Հին Թիֆլիսն ու Գաբրիել Սունդուկյանի Ստեղծագործությունը

0
15/09/2011

«Հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել՝ Սայաթ Նովա և Գաբրիել Սունդուկյան: Հարազատ, Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով,Թիֆլիսի հոգով»,- գրել է Հովհաննես Թումանյանը՝ Գ. Սունդուկյանի ստեղծագործության ինքնատիպությունը խորագիտորեն պատճառաբանելով հին Թիֆլիսի իրականությամբ, ավանդական կենսակերպով, գունեղ ու զվարթ կոլորիտով։ Ըստ էության՝ քաղաքի տարեգրության մեջ առանձնացնելով իրենց պատմական բովանդակությամբ տարբեր հին և նոր շրջանները, Հ. Թումանյանը իր անկրկնելի ոճով ցույց է տվել, թե ինչո՞վ էր հատկանշական հին Թիֆլիսը. «Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր, որի մեջ եկել միացել էին կովկասյան ժողովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք…

Read more - Ամբողջը →

Հայի և Թուրքի Հարաբերության Հին Մոդելների Նորագույն Քննությունը Զ. Պիպեռյանի «Լկրտածը» Վեպում

0
15/09/2011

Զավեն Պիպեռյանը (1921-1984) ստամբուլահայ վիպագրության իրապաշտ ուղղության ակնառու ներկայացուցիչներից է։ Գրական ասպարեզ իջնելով 1950-1960-ական թվականներին, ստեղծագործելով Ստամբուլում, մի փոքր մասով նաև՝ Բեյրութում, ուր հաճախ թաքնվում էր՝ իր ընդգծված դեմոկրատական հայացքների պատճառով քաղաքական հետապնդումներից խույս տալու համար, նա խոր հետագիծ ձգեց «մեծ քաղաքի» (Զահրատի բնութագրումով) հետպատերազմյան շրջանի ընկերային կյանքի գեղարվեստական քննության մեջ…

Read more - Ամբողջը →

Երևանի Քաղաքային Մշակույթը

0
15/09/2011

Հետխորհրդային Երևանում տեղի ունեցած արմատական փոխակերպումներից մեկը վերաբերում է քաղաքի բնակչության սոցիալական կազմի փոփոխությանը: Աղքատությունն ու անհավասարությունը փոխեցին ոչ միայն նրա սոցիալական կառուցվածքը, կարգավիճակային դերերի աստիճանասանդղակը, դրանց գնահատման չափանիշները, այլև ընդհանրապես՝ ողջ Երևանի նկարագի րը: Անկախության տարիներին Երևանն օբյեկտիվորեն դարձավ Հայաստանում ծավալվող սոցիալ-տնտեսական գործընթացների այն ընդհանուր թատերաբեմը, ուր հանրապետության ողջ տարածքից հոսում էր անցումային շրջանի մարտահրավերներին դիմակայելու ջանքեր գործադրող, առավել մրցակցային ու ադապտատիվ հատկություններով օժտված բնակչությունը…

Read more - Ամբողջը →

Հայաստանի Մշակույթը Անկախության 20 Տարիներին

0
15/09/2011

Հայտնի է, որ Նոր ժամանակներում՝ մինչև Հայոց պետականության վերականգնումը, իր քաղաքակրթական ձևերի մեջ (գեղանկարչություն, ճարտարապետություն, երաժշտություն և այլն) զարգացման բարդ ու հակասական ուղի անցած հայ մշակույթը չուներ ձգողականության միասնական կենտրոն։ Այն հիմնականում ստեղծվում էր աշխարհի տարբեր երկրներում ծվարած հայկական գաղթօջախներում՝ իր վրա կրելով այլոց մշակույթների ազդեցությունը…

Read more - Ամբողջը →

Հայկական Կիսանկախ Իշխանություններն ու Մելիքությունները Արևմտյան Հայաստանում և Լեռնային Կիլիկիայում(17-րդ դար 19-րդ դարի 2-րդ կես)

0
15/09/2011

Հայոց պետականության կործանմամբ ստեղծված դժնդակ պայմաններում Հայաստանի առավել դժվարամատչելի և անառիկ լեռնագավառներում ծվարած իշխանական տները կարողացան երկար ժամանակ պահպանել իրենց անկախությունն ու ինքնավարությունը: Եվ նույնիսկ 16-17-րդ դդ. թուրք-պարսկական երկարատև պատերազմների արհավիրքներն ի վիճակի չեղան լիովին արմատախիլ անել Հայոց պետականության բեկորները, որոնցում հայ բնակչությունը շարունակում էր կառավարվել իր տոհմիկ օրենքներով՝ ճանաչելով տեղի կառավարիչների գերակայությունը…

Read more - Ամբողջը →

Հայաստանն Արդիականացման Մարտահրավերի Առջև

Հայաստանի երրորդ Հանրապետությունը թևակոխել է իր պատմության երրորդ տասնամյայկը, ուստի այս օրերին հանդես են գալիս մեծ թվով հեղինակներ, որոնց հրապարակումներում փորձ է արվում ամփոփել մեր անցած դժվարին ուղին։ Արդյո՞ք վերջին 20 տարիների ընթացքում գործել ենք մեր հնարավորությունների սահմաններում, որքանո՞վ էր մեր հասարա կությունը պատրաստ դիմագրավելու մինչև այժմ առկա և նոր միայն ուրվագծվող մարտահրավերներին, կարո՞ղ ենք արտաքին աշխարհում լինել մրցունակ, արդյո՞ք ՀՀ պետական մեքենան հիմնավոր և արդյունավետ է կառուցված, նպատակաուղղվա՞ծ են պետության միջոցներն ու ջանքերը ժողովրդի կենսապայմանների բարելավմանը, ի՞նչ սկզբունքային բացթողումներ և վրիպումներ ենք թույլ տվել, որոնք հնարավոր է շտկել։ Վերջապես` որո՞նք են մեր երկրի զարգացման մեջ ճեղքում ապահովելու գլխավոր ուղիները…

Read more - Ամբողջը →

Արցախի Մելիքությունների Նենգափոխումը Ադրբեջանական Պատմագրության Կողմից

0
15/09/2011

Գաղտնիք չէ, որադրբեջանական պատմագրությու նը տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել Հայոց պատմությունը խեղաթյուրելու և ծուռ հայելու մեջ ներկայացնելու համար: Եվ նման պատմահենության հիմնական թիրախներից մեկը եղել է Արցախ-Ղարաբաղում հայոց պետականության ուշ միջնադարյան դրսևորումների՝ Խամսայի մելիքությունների պատմությունը…

Read more - Ամբողջը →

Ականավոր Բյուզանդագետը

0
15/09/2011

Համաշխարհային բյուզանդագիտությունն ու հայագիտությունը ծանր կորուստ կրեցին։ 2011 թ. օգոստոսի 17-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց նշանավոր պատմաբան, Հունաստանի և Իտալիայի բազմաթիվ գիտական կաճառների անդամ, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանը։ Նրա գիտական ուսումնասիրություններն անանց արժեք են ինչպես համաշխարհային բյուզանդագիտության, այնպես էլ հայագիտության համար, ուստի Հրաչ Բարթիկյանի նման լայն հետաքրքրությունների տեր գիտնականի բացակայությունը դեռ երկար է զգալու գիտնականների ներկա սերունդը…

Read more - Ամբողջը →

ՀՅ Դաշնակցության Մեծ Դատավարության Թղթածրարները

0
15/09/2011

«Վէմ» հանդեսն իր տպագրության վերսկսման պահից հրապարակում է ՀՅԴ Մեծ կամ «լիժինյան» դատավարության նյութերի մեկնաբանված-ծանոթագրված թարգմանությունները: Սա կայն, մինչ օրս, դրանք ներառել են միայն ՀՅԴ անվանի դեմքերի անհատական գործերը, որի հետևանքով լրացվել ու ամբողջացել են
վերջիններիս վերաբերող նյութերն ու փաստաթղթերը…

Read more - Ամբողջը →

Երիտթուրքերի Վարչակարգը և Հայերը

Մի առիթով Ուինսթոն Չերչիլը ցեղասպանությունը բնութագրել է իբրև «հանցագործություն առանց անունի», իսկ 1915 թ. հայերի ջարդերը նկարագրող ականատեսներից մեկը դժվարացել է բնորոշել այն, քանզի խոսքը «մի կոտորածի մասին է, որը փոխում է կոտորածի ողջ իմաստը»: 1944-ին լեհական հրեա,
իրավաան Ռաֆայել Լեմկինը կիրառեց «genocide» բառը, որը մեծ արագությամբ տեղ գտավ աշխարհի բոլոր լեզուներում և հաճախ գործածվում է իբրև «ցեղասպանություն» բառի հոմանիշ…

Read more - Ամբողջը →