Monthly Archives: Հունիսի 2012

2015 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ – 2012-2

Արդեն մեկ տարի է անցել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահի 201 թ. ապրիլի 23-ի հրամանագրից եւ 2011 թ. մայիսի 30-ին կայացած առաջին նիստից, սակայն Մեծ եղեռնի 100 ամյակը նրա հետեւանքների հաղթահարման իրավաքաղաքական գործընթացի սկիզբը դարձնելու առաջարկները մինչեւ օրս շարունակում են մնալ իբրեւ «ձայն բարբառոյ յանապատի»:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Իրավաքաղաքական հիմնավորումների ուրվագիծ

Արմեն Ց. Մարուքյան
Հայ ժողովուրդը արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ նրա հետեւանքների հաղթահարման համար:

ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՎԵՐԱՁԵՒԱՒՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ – 2012-2

Խորհրդային կենսափորձի ձախողութենէն ետք

Խաչիկ Ս. Տէր Ղուկասեան (Մարթինէզ, Արգենտինա)
Այս խորագրով ֆրանսական “Philosphie” ամսաթերթի 2010 փվականի Փետրուար ամսուայ համարը ընթերցողին կը հրամցնէր եւրոպական Ձախի հանրածանօթ կարգ մը մտաւորականներու վերլուծումը՝ սոցիալ-դեմոկրատիայի տարածաշրջանային մասշտապով տագնապին մասին, որուն ամենացայտուն փաստը ոչ միայն սոցիալ-դեմոկրատ կուսակցութւններու ընտրական իրերայաջորդ ձախողութիւններն են, այլ, մանաւանդ, նոյն այդ կուսակցութիւններու հեռացումը իրենց գաղափարախօսական ակունքներէն՝ 1980ական թուականներու աւարտին եւ լիբերալ ու նէօլիբերալ տնտեսական քաղաքականութիւններու գործադիր, պաշտպան ու ջատագով ըլլալը:

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՂՎԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԳԱՎԱՌԱԲԱԺԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ – 2012-2

Բաբկեն Հ. Հարությունյան
Այսպես կոչված Աղվանքն իբրեւ ադրբեջանցիների նախահայրերի կողմից ստեղծված պետություն ներկայացնելու ադրբեջանական պատմաբանների համառ փորձերը մեզ ստիպեցին անդրադառնալ Կուրի ձախափնյակում ծնունդ առած այդ թագավորության էթնիկ եւ քաղաքական պատմության մի քանի հարցերի, որոնք, մեր կարծիքով, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն կովկասագիտության, այլեւ հայագիտության համար:

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԲԱՐՈՅԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2012-2

Արամ Գ. Ալեքսանյան
Ժամանակի կենցաղն ու բարքերը չափազանց մանրակրկիտ ու ամբողջական ներկայացնելու՝ Հակոբ Պարոնյանի գիտակցված հետեւողականությունը նրա դավանած հանրության բարոյական վերածնման սկզբունքի, ինչպես նաեւ հիմնականում՝ հունական իմաստասիրության, հատկապես Պլուտարքոսի իմաստասիրական մտակարգվածություն ունեցող բարոյագիտական հայացքների՝ «Moralia»-ի ուսումնառության արդյունքն էր:

ԿԱՐՍԸ ՈՐՊԵՍ ՎԻՊԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ – 2012-2

Ըստ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Օրհան Փամուկի «Ձյունը» ստեղծագործությունների

Վահրամ Ս. Դանիելյան
Հունական ռոմանսների քննությունը Միախյիլ Բախտինին հիմք է տվել մտածելու, որ տարածության ընտրությունը ամենեւին էլ չի պայմանավորում գործողությունների պատճառականությունը, եւ այն, ինչ տեղի է ունենում Բաբելոնում, հանգիստկ արող էր տեղի ունենալ նաեւ Եգրիպտոսում կամ Բյուզանդիայում:

17-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՀՈՒՆԳԱՐԱՀԱՅ ԲԱՐԲԱՌԸ – 2012-2

Բառապաշարային և քերականական անդրադարձ

Նորայր Բ. Պողոսյան
Հայ-հունգարական առնչությունները դարերի պատմություն ունեն: Հունգարիայում (ուշ միջնադարյան հայերենում՝ Մաճառստան, Մաջար) հայերի հայտնվելու մասին հիշատակներ, այդ թվում՝ հունգարական աղբյուրներում, հանդիպում են դեռեւս 10-11-րդ դարերից՝ Կեյզա դուքսի (972-995), Ստեփանոս Սուրբ թագավորի (997-1038) ժամանակներից: Իբրեւ գաղթականներ հայերը Հունգարիայում մեծ արտոնություններ են ստացել Լադիսլավ Դ թագավորի օրոք (13-րդ դ.):

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ «ԱՄՈԹԱԼԻ ԱՐԱՐՔ…» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ – 2012-2

Լեզվագործաբանական քննություն

Սեդա Ք. Գասպարյան, Գոհար Ռ.Հարությունյան
Արդեն շուրջ մեկ դար Թուրքիան շարունակում է հսկայական քաղաքական ուժ եւ կապիտալ ներդնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելու համար: Սակայն որքան էլ հզոր լինի թուրքական ժխողականությունը, որը միջազգային ասպարեզում իրավամբ բնութագրվում է որպես “Turkish denial syndrome” կամ “an industry of denial”, անկհայտ է, որ հայ ժողովրդի պատմության՝ երիտթուրքերի արյունոտ ձեռքերով գրված այն ամենասեւ էջը, որն իր նախադեպը չունեցող բարբարոսություն էր, ի վերջո, կդատապարտվի որպես առաջին ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ:

ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԻՄԱՆԿԱՐԻ ՆՐԲԱԳԾԵՐ – 2012-2

Ականավոր օպերային երգչի ծննդյան 100-ամյակի առթիվ

Աննա Գ. Ասատրյան
Ճիշտ 100 տարի առաջ՝ 1912 թ. օգոստոսի 4-ին, Ալեքսանդրապոլի (ներկայումս՝ Գյումրի) քաղաքային տան հանդիսասրահում առաջին անգամ ներկայացվում էր Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Սարոյի դերերգի կատարման համար Թիֆլիսից հրավիրվել էր Շարա Տալյանը:

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏԻ ՀԻՆԳ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2012-2

Տպագիր և ձեռագիր օրինակների համեմատական քննություն

Վարդան Գ. Դևրիկյան
Առաջին հայ տպագրիչը մեր պատմության եւ մշակույթի այն երախտավորներից է, ում մասին կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել: Իր իսկ գրած հիշատակարանից իմանում ենք, որ նրա անունը Հակոբ է եղել, սակաայն իրեն «Մեղապարտ» անվանելուց բացի նա ոչ մի կենսագրական տեղեկություն չի հայտնում: