Category Archives: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ «ՆԱՄԱԿԱՆԻ»-Ն – 2021-2

Գևորգ Ս. Խուդինյան

Տարեսկզբին «Վէմ Մատենաշարով» լույս է տեսել ՀՅ Դաշնակցության մարտական կազմակերպության առաջին սերնդի ամենավառ ներկայացուցիչ, ականավոր հայդուկապետ Նիկոլ Դումանի նամակներն ու գրություններն ամփոփող փաստաթղթերի ժողովածուն1, որը ՀՅԴ արխիվների լավագույն գիտակ Երվանդ Փամբուկյանի երկարամյա աղբյուրագիտական պրպտումների արգասիքն է։

ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – 2021-1

Սևրի պայմանագրի և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռի մասին

Սուրեն Թ. Սարգսյան

2020 թ. վերջերին լույս է տեսել Հայկական հարցի և Հայոց պահանջատիրության հարցերով հետաքրքրվողների համար նախատեսված «Սևրի պայմանագիրն ու ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը. քննական հայացք 100-ամյա հեռավորությունից» կոլեկտիվ աշխատությունը, որը հեղինակել են հանրապետության տարբեր գիտակրթական հաստատություններ ներկայացնող պատմաբաններ:

ՎԱՐԱՆԴ ՓԱՓԱԶՅԱՆԻ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» – 2020-3

Մի մոռացված գրքույկի և նրա անմոռաց հեղինակի մասին

Գևորգ Ս. Խուդինյան
2020 թ. սեպտեմբերի 12-ին Բեյրութում հանկարծամահ եղած հավատավոր դաշնակցական և ինքնատիպ մտածող Վարանդ Փափազյանի հիշատակին մեզանում այսօր հնչող սովորական ցավակցությունները հերթական անգամ ապացուցում են, որ դժբախտաբար չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել այն հատուկենտ անհատականություններին, ովքեր իրենց գաղափարներով են եղանակ ստեղծել ՀՅ Դաշնակցության ներսում: Մինչդեռ նրա նման մտածող ու մտահոգ դաշնակցականների գաղափարների արժևորումը թույլ կտա մեզ դուրս գալ ընթացիկ քաղաքական թոհուբոհի տաղտուկից ու կրկին գաղափարականցնել կուսակցությունը:

Երեմիա Տեւկանց (Տեր-Սարգսեանց), Տոհմային յիշատակարան, գիրք Ը. (1868-1872), աշխատասիրությամբ՝ Հ․ Ղ․ Մուրադյանի – 2020-2

Կարոլինա Մ. Սահակյան
19-րդ դարի երկրորդ կեսն Օսմանյան կայսրության պատմության մեջ հայտնի է որպես բարեփոխումների՝ թանզիմաթի դարաշրջան՝ իր երկու շրջափուլերով՝ 1839-1856 և 1856-1876 թթ.:

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՇԱՆԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2020-1

Աշխեն Էդ. Ջրբաշյան
Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի ջանքերով ընթերցողի սեղանին է դրվել մի գիրք, որը Լևոն Շանթ մարդու, գրողի, մանկավարժի և քաղաքական գործչի նորովի ու համապարփակ բացահայտման ինքնատիպ փորձ է:

Ռուբեն Սաֆրաստյան, Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ 1919-1921 թթ. – 2019-4

Գևորգ Ս. Խուդինյան
Թեև անցած 100 տարիների ընթացքում խորհրդային, հետխորհրդային ու սփյուռքահայ պատմագրությունը բազմիցս անդրադարձել է հանրապետական Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կյանքի ու գործունեության առանձին դրվագներին, այդ թվում նաև՝ 1919-1921 թթ. Հայաստանի դեմ նրա անհաշտ պայքարի պատմությանը, բայց մի շարք առարկայական ու ենթակայական պատճառներով մեզանում այդ ականավոր քաղաքական ու ռազմական գործչի մասին այդպես էլ չի ձևավորվել որոշակի գիտական հայացք։

ՈՒՇԱԳՐԱՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ, Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի վերաբերյալ – 2019-3

Լիլիթ Հր. Հովհաննիսյան
Օրերս լույս է տեսել Հայոց ցեղասպանության պատմության և Հայոց պահանջատիրության հարցերով հետաքրքրվողների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» («Տիր» հրատարակչություն, 2019, 608 էջ) ծավալուն ուսումնասիրությունը:

Հենրիկ Էդոյան, Լույսը ձախ կողմից – 2019-2

Սուրեն Ս. Աբրահամյան
Հենրիկ Էդոյանն իր վերջին՝ «Լույսը ձախ կողմից» ժողովածուի (2018) «Կեսօրն անկարեկից» բանաստեղծության տողում ասում է. «Հիմա ես կարդում եմ այն գիրքը, որ գուցէ // ոչ ոք դեռ չի գրել (եւ ոչ ոք չի գրելու»:

Ռոդնի Դաքեսյան, 1915 թ. հայերի դեմ իրագործված կոտորածների իրավաբանական հետևանքները և դրանց լուծման դատական ու արտադատական հնարավոր եղանակները, Եր., «Փրինթինֆո», 2015, 416 էջ – 2016-2

Արմեն Ց. Մարուքյան
Հայոց ցեղասպանությանը՝ որպես հայ ժողովրդի նկատմամբ իրականցված ոճրի, վաղուց արդեն գիտական գնահատական է տրվել ոչ միայն հայ, այլև օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից. լույս են տեսել հազարավոր հետազտություններ, հրապարակվել են բազմաթիվ պետությունների արխիվներում պահվող փաստաթղթեր, որոնք հաստատում են անհերքելի ճշմարտությունը:

Գայանե Առաքելյան, Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը Եր., « Տիգ րան Մեծ» հրատարակչություն, 2018, 144 էջ, 88 նկար – 2019-1

Շուշանիկ Գ. Զոհրաբյան (Փարիզ)
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը 2018 թ. լույս է ընծայել արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» պատկերագիրքը: