Archive for Սեպտեմբերի, 2011

Բովանդակություն (Թիվ 2011-3)

0
15/09/2011

«ՎԷՄ»-ի 2011 տարվան թիւ 3(35)-ի բովանդակություն (հուլիս-սեպտեմբեր 2011)

Read more - Ամբողջը →

Ազգային Երազանքի 20-ամյա Ոդիսականը Անկախության Թատրոնում

0
15/09/2011

Որքան էլ մեզանում շարունակվեն բանավեճերը արդեն իր 20-ամյակը բոլորած Հայաստանի Հանրապետության անկախության քաղաքական ու տնտեսական բովանդակության շուրջ, որքան էլ փորձեր արվեն այն դիտարկել բացարձակի ու հարաբերականի հակադրության տիրույթում, այդպես էլ հնարավոր չի լինի գիտական անհրաժեշտ խորությամբ քննության ենթարկել նման բազմաշերտ երևույթը, եթե մեր մեծագույն ձեռք բերումը չգնահատվի նախ և առաջ՝ իբրև կամային ակտ։

Read more - Ամբողջը →

Ազգային Մտքի Հետազոտության Մեթոդաբանական Հիմքերի Շուրջ

0
15/09/2011

Խորհրդային շրջանում մեզանում հասարակական և հումանիտար գիտությունները, այդ թվում նաև պատմության փիլիսոփայությունը, զարգանում էին մարքսիստական մեթոդաբանության հիման վրա, մինչդեռ մարքսիզմի հիմնադիրներն իրենք ոչ միայն չէին ստեղծել պատմության փիլիսոփայության ամբողջական և ավարտուն մեթոդաբանություն, այլև այդպիսի նպատակ չէին էլ հետապնդել: Նրանց մոտ արելի է գտնել միայն մեթոդաբանական բնույթի առանձին ընդարձակ արտահայտություններ, հատվածներ, որոնք հետագայում ենթարկվելով քաղաքական և գաղափարախոսական զտման, մեզ ներկայացվեցին և պարտադրվեցին իբրև պատմության փիլիսոփայության մարքսիստական տեսություն…

Read more - Ամբողջը →

Այսպես Կոչված Աղվանքի Էթնիկ և Քաղաքական Պատմության Մի Քանի Հարցեր

Ուսումնասիրության առաջին մասում մենք փորձեցինք ցույց տալ, որ «Աղվանք» հասկացությունը էթնիկական բովանդակություն չունի և ընդամենը նշանակում է «արգավանդ դաշտի երկիր»: Ընդ որում՝ այն ծագում է առավել նախնական «Ալոանք»-ից, որը հունա-հռոմեական աշխարհում վերածվել է Ալբանիայի: Անդրադարձ եղավ Աղվանքի բնակիչներ գարգարներին ու մազքութներին, ինչպես նաև այն իրողությանը, որ իրենց՝ այսպես կոչված աղվանների կողմից, այս թագավորությունը տարեր ժամանակներում կոչվել է Մազքութների և Գարգարների պետություն, իսկ հայերը Մազքթաց թագավորությունը նույնացրել են Աղվանքի հետ:

Read more - Ամբողջը →

Հին Թիֆլիսն ու Գաբրիել Սունդուկյանի Ստեղծագործությունը

0
15/09/2011

«Հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել՝ Սայաթ Նովա և Գաբրիել Սունդուկյան: Հարազատ, Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով,Թիֆլիսի հոգով»,- գրել է Հովհաննես Թումանյանը՝ Գ. Սունդուկյանի ստեղծագործության ինքնատիպությունը խորագիտորեն պատճառաբանելով հին Թիֆլիսի իրականությամբ, ավանդական կենսակերպով, գունեղ ու զվարթ կոլորիտով։ Ըստ էության՝ քաղաքի տարեգրության մեջ առանձնացնելով իրենց պատմական բովանդակությամբ տարբեր հին և նոր շրջանները, Հ. Թումանյանը իր անկրկնելի ոճով ցույց է տվել, թե ինչո՞վ էր հատկանշական հին Թիֆլիսը. «Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր, որի մեջ եկել միացել էին կովկասյան ժողովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք…

Read more - Ամբողջը →

Հայի և Թուրքի Հարաբերության Հին Մոդելների Նորագույն Քննությունը Զ. Պիպեռյանի «Լկրտածը» Վեպում

0
15/09/2011

Զավեն Պիպեռյանը (1921-1984) ստամբուլահայ վիպագրության իրապաշտ ուղղության ակնառու ներկայացուցիչներից է։ Գրական ասպարեզ իջնելով 1950-1960-ական թվականներին, ստեղծագործելով Ստամբուլում, մի փոքր մասով նաև՝ Բեյրութում, ուր հաճախ թաքնվում էր՝ իր ընդգծված դեմոկրատական հայացքների պատճառով քաղաքական հետապնդումներից խույս տալու համար, նա խոր հետագիծ ձգեց «մեծ քաղաքի» (Զահրատի բնութագրումով) հետպատերազմյան շրջանի ընկերային կյանքի գեղարվեստական քննության մեջ…

Read more - Ամբողջը →

Երևանի Քաղաքային Մշակույթը

0
15/09/2011

Հետխորհրդային Երևանում տեղի ունեցած արմատական փոխակերպումներից մեկը վերաբերում է քաղաքի բնակչության սոցիալական կազմի փոփոխությանը: Աղքատությունն ու անհավասարությունը փոխեցին ոչ միայն նրա սոցիալական կառուցվածքը, կարգավիճակային դերերի աստիճանասանդղակը, դրանց գնահատման չափանիշները, այլև ընդհանրապես՝ ողջ Երևանի նկարագի րը: Անկախության տարիներին Երևանն օբյեկտիվորեն դարձավ Հայաստանում ծավալվող սոցիալ-տնտեսական գործընթացների այն ընդհանուր թատերաբեմը, ուր հանրապետության ողջ տարածքից հոսում էր անցումային շրջանի մարտահրավերներին դիմակայելու ջանքեր գործադրող, առավել մրցակցային ու ադապտատիվ հատկություններով օժտված բնակչությունը…

Read more - Ամբողջը →

Հայաստանի Մշակույթը Անկախության 20 Տարիներին

0
15/09/2011

Հայտնի է, որ Նոր ժամանակներում՝ մինչև Հայոց պետականության վերականգնումը, իր քաղաքակրթական ձևերի մեջ (գեղանկարչություն, ճարտարապետություն, երաժշտություն և այլն) զարգացման բարդ ու հակասական ուղի անցած հայ մշակույթը չուներ ձգողականության միասնական կենտրոն։ Այն հիմնականում ստեղծվում էր աշխարհի տարբեր երկրներում ծվարած հայկական գաղթօջախներում՝ իր վրա կրելով այլոց մշակույթների ազդեցությունը…

Read more - Ամբողջը →

Հայկական Կիսանկախ Իշխանություններն ու Մելիքությունները Արևմտյան Հայաստանում և Լեռնային Կիլիկիայում(17-րդ դար 19-րդ դարի 2-րդ կես)

0
15/09/2011

Հայոց պետականության կործանմամբ ստեղծված դժնդակ պայմաններում Հայաստանի առավել դժվարամատչելի և անառիկ լեռնագավառներում ծվարած իշխանական տները կարողացան երկար ժամանակ պահպանել իրենց անկախությունն ու ինքնավարությունը: Եվ նույնիսկ 16-17-րդ դդ. թուրք-պարսկական երկարատև պատերազմների արհավիրքներն ի վիճակի չեղան լիովին արմատախիլ անել Հայոց պետականության բեկորները, որոնցում հայ բնակչությունը շարունակում էր կառավարվել իր տոհմիկ օրենքներով՝ ճանաչելով տեղի կառավարիչների գերակայությունը…

Read more - Ամբողջը →

Հայաստանն Արդիականացման Մարտահրավերի Առջև

Հայաստանի երրորդ Հանրապետությունը թևակոխել է իր պատմության երրորդ տասնամյայկը, ուստի այս օրերին հանդես են գալիս մեծ թվով հեղինակներ, որոնց հրապարակումներում փորձ է արվում ամփոփել մեր անցած դժվարին ուղին։ Արդյո՞ք վերջին 20 տարիների ընթացքում գործել ենք մեր հնարավորությունների սահմաններում, որքանո՞վ էր մեր հասարա կությունը պատրաստ դիմագրավելու մինչև այժմ առկա և նոր միայն ուրվագծվող մարտահրավերներին, կարո՞ղ ենք արտաքին աշխարհում լինել մրցունակ, արդյո՞ք ՀՀ պետական մեքենան հիմնավոր և արդյունավետ է կառուցված, նպատակաուղղվա՞ծ են պետության միջոցներն ու ջանքերը ժողովրդի կենսապայմանների բարելավմանը, ի՞նչ սկզբունքային բացթողումներ և վրիպումներ ենք թույլ տվել, որոնք հնարավոր է շտկել։ Վերջապես` որո՞նք են մեր երկրի զարգացման մեջ ճեղքում ապահովելու գլխավոր ուղիները…

Read more - Ամբողջը →