Սոցիալական Մարդաբանություն

Երևանի Քաղաքային Մշակույթը

0
15/09/2011

Հետխորհրդային Երևանում տեղի ունեցած արմատական փոխակերպումներից մեկը վերաբերում է քաղաքի բնակչության սոցիալական կազմի փոփոխությանը: Աղքատությունն ու անհավասարությունը փոխեցին ոչ միայն նրա սոցիալական կառուցվածքը, կարգավիճակային դերերի աստիճանասանդղակը, դրանց գնահատման չափանիշները, այլև ընդհանրապես՝ ողջ Երևանի նկարագի րը: Անկախության տարիներին Երևանն օբյեկտիվորեն դարձավ Հայաստանում ծավալվող սոցիալ-տնտեսական գործընթացների այն ընդհանուր թատերաբեմը, ուր հանրապետության ողջ տարածքից հոսում էր անցումային շրջանի մարտահրավերներին դիմակայելու ջանքեր գործադրող, առավել մրցակցային ու ադապտատիվ հատկություններով օժտված բնակչությունը…

Read more - Ամբողջը →

Երեվանի Քաղաքային Մշակույթը

0
15/03/2011

Քաղաքն այնպիսի տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը։ Քաղաքային դիսկուրսի ծավալման կարևոր միջավայրերից մեկը առօրեականությունն է: Ավելին, առօրեականությունը կարելի է դիտարկել որպես դիսկուրսի անքակտելի մասերից մեկը, որտեղ այն դրսևորվում է ոչ միայն խոսքի, այլև զանազան խավերի, խմբերի և անհատների միջև իրականացվող փոխհարաբերությունների ու գործողությունների միջոցով…

Read more - Ամբողջը →