Monthly Archives: Դեկտեմբերի 2010

ԹԱԳՈՒՀԻ ՇԻՇՄԱՆՅԱՆ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՍՈՒՊԸ – 2010-4

Ալբերտ Ա. Մակարյան
Թիֆլիսյան հեռավոր տարիներից այսպիսի հիացական խոսքերով է հիշել Ծերենցին ու նրա շնորհաշատ դստերը Մոսկվայում քաղցկեղից տառապող Հովհաննես Թումանյանը… իր վախճանից ընդամենը 21 օր առաջ՝ 1923-ի մարտի 2-ին:

ՀՅԴ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ – 2010-4

Հայաստանի առաջին Հանրապետության անկման պատճառների մասին

Համո Կ. Սուքիասյան
Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո արտերկրում հայտնված ՀՅԴ Դաշնակցության ղեկավար գործիչների ու շարքային անդամների շրջանում լայքն քննարկման նյութ դարձան սեփական քայլերի վերագնահատման, սխալների ու բացթողումների վերհանման հարցերը: Այս առումով առանձնապես կարեւորվում էր Հայաստանի Հանրապետության անկման առարկայական ու ենթակայական պատճառների բացահայտումը, ինչի հանդեպ միատեսակ չէր կուսակցութեան ղեկավար մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամների դիրքորոշումը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-4

Նորահայտ վավերագրեր Կարինում Ռոստոմի եւ հայ բարեգործան ընկերությունների 1916թ. գործունեության վերաբերյալ

Ռուբեն Օ. Սահակյան
1916 թ. փետրվարի 3-ին ռուսական Կովկասյան բանակի զորամասերը դժվային մարտերից հետո գրավեցին Էրզրում (Կարին) ամրոցը եւ քաղաքը՝ ծանր պարտության մատնելով թուրքական զորքերին: Քաղաքն ազատագրած ռուսական բանակի եւ հայ կամավորականների առջեւ բացվեցին մեկ տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգության սահմռկեցուցիչ տեսարանները:

 

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2010-4

Հովհաննես Քաջազնունու դատական գործը

Ավագ Ա. Հարությունյան
Հայաստանի  Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին անջնջելի հետք է թողել Հայոց նոր պատմության մեջ՝ դառնալով 20-րդ դարի առաջին տասնամյակներին մեր ազգային երկնակամարի վրա փայլատակած վառ անահտակություններից մեկը:

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ – 2010-4

Քրիստինե Ֆ. Մելքոնյան
1945 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Թուրքիային ներկայացված՝ հայկական տարածքները վերադարձնելու պահանջը Հայկական հարցի նորագույն շրջանի ապտմության շրջադարձային իրադարձություններից մեկն է, որն ունի բազմաթիվ վիճելի եւ մութ էջեր Մոտ կես դար խորհրդային պատմաբանների կողմից հասկանալի պատճառներով այն մոռացւթյան է մատնվել, իսկ թուրք եւ արեւմտյան հեղինակները սահմանափակվել են մեկ-երկու նախադասությամբ՝ արձանագրելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը Թուրքիայից պահանջել է Կարսն ու Արդահանը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-4

Ղարաբաղյան հիմնահարց

Ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների դիտանկյունից

Ալեքսանդր Ս. Մանասյան
2013-ի փետրվարին կլրանա 20 տարին այն օրվանից, երբ ԽՍՀՄ քաղաքական օրակարգում որպես ներքին հարց հայտնվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը: 1991-ին՝ ԽՍՀՄ լուծարումից անմիաջապես հետո, արդեն զինված բախման տեսք ստացած Ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգայնացվեց: Նրա կարգավորումը հայտնվեց ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո:

ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ – 2010-4

Ակադեմիկոս Մկրտիչ Ներսոսյանի ծննդյան 100-ամյակի առիթով

Ալբերտ Ա. Խառատյան
Հայոց նոր պատմության հիմնահարցերի վերաբերյալ ակադեմիկոս Մ. Ներսիսյանի հարցադրումներն ու մեկնաբանությունները խորհրդահայ պատմագրության համար ունեցել են ուղենշային նշանակություն՝ իրենց նորովի մոտեցումներով, դրանք առաջադրելու եւ լուծելու զարմանալի պարզությամբ, ինչը պատմական ճշմարտության բացահայտման երաշխիքն է:

 

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՐԱՖՖՈՒ ԱՐՁԱԿՈՒՄ – 2010-4

Մեծ վիպասանի ծննդյան 175-ամյակի առիթով

Վազգեն Հ. Սաֆարյան
Րաֆֆին հայ գրականության համար առանցքային Խորենացի-Աբովյան գաղափրական շարժման շարունակությունն էր, որի միջոցով գրականությունը ստանձնեց ազգի գոյաբանության բաղադրեիչը լինելու առաքելությունը:

 

ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ – 2010-4

Ռուբեն Շահվերդյանի ծննդյան 110-ամյակի առիթով

Մարինա Գ. Ստեփանյան
2010 թվականին լրացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուբեն Շահվերդյանի ծննդյան 110-ամյակը: Իր մահվանից 30 տարի անց էլ նշանավոր արվեստագետի անունն անխզելիորեն կապված է 20-րդ դարի հայ մշակույթի հետ: Ռուբեն Շահվերդյանը մեզնում առաջիններից էր, որ խորությամբ գիտակցեց շրջապատող աշխարհի ճանաչողության ինքնուրույն ձեւի՝ դեկորատիվ-կիրառական արվեստի հարուստ հնարավորությունները եւ կարողացավ լուծել այդ ասպարեզում առկա բարդ խնդիրները:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2010-4

Մաս առաջին: Հասարակական մշակույթի փոխակերպումները խորհրդային եւ հետխորհրդային Երեւանում

Աղասի Զ. Թադեւոսյան
Հայաստանի անկախության վերականգնումը կարեւոր նշանակություն ունեցավ մայրաքաղաք Երեւանի կյանքում:  Արմատականորեն փոխվեց բնակչության զբաղվածության, մասնագիտական կազմի, հասարակական աստիճանակարգման ողջ համակարգը: Կորցնելով խորհրդային հանրապետության մայրաքաղաքի գործառույթները, Երեւանը հայտնվեց իր դերակատարության ու կարգավիճակի վերաիմաստավորման փուլում: