Monthly Archives: Դեկտեմբերի 2011

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ – 2011-4

Ծննդյան 150-ամյակի առթիվ

Էմմա Ա. Կոստանյան
Երկրաչափի եւ իրավաբանի աբրձրագույն կրթություն ստացած Գրիգոր Զոհրապը 1883 թ. սկսած զբաղվել է փաստաբանությամբ եւ իրավագիտություն է դասավանդել Կ. Պոլսի Դար-յուլ-ֆյունուն համալսարանում:

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵՆԹԱԲՆԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ – 2011-4

Ծննդեան 160-ամեակի առթիվ

Սուրէն Դ. Դանիէլեան
Արեւմտահայ բանաստեղծութեան եւ գրական ուղղութիւնների ձեւաւորման ու զարգացման մեջ Պետրոս Դուրեանի դերը, յիրաւի, յեղափոխական նշանակութիւն ունի: Ուստի նախ ճշդենք ընդհանուր կարգի մի շարք առանձնայատկութիւններ, որոնք գիտական տիրոյթներում հիմնականում չեն վիճարկւում:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2011-4

ՀՅԴ մարտական կազմակերպության անվանացանկը

Ավագ Ա. Հարությունյան
«Վէմ»-ի նախորդ համարում ՀՅԴ մարտական կազմակերպության անվանացանկի հրապարակումն ընհատվեց «Սեմեվոն Գառուզյան»-ով (Սիմոն Վրացյան):

Աշոտ Պետրոսեան, ՄԵԾՆ ՇԱՀԷՆ – 2011-4

Արտավազդ Գ. Դարբինյան
Անցյալ դարավերջի Արցախյան գոյամարտում նվաճված պատմական հաղթանակի մեջ չափազանց կարեւոր է Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական մարտերի դերն ու նշանակությունը, որոնցում ծանրակշիռ ներդրում է ունեցել պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանը:

ՄԱԿ-Ի 1948 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2011-4

Վերլուծություն և առաջարկներ՝ փաստաթուղթն ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ

Արմեն Ց Մարուքյան
Այս տարի լրացավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակը: Համաձայն փաստաթղթի XIII հոդվածի՝ այն պետք է ուժի մեջ մտներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ Կոնվենցիայի վավերացումից կամ դրան միանալու 20-րդ ակտի դեպոնացումից 90 օր հետո, ինչը տեղի ունեցավ 1951 հունվարի 12-ին:

ՄԻ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2011-4

Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից պետական փողերի իրացման հարցի շուրջ

Արարատ Մ. Հակոբյան
Հայ պատմագրության մեծ մինչ օրս վիճահարույց է մնացել 1921 թ. Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից Երեւանից դուրս բերված պետական փողերի հետագա ճակատագրի հարցը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ – 2011-4

Հայաստանի դրոշներն ու նրանց էսքիզները

Գոհար Գ. Ավագյան
1990 թ. օգոստոսի 24-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ մեր երկրի պետական դրոշը եռագույնն է: Հայտնի է, որ ժամանակին այն Հայաստանի առաջին Հանրապետության պետական դրոշն էր, որի հաղթանական երթը հնարավոր չեղավ կասեցնել անգամ խորհրդային բռնապետության օրոք:

ԻՐԱՆԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՆԴՐԵ ՍԵՎՐՈՒԳՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ – 2011-4

Իվեթ Ն. Թաջարյան
Անդրե Սեւրուգյանի ստեղծագործությունները նոր արտահայտչաձեւերի եւ գեղարվեստական ոճի որոնումներ էին 20-րդ դարի իրանական գեղանկարչության մեջ: Նա իր աշխատանքներում փորձել է ստեղծել մի ուրույն ոճ, որտեղ առանձին շեշտադրումները կատարված են հեռանկարի, ծավալի, շարժունակության եւ մարդկային բնավորության գծերի միջոցով:

ԱՎԱԳ ԾԱՂԿՈՂԻ 1329 Թ.ԱՎԵՏԱՐԱՆԻ ԽՈՐԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2011-4

Լուսինե Վ. Սարգսյան
14-րդ դարի հայ մանրանկարիչ Ավագ Ծաղկողի 1329 թ. Ավետարանը (Մատենադարան, ձեռ. 7650) միջնադարյան հայ ձեռագրական արվեստի լավագույն նմուշներից է: Ավետարանի պատկերազարդումները բաղկացած են թեմատիկ մանրանկարներից, անվանաթերթերից, ավետարանիչների պատկերներից եւ խորաններից: Վերջիններս գրեթե դուրս են մնացել ուսումնասիրողների տեսադաշտից. ո՛չ հետազոտվել են եւ ո՛չ էլ հրատարակվել: