Archive for Մարտի, 2011

Բովանդակություն (Թիվ 2011-1)

0
15/03/2011

«ՎԷՄ»-ի 2011 տարվան թիւ 1-ի բովանդակություն (Յունուար-Մարտ 2011)։

Read more - Ամբողջը →

Տարեգիրների Ժամանակը

0
15/03/2011
Read more - Ամբողջը →

Հայաստանն ու հայկական հարցը արդի արաբական պատմագրութեան մէջ*

Օսմանեան բռնապետութեան թուրքաց մանպետական քաղաքականութեանը դիմակայելու ընդհանուր խնդիրը նոր ժա մանակներու համար դարձաւ այն կարևոր հիմնաքարը, որուն վրայ կառուցուեցաւ հայ և արաբ ժողովուրդներու բա- րեկամութիւնը..

Read more - Ամբողջը →

Հայաստանն ու Հայկական Հարցը Արդի Արաբական Պատմագրութեան Մէջ

0
15/03/2011

Օսմանեան բռնապետութեան թուրքացման պետական քաղաքականութեանը դիմակայելու ընդհանուր խնդիրը նոր ժամանակներու համար դարձաւ այն կարևոր հիմնաքարը, որուն վրայ կառուցուեցաւ հայ և արաբ ժողովուրդներու բարեկամութիւնը: Իսկ Մեծ եղեռնէն ետք արաբական երկիրներուն մէջ ապաստանած
հայ տարագրեալներուն փրկութիւն եւ օթևան տալով՝ աւելի ամրապնդուեցաւ հայ-արաբական համերաշխութիւնը…

Read more - Ամբողջը →

Քաղաքակրթական Հավասարակշռության Հիմնախնդիրը Մեծ Հայքում

0
15/03/2011

Դիտարկվող դարաշրջանում Արևելքի և Արևմուտքի միջև հաստատված մոտավոր ուժային համաչափելիությունը խախտվեց և տիրական դարձավ աշխարհաքաղաքական խզումը: Պատճառները տարաբնույթ էին և դժվար բացատրելի՝ ուղղագիծ հոլովույթի դիտանկյունից: Թերևս ավելի պատշաճ է խոսել իրադարձությունների համակարական (սիմպաթետիկ) համընկնումի մասին…

Read more - Ամբողջը →

Հայոց Միջնադարի Ազատագրական Լեգենդը

0
15/03/2011

Տրդատի և Կոստանդիանոսի պատմությունից հետո ազատագրական լեգենդի երկրորդ գրական աղբյուրը միջնադարյան տեսիլներն են, որոնք ոչ միայն հոգևոր բարձր ապրումների, այլև ազգային անկատար իղձերի արտահայտություններ են: Հայ ազատագրական լեգենդը քննելով իր պատմական զարգացման մեջ և միջնադարյան տեսիլները դիտարկելով իբրև ազատագրական մտքի յուրահատուկ դրսևորումներ, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը գտնում էր, որ դրանցում առկա «…վերին աստիճանի հետաքրքրական ու նշանակալից, թեպետ և մինչև հիմա սոսկ դիպվածաբար օգտագործված վկայությունները» միջնադարյան Հայաստանի տրամադրությունների ու ակնկալությունների արտահայտությունն են…

Read more - Ամբողջը →

Երեվանի Քաղաքային Մշակույթը

0
15/03/2011

Քաղաքն այնպիսի տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը։ Քաղաքային դիսկուրսի ծավալման կարևոր միջավայրերից մեկը առօրեականությունն է: Ավելին, առօրեականությունը կարելի է դիտարկել որպես դիսկուրսի անքակտելի մասերից մեկը, որտեղ այն դրսևորվում է ոչ միայն խոսքի, այլև զանազան խավերի, խմբերի և անհատների միջև իրականացվող փոխհարաբերությունների ու գործողությունների միջոցով…

Read more - Ամբողջը →

Ֆերնան Բրոդելի Պատմության Տեսությունը

Ֆրանսիական Աննալների պատմագիտական դպրոցի ձեռքբերումների համատեքստում նշանակալի է նրա երկրորդ սերնդի ներդրումը, որի ներկայացուցիչները հայտնի են նաև «բրոդելյան սերունդ» անվամբ։ Ֆերնան Բրոդելը (1902-1985) ոչ միայն այդ սերնդի խոշորագույն ներկայացուցիչն է, այլև 20-րդ
դարի երկրորդ կեսի թերևս ամենաականավոր պատմաբանը: Նրա ազդեցությունը համաշխարհային պատմագիտական մտքի վրա այնքան մեծ է, որ Ս. Քինսերի բնորոշմամբ՝ եթե երբևէ «Նոμելյան մրցանակ տրվեր պատմագետներին, ապա դա անվերապահորեն կպատկաներ Ֆ. Բրոդելին»…

Read more - Ամբողջը →

Վարդգես Սուրենյանցը Ղրիմում

Վարդգես Սուրենյանցը Ղրիմը գիտեր մանկությունից, որովհետև առաջին անգամ այնտեղ հաստատվել է 1860-ականների երկրորդ կեսին, երբ նրա հայրը նշանակում էր ստացել Սիմֆերոպոլում: Սուրենյանցները հաճախ էին ճանապարհորդություններ կատարում Ղրիմի տեսարժան վայրերում, իսկ երբեմն այցելում էին Թեոդոսիա, որտեղ՝ Խալիբյան վարժարանում, ուսանում էր ընտանիքի ավագ որդին՝ Սուրեն Սուրենյանցը…

Read more - Ամբողջը →

Սեբեոսի Պատմության «Գերանայ Դաշտ»ի Մասին

Վաղ միջնադարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի պատմության լիարժեք լուսաբանման տեսանկյունից հազվադեպ բարեբախտություն է, որ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության անցուդարձերն ավանդել է դեպքերի ժամանակակից և ստուգապատում պատմիչ Ղազար Փարպեցին։
Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ հայագետները դժվար թե կամովին հրաժարվեն Վահանանց պատերազմի վերաբերյալ նոր սկզբնաղբյուրներ փնտրելու և գտնելու ձգտումից…

Read more - Ամբողջը →