Monthly Archives: Մարտի 2013

ԻՍԿ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈ՞ՒՆ…

Պատասխան ՀՅԴ պատմության խորհրդային կեղծարարներին

Նիկոլ Վ. Կարապետյան
Հայկական հարցի եւ հայ ազատամարտի պատմության գիտական ուսումնասիրությունը 1980-ականներից սկսած պատմաբանների մեր սերնդի համար միշտ էլ խորհրդավորության շղարշով է պատված եղել «Նիկոլայ (Նիկոլ) Կարապետյան» անուն-ազգանունը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2013-1

Մաս երկրորդ: Կուսակցության քաղաքական, կազմակերպական եւ քարոզչական աշխատանքներն անկախ Հայաստանում

Ավագ Ա. Հարությունյան
Հայաստանի առաջին Հանրապետության շրջանում ՀՅ Դաշնակցության գործունեության տարբեր կողմերը լուսաբանող պատմական վավերագրերի կարեւոր բաժինն են կազմում 1918-1920 թթ. Կուսակցության ծավալած քաղաքական եւ կազմակերպական աշխատանքներին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաեւ դրանց հանրությանը մատուցած քարոզչական բնույթի նյութերը:

ՑԱՎԱԼԻ ԵՎ ԱՆԺԱՄԱՆԱԿ ԿՈՐՈՒՍՏ – 2013-1

Մեծանուն հայագետ Բաբկեն Հարությունյանի հիշատակին

Արման Ս. Եղիազարյան
Հայրենական գիտությունը ծանր եւ անփոխարինելի կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացավ հայագիտության մեծ երախտավոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունի Հարությունյանը (ծնվ.՝ 1941 թ.):

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ – 2013-1

Հարություն Տ. Մարության
Ցեղասպանության սարսափները վերապրած ցանկացած էթնիկ ընդհանրություն ժամանակի ընթացքում բախվում է իր համար նոր եւ անսովոր երեւույթների, որոնց թվին է պատկանում ցեղասպանության «զոհի բարդույթը»: Մեզանում այն ունեցել է ինչպես անձնական, ընտանեկան, նույնպես եւ հասարակական դրսեւորումներ ու առանձնահատկություններ ինչպես նոր ձեւավորված Սփյուռքում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում:

ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ – 2013-1

Մանդանա Մ. Սեփասի
Արվեստի գործերում, հատկապես կերպարվեստում արտացոլվա կնոջ կերպարի վերաբերյալ գիտական քննարկումներ ցույց են տվել, որ տարբեր մշակույթներում դեպի կինն ուղղված հայացքը սերում է տվյալ մշակույթի կամ դավանանքի մեջ իշխող աշխարհայացքից:

ԳՈՅԱԿԱՆԻ ՀԱՄԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՂԱՊԱՐՆԵՐ – 2013-1

Ռուզան Հ. Վիրաբյան
Համադրական են կոչվում մեկից ավելի հիմնական ձեւույթների կամ բառ-բաղադրիչների միացությամբ կազմված բարդությունները, որոնք, ի տարբերություն վերլուծական բարդությունների, բաղադրիչների ավելի սերտ միասնություն են կազմում եւ լեզվում գործածվում են իբրեւ մեկ ամբողջություն՝ միաձույին բառային միավորներ:

ԱՆԳԼԻԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ – 2013-1

Լեւոն-Զավեն Սյուրմելյան – «98,6° ըստ ֆորենհայթի»

Արփի Ս. Մուրադյան
Այս ստեղծագործությունը Լ.-Զ. Սյուրմելյանի երկրորդ վեպն է, որ թեև գրվել է 1945-ին հաջորդած չորս տարիներում եւ տպագրվել է 1950 թվականին, սակայն իր նախորդ՝ «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» վեպի նման հայ ընթերցողին մատչելի է դարձել բավական ուշացումով՝ ավելի քան կես դար հետո՝ 2005 թվականին:

ԷԼՋԻՆ ԳՐՈՍՔԼՈՈՒՍԸ ԵՎ ԻՐ «ԱՐԱՐԱՏ» ՎԵՐՊԸ – 2013-1

20-րդ դարասկզբի Հայաստանը ամերիկացի գրողի աչքերով

Ալբերտ Ա. Մակարյան, Սվետլանա Ռ. Թումանյան
Էլջին Գրոսքլոուսի (1899-1983) առաջին վեպը լույս է տեսել 1937-ին, իսկ «Արարատը»՝ 1939-ին՝ Երկրորդ աշխարհամարտի բռնկումից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Դա մի ժամանակաշրջան էր, որը համընկավ ամերիկյան գրականության աննախադեպ վերելքի հետ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԷՆԹՈՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ – 2013-1

Ալեքսան Յ. Յակոբեան
Հայ էթնոսի (ժողովրդի) կազմաւորմանը նուիրուած վերջին շրջանի առաւել յաջողուած գործերը, մեր կարծիքով, Յովհ. Կարագէօզեանի եւ Մաքսիմ Կատուալեանի աշխատանքներն են: Դրանք նա՛խ գիտական պատշաճ ամբողջականությամբ էին յենւում Թամազ Գամկրէլիձէի եւ Վեաչ. Իւանովի յայտնի լեզուաբանական տեսության վրայ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – 2013-1

Ցեղասպանությունների աստիճանակարգման հիմնախնդիրն ըստ Պիեռ Նոռայի

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդի պատմագիտության բազմաթիվ կերպափոխությունների համապատկերում իր ուրույն տեղն ունի պատմության եւ հիմոշության հարաբերակցության հիմնախնդիրը: Կերպափոխությունների նման ակտիվացումը պայմանավորված է տեսական որոնումներով, որոնք կրկին ու կրկին փորձում են պատասխանել պատմագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին: