Monthly Archives: Սեպտեմբերի 2012

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ – 2012-3

Ազգերի լիգայի արխիվի (Ժնեւ, Շվեյցարիա) փաստաթղթերում

Էդիտա Գ. Գզոյան
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմից սկիզբ առած ապագաղութայնացման գործընթացների հետևանք, միջազգային ասպարեզում հայտնվեց 1918 թվականին՝ «Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն» շինծու անվանումով պետության ստեղծման հետ միասին:

ԱՐԵՎԻՔԻ ԳՈՅԵԱՄԱՐՏԸ – 2012-3

Հիմնուած հաղորդագրութիւնների վրայ

Խաչիկ Դանիէլեանց, Դավիթ Դավթեան
Անվանի պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանը (1902-1979) տասնամյակներշ արունակ իր անձնական արխիվում խնամքով պահպանել է «Արևիքի գոյեամարտը: Հիմնուած հաղորդագրութիւնների վրայ» ձեռագիր փաստաթուղթը, որը վերջերս մեզ է տրամադրել նրա որդին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության վաժնի վարիչ Մուրադ Հասրաթյանը:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ – 2012-3

Անտիպ նամակներ ՀՀ Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվից

Հովիկ Բ. Գրիգորյան
Դեռևս 1890-ականների վերջերից ՀՅԴ հիմնադիր ու առաջնորդ Քրիստափոր Միքայելյանի և բանաստեղծ Ավետիք Իսահակյանի միջև հաստատվել են մտերիմ ու ջերմ հարաբերություններ, որոնք ազատագրական պայքարի բովում աստիճնաբար վերածվել են գաղափարակից ընկերների փոխադարձ հարգանքի ու անկեղծ բարեկամության:

Գեղամ Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.), Եր., ԵՊՀ հրատ., 2012 – 2012-3

Արարատ Մ. Հակոբյան
Ընթերցողի սեղանին է պրոֆեսորշ միջազգայնագետ Գ. Պետրոսյանի մենագրությունը, որում ամփոփված է Հայաստանի Հանրապետության և ՌՈւսաստանի հարաբերությունների պատմությունը՝ 1918 փ. մայիսից 1920 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում: ՆԱխապետս մենագրությունը լույս է տեսել հայերեն, սակայն ռուսերենով հրատարակության փաստն արժանի է ավելի մեծ ուշադրության:

ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ – 2012-3

Ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորման միտումներ

Լիա Ս. Էվոյան
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները հիմնականում ընթանում էին Արևմուտք-Ռուսաստանում պայքարի համատեքստում, ինչի արդյունքում աստիճանաբար առավել շահեկան դիրքերում հայտնվեց Ադրբեջանում և Վրաստանում իր ազդեցության լծակներն ամրապնդող Արևմուտքը:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» ԵՐԿՆ ՈՒՆԵՑԵԼ Է «ՉՈՐՐՈՐԴ ԳԻՐՔ» – 2012-3

Բաբկեն Հ. Հարությունյան
Հանճարեղ Մովես Խորենացին անմահացել է՝ սերունդների դատին ահնձնելով իր «Պատմութիւն Հայոց»-ը, որը մեզ հասած ձեռագրերում հայտնի է երեք գրքերով և ավարտվում է հեղինակի անկրկնելի «Ողբ»-ով:

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՐՑԸ ՍԵՎՐԻ ԵՎ ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ – 2012-3

Սամվել Ա. Պողոսյան
Հայ պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը լուսաբանվել է հիմնականում Արևմտյան Հայաստանին վերաբերող հոդվածների մասով, իսկ Կիլիկիայի կարգավիճակի հարցը գրեթե ամբողջությամբ մատնվել է անուշադրության: Ընդունված տեսակետ է, որ այդ պայմանագրով Կիլիկիան ամբողջությամբ զիջվել է Թուրքիային, ինչը չի համապատասխանում իրականությանը:

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԹՈՒՆ ՊԱՀԱՊԱՆԸ – 2012-3

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ

Միխայիլ Ա. Կոկժան
Գրիգոր Նարեկացուց հետո, որն այդքան վեր բարձրացրեց հայ պոեզիայի նշաձողը, հաջրոդ վեց դարերի ընթացքում, որոնք ամենևին էլ զուրկ չէին գրական բարձր ձեռքբերումներից, հնարավոր չէ գտնել «Մատեան ողբերգութեան» բանաստեղծական խոսքից ավելո խոր և առինքնող օրինակներ:

ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆԻ «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԿԱՆՏԱՏԸ – 2012-3

Նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

Աննա Գ. Ասատրյան
2012 թ. մայիսի 26-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի հեղինակային երեկոն, որը նվիրված էր Շուշիի ազատագրման 20-ամյակին: Հընթացս համերգի հնչեց հեղինակի «Հերոսապատում» կանտատը՝ օպերային թատրոնի երգչախմբի ու նվագախմբի կատարմամբ, թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Մենակատարներն էին Քրիստինե Սահակյանը (սոպրանո) և Գևորգի Առաքելովը (բարիտոն):

ԻՐԱՆԸ՝ ԱՆԹՈՒԱՆ ՍԵՎՐՈՒԳԻՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ – 2012-3

Իվեթ Ն. Թաջարյան
Ուսումնասիրելով Անթուան խան Սևրուգինի լուսանկարները և բաղդատելով դրանք 19-րդ դարի այլ լուսանկարիչների գործերի հետ, համոզվում ենք, որ այդ աշխատանքներից շատերը փաստագրական նյութ լինելուց զատ, նաև արվեստի բարձրարժեք ստեղծագործություններ են: Լինելով համաշխարհային արվեստի պատմության խոր ուսումնասիրության արդյունք՝ դրանք զանազանվում են Անթուան Սևրուգինի ժամանակակիցների գործերից և՛ իրենց կոմպիզիցիաներով, և՛ արծարծված թեմաներով: