ներկայացուցիչներից է։ Գրական ասպարեզ իջնելով 1950-1960-ական թվականներին, ստեղծագործելով Ստամբուլում, մի փոքր մասով նաև՝ Բեյրութում, ուր հաճախ թաքնվում էր՝ իր ընդգծված դեմոկրատական հայացքների պատճառով քաղաքական հետապնդումներից խույս տալու համար, նա խոր հետագիծ ձգեց «մեծ քաղաքի» (Զահրատի բնութագրումով) հետպատերազմյան շրջանի ընկերային կյանքի գեղարվեստական քննության մեջ…

Read more - Ամբողջը →

Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո Թաղերու Մեջ» Ակնարկաշարի Նորահայտ Տարբերակները

0
15/06/2011

Թվում է` գրականագիտությունը վաղուց արդեն իր սպառիչ ու վերջնական խոսքն է ասել անցյալի գլուխգործոց երկերի մասին՝ բազմակողմանիորեն ներկայացնելով դրանց ստեղծագործական պատմությունը, ժանրային առանձնահատկությունները, կառույցը, գաղափարագեղարվեստական և այլ արժանիքները։ Բայց իրականում արվեստի ճշմարիտ երկերը յուրաքանչյուր սերնդի հետ վերաիմաստավորվում ու մեկնաբանվում են յուրովի։ Այդ երկերը վերժամանակյա են, քանի որ օժտված են անանց և անսպառ գեղեցկություններով, ուստի ամեն մի նոր սերունդ կարող է ընդլայնել դրանց ընկալման ծիրը, իսկ երբեմն նաև՝ ստեղծագործական պատմության շառավիղը:

Read more - Ամբողջը →

Հայոց Միջնադարի Ազատագրական Լեգենդը

0
15/03/2011

Տրդատի և Կոստանդիանոսի պատմությունից հետո ազատագրական լեգենդի երկրորդ գրական աղբյուրը միջնադարյան տեսիլներն են, որոնք ոչ միայն հոգևոր բարձր ապրումների, այլև ազգային անկատար իղձերի արտահայտություններ են: Հայ ազատագրական լեգենդը քննելով իր պատմական զարգացման մեջ և միջնադարյան տեսիլները դիտարկելով իբրև ազատագրական մտքի յուրահատուկ դրսևորումներ, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը գտնում էր, որ դրանցում առկա «…վերին աստիճանի հետաքրքրական ու նշանակալից, թեպետ և մինչև հիմա սոսկ դիպվածաբար օգտագործված վկայությունները» միջնադարյան Հայաստանի տրամադրությունների ու ակնկալությունների արտահայտությունն են…

Read more - Ամբողջը →

Մեծ Եղեռնի վերհուշը Վահագն Դավթյանի պոեզիայում*

Խորհրդահայ գրականության մեջ Մեծ եղեռնի գեղարվեստական իմաստավորման խնդիրը տասնամյակներ շարունակ բախվում էր ամբողջատիրական վարչակարգի հարուցած արգելքներին…

Read more - Ամբողջը →