Monthly Archives: Մարտի 2012

ՀԱՅՈՑ ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ (1268-1286) ՄՈՄԵ ԿՆԻՔԸ 1293 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՐՈԼՅԱՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱՆԵՐԻ ՎՐԱ – 2012-1

Վերներ Զայբթ, Մարտին Բիչնաու (Վիեննա, Ավստրիա)
Թիրոլի մի շարք լատիներեն փաստաղթղեր րում են Հայոց կաթողիկոսներից մեկի մոմե կնիքը, թեեւ նա ինդուլգենցիաների տրման ժամանակ արդեն մահացել էր: քանի որ հայ կաթողիկոսների կնիքների մասին քիչ բան է հայտնի, այս նմուշները առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում:

ՌԻԳԱՅԻ 1921 Թ. ՀՅԴ – ՌԿ (բ) Կ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2012-1

Խորհրդային գաղտնի փաստաթղթերում

Ավագ Ա. Հարությունյան
Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը հետեւած՝ ՀՅԴ-ի պատմության հետաքրքրական էջերից մեկը Ռիգայում 1921 թ. հուլիսի 7-14-ի Ռուսաստանի Կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության (ՌԿ(բ)Կ-ի) հետ տեղի ունեցած բանակցություններն են:

Սերգեյ Աղաջանյան, Գուրգեն Մահարու արձակի պոետիկան – 2012-1

Դավիթ Վ. Պետրոսյան
Վերջին տարիներին հայ գրականագիտության մեջ շահեկանորեն ավելանում է գրականության գեղագիտական ընկալմանը հետամուտ ուսումնասիրությունների թիվը, որոնք նորովի մեկնություններով ներկայացնում են ինչպես արդի ստեղծագործողների, այնպես էլ հայ գրականության մայրուղին ընլայնած գրողների ժառանգության դեռեւս անհայտ էջերը:

Սուրէն Դանիէլեան, Միջուկի տրոհումը. Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, Գիրք 1 – 2012-1

Ալբերտ Ա. Մակարյն
Մեր օրերում, բարեբախտաբար, դեռեւս կան գիտնականններ, գիտության ճշմարիտ նվիրյալներ, որոնք, իրենց ուսերին առնելով մտավոր աշխատանքի ծանր բեռը, անաղմուկ ու մեն-մենակ կատարում են երբեմն գիտական մի ամբողջ խմբի հասու աշխատանք՝ բոլոր դեպքերում մնալով զարմանալի համեստ:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ – 2012-1

Յուրգեն Գիսպերտի, Քրիստիան Կոլտերի և Ժիրայր Քոչարյանի բաց նամակները Բունդեսթագի պատգամավորներին

Դոկտ. Ժիրայր Քոչարեան
«20-ամյա հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ, նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորման համար» վերնագիրը արթնացնում է մեծ սպասումներ, քանի որ մինչեւ այսօր այդ հարցով զբաղված միջազգային եւ ազգային հանձնաժողովներից ոչ մեկին չի հաջողվել ղարաբաղյան հակամարտությանը քաղաքական (եւ ըստ այդմ՝ խաղաղ) լուծում տալ:

ԻԹԹԻՀԱՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ – 2012-1

Երիտթուրքերի 1919-1921 թթ. և 1926 թ. դատավարությունների համեմատական վերլուծություն

Մելինե Վ. Անումյան
1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարությունները Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյաններում տեղի ունեցան մի կողմից՝ միջազգային ճնշան պայմաններում, իսկ մյուս կողմից՝ «Միություն եւ առաջադիմությանը» («Իթթիքատին») ընդդիմադիր «Ազատություն եւ համաձայնություն» (Hürriyet ve Itilaf) կուսակցության ներկայացուցիչների վերստին իշխանության գալու արդյունքում:

ՏՈՐՔ ԱՆԳԵՂԵԱՅ. ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2012-1

Արմեն Հ. Ղարագյոզյան
Հայ առասպելաբանության ուշագրավ կերպարներից մեկի՝ Տորք Անգեղի մասին գիտական գրականության մեջ արտահայտվել են բազմաթիվ տեսակետներ՝ հաճախ հակասական եւ իրարամերժ:

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՐԱՆԻ ԵՎ ԹՂԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2012-1

Հայկական տպագրության 500-ամյակի առթիվ

Սասուն Մ. Հարությունյան
Մարդկության պատմության ընթացքում կատարված կարեւորագույն հայտնագործություններից մեկը տպագրության գյուտն է, որը հեղաշրջում առաջացրեր քաղաքակրթության զարգացման մեջ:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՏՐԴԱՏ ԱՆԵՑՈՒ ԿՈՂՄԻՑ – 2012-1

Մուրադ Մ. Հասրաթյան
1961 թվականին, երբ լրացավ մայրաքաղաք Անիի 1000-ամյակը, Խորհրդային Հայաստանում այդպես էլ չնշվեց այդ հիշարժան տարեթիվը եւ միայն անցյալ տարի՝ 2011 թ., արդեն անկախ Հայաստանում ոգեկոչվեց միջնադարյան Հայաստանի հռչակավոր մայրաքաղաքի 1050-ամյակը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՕՊԵՐԱՆ – 2012-1

Միխայիլ Ա. Կոկժաև
Ալեքսանդր Հարությունյանի փայլուն ստեղծագործությունների մեջ «Սայաթ-Նովա» օպերան դարձել է այն բարձր հոգեւոր ճշմարտության մարմնավորումը, որը ոչ միայն հասկանլի է բոլորին, այլեւ բարոյագիտորեն ուսուցողական է: