Category Archives: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԻՒԹԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ԺԲ հատոր, խմբագիր՝ Երուանդ Փամպուքեան, Պէյրութ, «Համազգայինի Վահէ Սէթեան հրատարակչատուն», 2016, 464 էջ – 2016-4

Գևորգ Ս. Խուդինյան
Փաստաթղթերի ժողովածուին գրախոսական անդրադարձ կատարելու խնդիրը միշտ էլ կապված է որոշակի բարդությունների հետ, քանզի նման հրապարակման աղբյուրագիտական արժեքի բացահայտումը դեռևս բավարար չէ այն կազմող հեղինակի կատարած գործի ամբողջական արժևորման համար։

Դավիթ Գյուլզատյան, Գրական արևելահայերենի արտահայտաբանություն, Եր., Գլոբալ համալսարանի հրատ., 2015, 296 էջ – 2016-3

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Արտահայտաբանությունը նկարագրական քերականության բաժիններից է` երեք ենթաբաժիններով` հնչաբանություն, գրաբանություն, շարժաբանություն։ Նկարագրական քերականությունը` որպես լեզվաբանական բնագավառ, լեզվի ուսումնասիրության բավականին հավակնոտ հարթակ է, քանի որ ըստ էության ենթադրում է սահմանել ոչ թե մեկ մասնավոր լեզվի բնութագրություն, այլ այնպիսի չափանիշներ կամ դիտանկյուններ, որոնցով հնարավոր է բոլոր լեզուները ներկայացնել։ Նրա սահմաններում լեզվի բնութագրություն կազմելը բարդ է այնքանով, որ նկարագրական և նորմատիվ տեսական քերականությունների սահմանը մի տեսակ տարտամ է, և միշտ կա վտանգ այդ երկուսը կա՛մ միահյուսելու, կա՛մ ուսումնասիրության անորոշ պատկերի հանգելու։

Ալբերտ Ա. Խառատյան, Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922 թթ.), Եր., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2015, 533 էջ – 2016-1

Մարիամ Հ. Գեւորգյան, Ալբերտ Ա. Խառատյան
Հայ ժողովրդի բացառիկ ճակատագրով է պայմանավորված հայ պարբերական մամուլի պատմական դերն ու նշանակությունը: Մեր պարբերական մամուլը մեր տարեգրությունն է. այն և՛ պատմություն է, և՛ պատմող, իսկ արխիվների սակավության պայմաններում` նաև անգնահատելի սկզբնաղբյուր:

ԹԱԳՈՒՀԻ ՇԻՇՄԱՆՅԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ – 2015-4

Հայկ Ա. Համբարձումյան
Արևմտահայ նոր վիպասանության սկզբնավորման համար շրջադարձային եղավ 1883 թվականը, երբ «Արևելյան մամուլում» լույս տեսավ Թագուհի Շիշմանյանի (Օրիորդ Մենիկ) «Գարնան մի ասուպ» ստեղծագործությունը:

Jean-Paul Demoule, MAIS OÙ SONT PASSÉS LES INDO-EUROPÉENS? – 2015-3

Վրէժ – Արմէն Ե. Արթինեան
Ըստ լեզուաբաններու և այլ մասնագէտներու՝ գոյութիւն ունի հնդևրո պական լեզուներու ընտանիք մը, որուն մաս կը կազմեն լատինական լեզուները (ինչպէս՝ ֆրան սերէնը, իտալերէնը, սպաներէնը), սլաւական լե զուները (ինչպէս՝ ռուսերէնը և պալ քանեան լեզուները), գերմանական լե զուները (ինչպէս՝ գերմաներէնը և սկանտինաւեան լեզուները), այլև հնդկա կան, իրանական, կելտական, պալթիական լեզուները, նաև հայե րէնը, ալ պաներէնն ու յունարէնը։ Բայց արդեօք եղա՞ծ է երբևիցէ հնդևրո պացի ժո ղովուրդ մը և արդեօք խօսա՞ծ է ան հասարակաց լեզու մը… Արդի լե զուա բանութեան, ինչպէս և հնագիտութեան մեծ մարտահրաւէրներէն մէկն է ճշտել այդ մայր ժողովուրդին ու այդ սկզբնական լեզուին ծննդավայրը՝ եթէ իրապէս անոնք գոյութիւն ունեցած են։

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ – 2015-1

Լավրենտի Շ. Հովհաննիսյան
Պրոֆեսոր Սեդա Գասպարյանի գիրքը նվիրված է մի հարցի քննու թյան, որը հարյուր տարվա հեռավորությունից այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Չի կորցրել ոչ միայն այն պատճառով, որ մեզ համար շարունակում են օրա կարգային մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մեր պատմական հիշողությունը վառ պահելու, ավելին՝ մեր պահանջատիրությունն առաջ մղելու խնդիրները, այլև այն պատճառով, որ ներկա գլոբալացող աշխարհի քաղաքացին լինելով, մենք պարտավոր ենք նաև արթուն պահել համայն մարդկության հիշողությունը ու, թերևս, դրանով կասեցնել մեր մոլորակի վրա, ցավոք, այսօր էլ տեղ գտնող՝ ժողովուրդների իրավունքների կոպիտ ոտնա հա րումները:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊՈԵՏԻԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2015-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդի ժամանակներում պատմագիտության մեջ հույժ կարևորվում է ներտեքստային միասնության «հաստատութենական ներփակության» (une clôture institutionnelle) միագծությունը հաղթահարելու միտումը1: Հատկապես, երբ նկատի է առնվում, որ պատմագիտական շարադրանքը և տեքստը պարառում են արտատեքստային բազում իմաստներ, որոնք առանձնահատուկ ներգործություն ունեն տեքստային տեղեկատվության ողջ մակարդակի վրա: Արդյունքում ի հայտ է գալիս արտատեքստային կամ վերտեքստային մի կառույց, որը հայտնի է տրամասույթ (discours) անվամբ: Մի բան, որը սկսվում է այնտեղ, որտեղ ի հայտ են գալիս տեքստերի բառացի հասկացումից տարբեր հավելյալ իմաստներ:

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ – 2014-4

Գ.Խ.
Արա Գիրոգրոյանի երկար տարիները համառ ու տքնաջան աշխատանքի արդյունքը հանդիսացող ” Christapor Mikaëlian et le sultan turc. Le grand degff” մենագրությունն իր գրավիչ շարադրանքով և արդիական ձևավորմամբ առաջին անգամ ֆրանսիական հասարակությանն է ներկայացնում Քրիստափոր Միքայէլյանի կյանքի ու գործունեության ամբողջական պատկերը:

ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՌԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ – 2014-3

Արտակ Ա. Դաբաղյան
Հանրահայտ «Բրիլ» հրատարակչության լույս ընծայած այս երկհատորյակը հարմար առիթ է համառոտ անդրադառնալու ռազմի պատմագիտության ոլորտում վերջին երկու-երեք տասնամյակներին արձանագրված զարգացումներին: Մեր կարծիքով, նույն հրատարակ չության 1990-ա կաններից մինչև 2013 թ. հրատա րակած «Ռազմի պատմություն» շարքի (Brill series: «History of Warfare», խմբ. Kelly De Vries, John France, Michael S. Neiberg, Frederick Schneid) 90-ից ավելի հատորների համեմատ այս երկհատորյակն ունի որոշակի առավելություններ, եթե, իհարկե, նման համեմատություն թույլատրելի է տարբեր դարաշրջաններ և տարածքներ ներկա յացնող այս շարքի գրքերի միջև:

ՅԱԻՐ ԱՈՒՐՈՆ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ՍԻՈՆԻԶՄԸ ԵՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-2

Արմեն Ց. Մարուքյան
Հայկական հարցում սիոնիզմի բացասական դերակատարության վերաբերյալ անցյալում նույնպես հրապարակվել են որոշ հետազտություններ: Սակայն դրանց հեղինակներն ամբողջական կերպով չեն բացահայտել 19-րդ դարի վերջերից հայ ազատամարտի եւ արեւմտահայության հանդեպ սիոնիստների ձեռնարկած բացահայ ու անտեսանելի քայլերի իրական նպատակները, իսկ հաճախ էլ առաջնորդվել են որոշակի գաղափարախոսական կարծրատիպերով կամ ընթացքի-քաղաքական հաշվարկներով: