Monthly Archives: Դեկտեմբերի 2009

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ – 2009-3

Ցարական Ոստիկանության Դեպարտամենտի  Հատուկ բաժնի 1905 թվականի թղթածրարը

Հասմիկ Ա. Համբարձումյան
Քրիստաոր Միքայելյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ ժամանակին լույս են տեսել բազմաթիվ հիշողություններ, նամակներ, իսկ վերջին տարիներին նաեւ՝ արխիվային փաստաթղթեր: Բայց ներկայացվող վավերագրերի թղթածրարը ոչ միայն լրացնում, այլեւ նկատելիորեն ընդլայնում ու թարմացնում է ՀՅ Դաշնակցության հիմնադիրներից մեկի ու ամենաճանաչված առաջնորդի մասին առկա գիտելիքներն ու պատկերացումները:

 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ 1915-1917 ԹԹ. – 2009-3

Մուշեղ Թումանյանի 1915 թ. մայիսի 26ի նամակ-զեկուցագիրը Ալաշկերտի հայության վիճակի մասին

Ռուբեն Օ. Սահակյան
1915 թ. հունվարի 5-ին ավարտված Սարիղամիշյան գործողությունից հետ ռուս-թուրքական ռազմաճակատում իրավիճակը փոքր-ինչ կայունացավ, եւ համեմատաբար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին Ալաշկերտի հովտի հայ բնակչության համար՝ հայրենի օջախները վերադառնալու, ավերված բնակավայրերը վերաշինելու եւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2009-3

Գարեգին Նժդեհի դատական գործը

Ավագ Ա. Հարությունյան
Նշանավոր ազգային եւ պետական գործիչ Գարեգին Նժդեհի քաղաքական գործունեության վաղ շրջանը համեմատաբար թերի է ուսումնասիրվել: ՀՅ Դաշնակցության Մեծ դատավարության ընթցաքում ստեղծված նրա դատական գործի հրապարակումը գալիս է լրացնելու այս բացը:

 

«ՍԱՐՈՅԵԱՆԻ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԵՏԵՎԻՑ»: Գլխ. խմբագիր` Սուրէն Դ. Դանիէլեան – 2009-3

Դավիթ Վ. Պետրոսյան
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հրավիրծա երկօրյա միջազգային գիտաժողովի (14-15 հոկտեմբեր, 2008) նյութերի այս ժողովածուն ներառում է Հայաստանի եւ Սփյուռքի սարոյանագետների հոդվածները, որոնք, լրացնելով միմիայնց, լուսաբանում են մեծ գրողի կյանքի ու ստեղծագործության տարբեր կողմերը:

Հայ ժողովրդական հեքիաթների գրառման և գիտական հրատարակության շուրջ – 2009-3

Թամար Լ. Հայրապետյան
Հեքիաթն ամենատարավծված ժանրն է աշխարհի ժողովուրդների բանահյուսական ավանդության մեջ: Սկզբնավորվելով դարերի խորքից՝ հեքիաթը պատմվել, լրացվել, հղկվել, սերնդեսերունդ փոխանցվել է մինչեւ մեր օրերը՝ ներառելով հնագույն պատմահասարակական հարաբերությունների, առասպելների, հավատալիքների ու սովորթյունների վերապրուկներ:

 

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» երկի անգլերեն թարգմանությունը. համարժեքության հարցեր – 2009-3

Սեդա Ք. Գասպարյան, Լուիզա Ա. Գասպարյան
Լեզուների բազմազանության գիտակցված ընկալումը մարդուն հնարավորություն է ընձեռում հասկանալ եւ գնահատել օտար լեզվամտածողության ու մշակույթի յուրահատկությունները, եւ այստեղ է, որ անգնահատելի է դառնում թարգմանության դերը:

 

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ 50 ԱՄՅԱԿԸ – 2009-3

Ալվարդ Ս. Ղազիյան
Ավարտող 2009 թվականի սկզբներին լրացավ ԼՂՀ առաջին նախագահի, հայ ժողովրդի նորագույն պատմության պայծառ դեմքերից մեկի, խոստումնալից գիտնական, ազգային-ազատագրական պայքարի կազմակերպիչ ու անմնացորդ նվիրյալ Արթուր Ասլանի Մկրտչյանի ծննդյան 50 ամյակը,-մի կարեւոր տարեթիվ, որը, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում անցավ գրեթե աննկատ:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ – 2009-3

«Ուշ աղվանների» առասպելը

Հենրիկ. Ս. Սվազյան
1918-ի միայն պատմության թատերաբեմում հայտնված «Ադրբեջան» պետության եւ դրա հիման վրա «ադրբեջանցի» արհեստածին անունը ստացած կովակսյան թաթարների համար որեւէ կերպ հնարավոր չէր գտնել Լեռնային Ղարաբաղի եւ հայկական այլ տարածքների բռնազավթման «պատմական հիմնավորում»՝ Հայաստանի ու հայ ժողովրդի բազմադարյան պատմության հետ համեմատության ճանապարհով:

ՆԵՐԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԳՈՒ ԵՎ ԿՏԱՎԻ ԳՈՒՅՆԵՐԻՑ – 2009-3

Լևոն Ե. Լաճիկյան
Վիլիկ Զաքարյանն արդի հայ կերպարվեստի այն ներկայացուցիչներից է, ովքեր տասնամյակներով ստեղծել են իրենց ոճը՝ որպես արդյունք շրջապատող աշխարհի հետ հարաբերվելու իրենց հերպի եւ գեղարվեստական ինքնօրինակ մտածողության:

ԳԱՆՁԵՐ ԿԻԼԻԿՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ – 2009-3

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի թիւ 9422 ձեռագրի խորանների նկարազարդումները

Սաթենիկ Լ. Չուգասզյան
Կիլիկիայի հայկական թագավորության ձեւավորմանն ու ամրապնդմանը համընթաց, երկրում բուռն ծաղկում է ապրել մանրանկարչությունը: Հոգեւոր եւ աշխարհիկ բարձրաստիճան ազնավականությունը պատվիրում էր շքեղ ծաղկազարդված ձեռագրեր, որոնց հիշատակարաններում շեշտվում էին պատվիրատուների անունները: