Monthly Archives: Սեպտեմբերի 2011

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ – 2011-3

Պրոֆ. Բորիս Բարթ ևԿոնստանց, Գերմանիա)
Մի առիթով Ուինսթոն Չերչիլը ցեղասպանությունը բնութագրել է իբրեւ «հանցագործություն առանց անունի», իսկ 1915 թ. հայերի ջարդերը նկարագրող ականտեսներից մեկը դժվարացել է բնորոշել այն, քանզի խոսքը «մի կոտորածի մասին է, որը փոխում է կոտորածի ողջ իմաստը»:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2011-3

ՀՅԴ մարտական կազմակերպության անվանացանկը՝ ըստ դատական որոշման

Ավագ Հ. Հարությունյան
«Վէմ» հանդեսն իր տպագրության վերսկսման պահից հրապարակում է ՀՅԴ Մեծ կամ «լիժինյան» դատավարության նյութերի մեկնաբանված-ծանոթագրված թարգմանությունները: Սակայն, մինչ որս, դրանք ներառել են միայն ՀՅԴ անվանի դեմքերի անհատական գործերը, որի հետեւանքով լրացվել ու ամբողջացվել են վերջիններիս վերաբերող նյութերն ու փաստաթղթերը:

ԱԿԱՆԱՎՈՐ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԵՏԸ – 2011-3

Ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի հիշատակին

Վահե Հ. Թորոսյան
Հաշախարային բյուզանդագիտությունն ու հայագիտությունը ծանր կորուստ կրեցին: 2011 թ. օգոստոսի 17-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց նշանավոր պատմաբան, Հունաստանի եւ Իտալիայի բազմաթիվ գիտական կաճառների անդամ, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս Հրաչ Բարթիլյանը:

ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ – 2011-3

Արտակ Վ. Մաղալյան
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պատմագրությունը տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել Հայոց պատմությունը խեղաթյուրելու եւ ծուռ հայելու մեջ ներկայացնելւո համար: Եվ նման պատմահենության հիմնական թիրախներից մեկը եղել է Արցախ-Ղարաբաղում հայոց պետականության ուշմիջնադարյան դրսեւորումների՝ Խամսայի մելիքությունների պատմությունը:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԱՌՋԵՎ – 2011-3

Պետական մեքենայի և տնտեսության բարեփոխման հիմնախնդիրները

Մերուժան Վ. Միքայելյան
Հայաստանի երրորդ Հանրապետությունը թեւակոխել է իր պատմության երրորդ տասնամյակը, ուստի այս օրերին հանդես են գալիս մեծ թվով հեղինակներ, որոնց հրապարակումներում փորձ է արվում ամփոփել մեր անցած դժվարին ուղին: Արդյո՞ք վերջին 20 տարիների ընթացքում գործել ենք մեր հնարավորոյթւոնների սահմաններում, որքանո՞վ էր մեր հասարակությունը ապտրաստ դիմագրավելու մինչեւ այժմ առկա եւ նոր միայն ուրվագվող մարտահրավերներին, կարո՞ղ ենք արտաքին աշխարհում լինել մրցունակ, արդյո՞ք ՀՀ պետկաան մեքենան հիմնավոր եւ արդյունավետ է կառուցված, նպատակաուղղվա՞ծ են պետության միջոցներն ու ջանքերը ժողովրդի կենսապայմանների բարելավմանը, ի՞նչ սկզբունքային բացթողումներ եւ վրիպումներ ենք թույլ տվել, որոնք հնարավոր է շտկել:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՍԱՆԿԱԽ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ (17-րդ դար – 19-րդ դարի 2-րդ կես) – 2011-3

Գեղամ Մ. Բադալյան
Հայոց պետականության կործանմամբ ստեղծված դժնդակ պայմաններում Հայաստանի առավել դժվարամատչելի եւ անառիկ լեռնագավառներում ծվարած իշխանական տները կարողացան երկար ժամանակ պահպանել իրենց անկախությունն ու ինքնավարությունը: Եվ նույնիսկ 16-17-րդ դդ. թուրք-պարսկական երկարատեւ պատերազմների արհավիրքներն ի վիճակի չեղան լիովին արմատախիլ անել Հայոց պետականության բեկորները, որոնցում հայ բնակչությունը շարունակում էր կառավարվել իր տոհմիկ օրենքներով՝ ճանաչելով տեղի կառավարիչների գերակայությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻՆԵՐԻՆ – 2011-3

Գեղարվեստական ժառանգության պահպանման հիմնախնդրի դիտանկյունից

Ռուբեն Ս. Անգալադյան (Սանկտ Պետերբուրգ)
Հայտնի է, որ Նոր ժամանակներում՝ մինչեւ Հայոց պետականության վերականգնումը, իր քաղաքակրթական ձեւերի մեջ (գեղանկարչություն, ճարտարապետություն, երաժշտություն եւ այլն) զարգացման բարդ ու հակասական ուղի անցած հայ մշակույթը չուներ ձգողականության միասնական կենտրոն: Այն հիմնականում ստեղծվում էր աշխարհի տարբեր երկրներում ծվարած հայկական գաղթօջախներում՝ իր վրա կրելով այլոց մշակույթների ազդեցությունը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2011-3

Մաս երկրորդ: Սոցիալական շերտավորման և մշակութային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրներն անցած 20-ամյակում

Աղասի Զ. Թադևոսյան
Հետխորհրդային Երեւանում տեղի ունեցած արմատական փոխակերպումներից մեկը վերաբերում է քաղաքի բնակչության սոցիալական կազմի փոփոխությանը: Աղքատությունն ու անհավասարությունը փոխեցին ոչ միայն նրա սոցիալական կառուցվածք, կարգավիճակային դերերի աստիճանասանդղակը, դրանց գնահատման չափանիշները, այլեւ ընդհանրապես՝ ողջ Երեւանի նկարագիրը:

ՀԱՅԻ ԵՒ ԹՈՒՐՔԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Զ. ՊԻՊԵՌՅԱՆԻ «ԼԿՐՏԱԾԸ» ՎԵՊՈՒՄ – 2011-3

Հովհաննես Խ. Եղոյան
Զավեն Պիպեռյանը (1921-1984) ստմաբուլահայ վիպագրության իրապաշտ ուղղության ակնառու ներկայացուցիչներից է: Գրական ասպարեզ իջնելով 1950-1960-ական թվականներին, ստեղծագործելով Ստամբուլում, մի փոքր մասով նաեւ՝ Բեյրութում, ուր հաճախ թաքնվում էր՝ իր ընդգծված դեմոկրատական հայացքների պատճառով քաղաքական հետապնդումներից խույս տալու հաամր, նա խոր հետագիծ ձգեց «մեծ քաղաքի» (Զահրատի բնութագրումով) հետպատերազմյան շրջանի ընկերային կյանքի գեղարվեստական քննության մեջ:

ՀԻՆ ԹԻՖԼԻՍՆ ՈՒ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – 2011-3

Արամ Գ. Ալեքսանյան
«Հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել՝ Սայաթ-Նովա եւ Գաբրիել Սունդուկյան: Հարազատ, Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով, Լիֆլիսի հոգով» – գրել է Հովհաննես Թումանյանը՝ Գ.Սունդուկյանի ստեղծագործության ինքնատիպությունը խորագիտորեն պատճառաբանելով հին Թիֆլիսի իրականությամբ, ավանդական կենսակերպով, գունեղ ու զվարթ կոլորիտով: