Մոսկվայի և Կարսի Պամանագրերի Միջազգային-Իրավական Գնահատականը

0
15/06/2011

Հայ իրավական միտքը վաղուց է արձանագրել այն փաստը, որ 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը ստորագրվել են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտումներով: Հայաստանի անկախության վերականգնումից հետո պայմաններ են ստեղծվել նման գնահատականները ակադեմիական ոլորտից միջազգային քաղաքականության ասպարեզ տեղափոխելու համար։ Այս առումով հարկավոր է առաջնորդվել ինչպես Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրման պահին գործող միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ Ազգերի Լիգայի Ստատուտի (Կանոնադրության) և Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի դրույթներով։ Դա թույլ կտա ճիշտ հաշվարկել 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի դեմ մեր հակաքայլերի հնարավոր տարբերակները։

Read more - Ամբողջը →

Միֆական Ժամանակը Մուշեղ Գալշոյանի Էսսեներում

0
15/06/2011

Միֆական մտածողությունը Մ. Գալշոյանի ստեղծագործության մեջ առանցքային դեր ունի, ուստի բնական է նրա առկայությունը ոչ միայն հեղինակի գեղարվեստական, այլև հրապարակախոսական գործերում: Իր ակնարկներում, էսսեներում Գալշոյանը, բովանդակային ու թեմատիկ նպատակադրումից ելնելով, հաճախ է տրվում միֆաստեղծման մղումներին, որոնք նրա հրապարակումներից շատերում ի հայտ են բերում միֆական-գեղագիտական կառույցի մի շարք ուշագրավ կողմեր: Հոդվածի նպատակը այդ կառույցի հիմնարար բաղադրիչներից մեկի՝ միֆական ժամանակի ընկալման և պատկերման խնդրի քննությունն է գրողի երեք՝ «Ագռավաքար», «Լուսավորչի կանթեղը» և «Ու՞ր, ծերուկ» էսսեներում:

Read more - Ամբողջը →

Բիբլիական «Արարատի Լեռները» Ըստ Սեպագիր Արձանագրությունների

0
15/06/2011

Աստվածաշնչի սեմական ծագում ունեցող եբրայերեն բնագրում Նոյի տապանը հանգրվանող լեռների մասին պահպանվել է հետևյալ ավանդությունը. «Եվ վերադառնում էին ջրերը երկրից՝ գալով և վերադառնալով, և հանգստացել էին ջրերը հարյուր հիսուն օրը վերջանալիս։ Եվ կանգնեց տապանը յոթերորդ ամսին, ամսվա տասնյոթերորդ օրը ‘RRŢ-ի լեռների վրա»:

Read more - Ամբողջը →

Հին Հայաստանը Մ.Թ.Ա. VI-IV Դարերում` Ըստ Մովսես Խորենացու

Հայ և օտար պատմագիտության մեջ երկար ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, ըստ որի՝ Աքեմենյանների տիրապետության դարաշրջանում Հայաստանի տարածքը բաժանված է եղել երկու վարչական միավորների՝ 13-րդ և 18-րդ սատրապությունների միջև: Սակայն հայագիտության մեջ վերջերս առաջ քաշվեց մեկ այլ տեսակետ. մ. թ. ա. VI-IV դարերում Հայաստանը գտնվել է 13-րդ սատրապության կազմում, իսկ ահա 18-րդը իրականում եղել է Կուր գետի և Կովկասյան լեռների միջև: Ներկա հրապարակման մեջ քննության ենթարկվող Մովսես Խորենացու տեղեկությունները, գումարվելով հունա-հռոմեական և սեպագիր աղբյուրների վկայություններին, ցույց են տալիս, որ Հայկական պետության ձևավորումը ավարտվել էր դեռևս Աքեմենյան տիրապետությանը նախորդած դարաշրջանում, և այն ընդգրկել է Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը:

Read more - Ամբողջը →

Մարտահրավեր Գիտությանը

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի ստորագրությամբ 2010 թ. հոկտեմբերի 29-ին հրապարակված «Գորիս-2010. աμսուրդի թատրոնի տարեշրջանը» խորագրով «հակադարձումը», որի լույս աշխարհ գալու համար առիթ էր դարձել Գորիսում 2010 թ. հոկտեմբերի 16-ին Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, արդեն արժանացել է հայ պատմագիտության փաստարկված պատասխանին:

Read more - Ամբողջը →

Արժեքավոր և Այժմեական Ժողովածու

0
15/06/2011

Վերջին տարիներին հայ և օտար պատմագիտության մեջ ավելի մեծ ուշադրություն է դարձվում այն իրողության վրա, որ հայերի բնաջնջման իթթիհատականների քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից պաշտոնապես դատապարտվել է դեռևս 1919-1922 թթ. ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավելի դատավարությունների և դրանց արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով:

Read more - Ամբողջը →

ՀՅ Դաշնակցության Մեծ Դատավարության Թղթածրարները

0
15/06/2011

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայ հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձել են ազատամարտի ակտիվ մասնակիցներ ու ջերմ աջակիցներ:
Արևմտյան Հայաստանում ծավալված հայդուկային կռիվներում կարևոր դեր են խաղացել Տարոնում՝ Հակոբ Սարկավագ Տեր-Ղևոնդյանը, Մշո Ս. Կարապետի վանքի վանահայր Ներսես վարդապետ Խարախանյանը, Ատրպատականում՝ Դերիկի Ս. Աստվածածին վանքի վանահայր Բագրատ վարդապետ Թավաքալյանը և ուրիշներ։ Խանասորի արշավանքին մասնակցել և ծանր վիրավորվել է Բաշկալեի Վարդան վարդապետ Նալբանդյանը:

Read more - Ամբողջը →

Տխուր Հայը

20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ առանձնահատուկ է Գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիաս Կանետիի (1905-1994) զբաղեցրած տեղը: Ստեղծագործական երկարամյա կյանքի ընթացքում նա գրել է բազմաթիվ երկեր, որոնք աչքի են ընկնում իրենց գեղարվեստական բացառիկ արժանիքներով: Բազմաժանր է գրողի թողած գրական ժառանգությունը` վեպ («Կուրացում», 1935), դրամաներ («Հարսանիք», 1931-1932, «Սնափառության կատակերգություն», 1933-1934, «Ժամանակով սահմանափակվածները», 1952), իմաստասիրական և այլ բնույթի բազմաթիվ աշխատություններ («Զանգված և իշխանություն», 1938-1960, «Մարաքեշի ձայներ», 1968, «Խոսքերի խիղճը» էսսեների շարքը, 1969, «Փրկված լեզու», «Ջահը ականջում», «Աչքախաղ» 1977-1985):

Read more - Ամբողջը →

Բովանդակություն (Թիվ 2011-1)

0
15/03/2011

«ՎԷՄ»-ի 2011 տարվան թիւ 1-ի բովանդակություն (Յունուար-Մարտ 2011)։

Read more - Ամբողջը →

Տարեգիրների Ժամանակը

0
15/03/2011
Read more - Ամբողջը →