Monthly Archives: Մարտի 2010

ՀԱՅԵՐՆ ՕՍՄԱՆՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2010-1

Տնտեսական գործոնը՝ Մեծ եղեռնի դրդապատճառ

Անահիտ Խ. Աստոյան
Օսմանյան կայսրությունում ողջ պաշտոնեությունը, զինված ուժերը, ոստիկանությունը եւ դատական մարմինները կազմված էին մահմեդականներից, մեծ մասամբ՝ օսմանցի թուրքերից: Իրենց վերապահելով իշխողի դերը՝ նրանք երկրի ամբողջ տնտեսական դաշտը թողել էին ոչ թուրք տարրերին: Օսմանցի թուրքերը քաղաքակրթական այն մակարդակի վրա չէին գտնվում, որպեսզի ակրողանային վարել եւ զարգացնել երկրի տնտեսությունը, ուստի ստիպված էին օգտվել իրենց գրաված երկրների բնիկ, քաղաքակիրթ ժողովուրդների փորձառությունից:

 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-1

Համո Օհանջանյանի 1916թ. դեկտեմբերի 10-ի զեկուցագիրը՝ Վասպուրականի հայության վիճակի մասին

Ռուբեն Օ. Սահակյան
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Արեւմտյան Հայաստանի ազատագրված երկրամասերից հայ հասարակությունն առավել ուշադրությամբ էր հետեւում Վան-Վասպուրականի կացությանը: Վանի 1915թ. մայիսյան ազատագրումը եւ Արամ Մանուկյանի նշանակումը ժամանակավոր կառավարչի (նահանգապետի) պաշտոնում մեծ հույսեր էին արթնացրել հայության սրտում:

«ՎՇՏԱՊԱՏՈՒՄԻ» ԱՆՏԻՊ ԷՋԵՐԸ – 2010-1

Ամատունի Ս. Վիրաբյան, Գոհար Գ. Ավագյան
1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունիս մազապուրծ հայ փախստականների շրջանում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բաքվի կենտրոնական կոմիտեն 1916 թ. ձեռնարկել է տեղեկությունների հավաքագրում՝ «Վշտապատում» ընդհանուր խորագրով:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2010-1

Գարեգին Խաժակի դատական գործը

Ավագ Ա. Հարությունյան
1905-1907թթ. Ռուսական առաջին հեղափոխությունից հետո ՀՅ Դաշնակցության դեմ սկիզբ առած հալածանքների պայմաններում երկու անգամ ձերբակալվել եւ ընդհանուր առմամբ՝ մեկ ու կես տարի ցարական բանտերում է անցկացրել 1915-ի Հայոց Մեծ Եղեռնի զոհերից մեկը՝ ՀՅԴ նշանավոր գործիչ Գարեգին Խաժակը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ – 2010-1

Մարգարիտ Աճեմյան-Ահներթ, ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ: Ճամփորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով

Լեւոն Ե. Լաճիկյան
Անցած տարեվերջին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանավորությամբ Երեւանում լույս տեսավ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Մարինե Բազաեւա)

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ – 2010-1

«Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դրույթների կիրառելիության հարցի շուրջ

Վլադիմիր Դ. Վարդանյան
Մինչեւ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումը ցեղասպանությունն արգելող ունիվերսալ (համընդհանուր) միջազգային իրավական համաձայնագիր գոյություն չուներ:

ԵՂԵՌՆ ԲԱՌԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ – 2010-1

Սեդա Ք. Գասպարյան
Բառապաշարը լեզվի ամենահարուստ գանձարանն է, ըստ էության՝ լեզվի հարստության չափանիշ: Բառերի օգնությամբ է, որ մարդը ճանաչում է աշխարհը, սովորում մտածել, արտահայտել իր մտքերն ու մտահոգությունները, հույզերն ու ապրումները:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2010-1

Արթուր Ա. Հովհաննիսյան
Մեծ եղեռնը անջնջելի հետք է թողել հայ ականավոր քանդակագործ ու նկարիչ Խորեն Տեր-Հարությանի կյանքում եւ կարեւոր տեղ գրավել նրա ինքնատիպ արվեստի մեջ: Գործերը, որոնցում արվեստագետը անդրադարձել է 1915թ. իրադարձություններին, առաջին հերթն արտացոլում են Խորեն Տեր-Հարությանի անձնական հիշողություններն ու տառապալի ապրումներ:

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԳԱՆՁԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՓՈՐՁԸ – 2010-1

Երվանդ Լալայանի արշավախմբի գործունեության մասին (1915թ. սեպտեմբեր 1916թ. մարտ)

Ալվարդ Ս. Ղազիյան, Լիլիթ Է. Մկրտումյան
1915 թ. արհավիրքի օրերին իր բնօրրանում դարերով ապրող տոհմիկ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջող Թուրքիայի կառավարիչների նպատակներից մեկը հայկական հնագույն մշակույթի գանձերի ոչնչացումն էր: Պատերազմի ընթացքում հարյուրավոր հայկական գյուղեր բնաջնջվեցին, թալանվեցին, հազարավոր հայ բնակիչներ իրենց օջախներում, եկեղեցիներում սրածվեցին, կենդանի-կենդանի այրվեցին ու մոխրացան. թվում էր, թե հայ մարդկանց ոչնչացնելու հետ միասին իսպառ վերանալու է նաեւ նրանց հոգեւոր հարստությունը:

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ – 2010-1

Խոչընդոտ երկրի բացարձակ թրքացման դէմ

Ռուբինա Փիրումեան, Լոս Անջելես
Կայսրութիւնը օսմանացնելու (Ottomanization) անյաջող արդիւնքից յետոյ, Երիտ. Թուրքերը ի գործ դրեցին թրքացման քաղաքականութիւնը (Turkification), որով եւ պիտի իրագործուէր «Թուրքիան թուրքերի համար» գաղափարախօսութիւն-նպատակը: 1915-ի կոտորածները, տեղահանութիւնն ու բռնի իսլամացումը այդ նպատակին էին ծառայում: