Քննարկումներ

Բիբլիական «Արարատի Լեռները» Ըստ Սեպագիր Արձանագրությունների

0
15/06/2011

Աստվածաշնչի սեմական ծագում ունեցող եբրայերեն բնագրում Նոյի տապանը հանգրվանող լեռների մասին պահպանվել է հետևյալ ավանդությունը. «Եվ վերադառնում էին ջրերը երկրից՝ գալով և վերադառնալով, և հանգստացել էին ջրերը հարյուր հիսուն օրը վերջանալիս։ Եվ կանգնեց տապանը յոթերորդ ամսին, ամսվա տասնյոթերորդ օրը ‘RRŢ-ի լեռների վրա»:

Read more - Ամբողջը →

Հին Հայաստանը Մ.Թ.Ա. VI-IV Դարերում` Ըստ Մովսես Խորենացու

Հայ և օտար պատմագիտության մեջ երկար ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, ըստ որի՝ Աքեմենյանների տիրապետության դարաշրջանում Հայաստանի տարածքը բաժանված է եղել երկու վարչական միավորների՝ 13-րդ և 18-րդ սատրապությունների միջև: Սակայն հայագիտության մեջ վերջերս առաջ քաշվեց մեկ այլ տեսակետ. մ. թ. ա. VI-IV դարերում Հայաստանը գտնվել է 13-րդ սատրապության կազմում, իսկ ահա 18-րդը իրականում եղել է Կուր գետի և Կովկասյան լեռների միջև: Ներկա հրապարակման մեջ քննության ենթարկվող Մովսես Խորենացու տեղեկությունները, գումարվելով հունա-հռոմեական և սեպագիր աղբյուրների վկայություններին, ցույց են տալիս, որ Հայկական պետության ձևավորումը ավարտվել էր դեռևս Աքեմենյան տիրապետությանը նախորդած դարաշրջանում, և այն ընդգրկել է Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը:

Read more - Ամբողջը →

Սեբեոսի Պատմության «Գերանայ Դաշտ»ի Մասին

Վաղ միջնադարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի պատմության լիարժեք լուսաբանման տեսանկյունից հազվադեպ բարեբախտություն է, որ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության անցուդարձերն ավանդել է դեպքերի ժամանակակից և ստուգապատում պատմիչ Ղազար Փարպեցին։
Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ հայագետները դժվար թե կամովին հրաժարվեն Վահանանց պատերազմի վերաբերյալ նոր սկզբնաղբյուրներ փնտրելու և գտնելու ձգտումից…

Read more - Ամբողջը →

Փետրվարյան Ապստամբությունը Հայ Պատմագրության Մէջ

0
15/03/2011

1921 թ. Փետրվարյան ապստամբությունը Հայոց պատմության վիճահարույց հիմնահարցերից է, որի վերաբերյալ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ստեղծվել է պատմագիտական և հուշագրական հարուստ գրականություն, կազմվել են փաստաթղթերի ու նյութերի ժողովածուներ: Հրապարակում առկա աշխատություններն ու հոդվածները կարելի է բաժանել երեք խմբի՝ խորհրդային, սփյուռքյան և հետխորհրդային: Այս երեք խմբերը ներկայացնող հեղինակները տարբեր կերպ են լուսաբա նել ու գնահատել 1921 թ. իրադարձություններն ընդհանրապես և Փետրվարյան ապստամբությունը մասնավորապես…

Read more - Ամբողջը →

Հայերենի եվ Պարսկերենի Լեզվական Ընդհանրությունների Շուրջ

0
15/03/2011

Հայերենի ու պարսկերենի փոխազդեցությունները նախ և առաջ պայմանավորված են ծագումնաբանական ընդհանրություններով: Անհերքելի է նաև հայոց լեզվի կազմության վրա պարսկերենի միակողմանի ազդեցության փաստը, ինչը նկատելի է առաջին հերթին հայերենի ներքին կազմության՝ շարադասության և համաձայնության մեջ, ապա նաև՝ իրանահայ բարբառներում     երկու լեզուների բառակազմության յուրահատկությունները, թվականների կազմության ընդհանուր գծերը, հոլովական համակարգի զուգահեռները, բայերի, մակբայների, դերբայների, նախադրությունների և քերականական այլ կատեգորիաների ընդհանուր եզրերը…

Read more - Ամբողջը →