Monthly Archives: Հունիսի 2011

ՏԽՈՒՐ ՀԱՅԸ – 2011-2

Հատվածներ Էլիաս Կանետիի  ինքնակենսագրական եռագրությունից

Ալբերտ Ա. Մակարյան, Լիանա Ա. Սաֆարյան
20-րդ դարի հաշախարհային գրականության մեջ առանձնահատուկ է Գրականության Նովելյան մրցանակակիր Էլիաս Կանետիի (1905-1994) զբաղեցրած տեղը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2011-2

Հայ հոգևորականների դատական գործերը

Ավագ Ա. Հարությունյան
19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին հայ հոգեւորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձել են ազատամարտի ակտիվ մասնակիցներ ու ջերմ աջակիցներ:

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԱՅԺՄԵԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ – 2011-2

Մելինե Վ. Անումյան
Վերջին տարիներին հայ եւ օտար պատմագիտության մեջ ավելի մեծ ուշադրություն է դարձվում այն իրողության վրա, որ հայերի բնաջնջման իթթիհատականների քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից պաշտոնապես դատապարտվել է դեռեւս 1919-1922 թթ. ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավելի դատավարությունների եւ դրանց արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով:

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ – 2011-2

Կրկին Ռամիզ Մեհթիևի «գլուխգործոցի» մասին

Արտաշես Ի. Շահնազարյան
Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի ստորագրությամբ 2010 թ. հոկտեմբերի 29-ին հրապարակված «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» խորագրով «հակադարձումը», որի լույս աշխարհ գալու համար առիթ էր դարձել Գորիսում 2010 թ. հոկտեմբերի 16-ին Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, արդեն արժանացել է հայ պատմագիտության փաստարկված պատասխանին:

ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ Մ. Թ. Ա. VI-IV ԴԱՐԵՐՈՒՄ՝ ԸՍՏ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ – 2011-3

Հովհաննես Գ. Խորիկյան
Հայ եւ օտար պատմագիտության մեջ երկար ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, ըստ որի՝ Աքեմենյանների տիրապետության դարաշրջանում Հայաստանի տարածքը բաժանված է եղել երկու վարչական միավորների՝ 13-րդ եւ 18-րդ սատրապությունների միջեւ: Սակայն հայագիտության մեջ վերջերս առաջ քաշվեց մեկ այլ տեսակետ. մ.թ.ա. VI-IV դարերում Հայաստանը գտնվել է 13-րդ սատրապության կազմում, իսկ ահա 18-րդը իրականում եղել է Կուր գետի եւ Կովկասյան լեռների միջեւ:

ԲԻԲԼԻԱԿԱՆ «ԱՐԱՐԱՏԻ ԼԵՌՆԵՐԸ» ԸՍՏ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ – 2011-2

Դիմիտրի Ն. Սարգսյան
Աստվածաշնչի սեմական ծագում ունեցող եբրայերեն բնագրում Նոյի տապանը հանգրվանող լեռների մասին պահպանվել է հետեւյալ ավանդությունը. «Եվ վերադառնում էին ջրերը երկրից՝ գալով եւ վերադառնալով, եւ հանգստացել էին րերը հարյուր հիսուն օրը վերջաանլիս: Եվ կանգնեց տապանը յոթերորդ ամսին, ամսվա տասնյոթերորդ օրը ‘RRT-ի լեռների վրա»:

ՄԻՖԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԷՍՍԵՆԵՐՈՒՄ – 2011-2

Դավիթ Վ. Պետրոսյան
Միֆական մտածողությունը Մ. Գալշոյանի ստեղծագործության մեջ առանցքային դեր ունի, ոստի բանակն է նրա առկայությունը ոչ միայն հեղինակի գեղարվեստական, այլեւ հրապարակախոսական գործերում: Իր ակնարկներում, էսսեներում Գալշոյանը, բովանդակային ու թեմատիկ նպատակադրումից ելնելով, հաճախ է տրվում միֆաստեղծման մղումներին, որոնք նրա հրապարակումներից շատերում ի հայտ են բերում միֆական-գեղագիտական կառույցի մի շարք ուշագրավ կողմեր:

ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ – 2011-2

Ստորագրման 90-ամյակի առիթով

Արմեն Ց. Մարուքյան
Հայ իրավական միտքը վաղուց է արձանագրել այն փաստը, որ 1921 թ. Մոսկվայի  ու Կարսի պայմանագրերը ստորագրվել են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտումներով: Հայաստանի անկախության վերականգնումից հետո պայմաններ են ստեղծվել նման գնահատականները ակադեմիական ոլորտից միջազգային քաղաքականոթյան ասպարեզ տեղափոխելու համար:

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ.ԴԻՄԱՆԿԱՐԻ ՆՐԲԱԳԾԵՐ – 2011-2

Ականավոր  կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակի առիթով

Աննա Գ. Ասատրյան
2011թ. հունվարի 22-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ Պետական մրցանակների դափնեկիր, ականավոր կոմպոզիտոր եւ տաղանդավոր դաշնակահար Առնո Հարությունի Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ – 2011-2

Լյուսիեն  Ֆևրի և Մարկ Բլոկի պատմության տեսությունը

Սմբատ Խ. Հովհաննիսյան
1929 թվականին Ստրասբուրգում հիմնված «Տարեգրություններ տնտեսական եւ ընկերային պատմության» (“Annales d’histoire economique et sociale”) հանդեսի առաջին իսկ համարի հրապարակմամբ Լյուսիեն Ֆեւրը եւ Մարկ Բլկը տոն տվեցին պատմագիտական նոր ըմբռնումների ձեւավորմանը: