Monthly Archives: Հունիսի 2013

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ – 2013-2

Մահվան 90-ամյակի առիթով

Թադևոս Ա. Խաչատրյան
Թումանյանի` գրական որևէ ուղղության պատկանելության խնդիրն անցել է մեր գրականագիտության գրեթե բոլոր փուլե րով` այդպես էլ կոնկրետ լուծում չստանալով: Նրան մերթ ռո ման տիկ են համարել, մերթ` ռեալիստ, երբեմն անգամ` սիմվո լիստ: Սակայն բոլոր դեպքերում էլ Թումանյանի ռեալիստ կամ ռոմանտիկ լինելու մասին գնա հատա կան ները մեծ մասամբ կամայա կան են եղել, որով հետև ոչ մի հիմն ավոր փաստարկ չի բերվել հօգուտ մեթոդներից որևէ մեկի:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2013-2

Մաս երրորդ: ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում ընտրված Դատական նախաքննիչ հանձնաժողովի արձանագրությունները

Ավագ Ա. Հարությունյան
Հայաստանի առաջին Հանրապետության շրջանում ՀՅ Դաշնակցության գործունեությունը լուսաբանող պատմական վավերագրերի կարևոր բաժինն են կազմում 1919 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին կայացած կուսակցության 9-րդ Ընդհանուր ժողովում ընտրված ՀՅԴ Դատական մարմինների աշխատանքներին վերաբերող փաստաթղթերը:

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՖԻԼՄԻ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ – 2013-2

Ալա  Ա.  Խառատյան
Հայ մշակույթի գործիչների վերաբերյալ ֆիլմերի շարքում իր տեսակով առանձնանում է Սլավի – Ավիկ Հարությունյանի հեղինակած ֆիլմը2, որն ըստ էության Մաթևոսյան – մտածողի կերպարի մեկնաբա նության յուրօրինակ ձև է: Այստեղ ամենակարևորն ու հետաքրքիրը հենց մտահղացումն է` փաստագրական ֆիլմ մշակութային մեծության մասին ձևաչափով։ Այն արդեն շատ բան է նշանակում` կապված կառուց վածքաբովանդակային շերտերի հետ և բանալի է դրանք մեկնելու համար: ֆիլմի յուրօրինակ ու ամբողջական կառույցում բազմաթիվ տարրերի առկայությունը մի սեմիոսֆերա է ստեղծել: Արդյունքում ունենք բարդ տեքստ, որը կարող ենք անվանել հիպերտեքստ, քանզի վերջինս իր հերթին բաղկացած է մի քանի ինտեքստերից, որոնք կապված են ներքին հարաբերություններով ու ինտերտեքստուալությամբ:

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ – 2013-2

Հայկ Ա. Համբարձումյան
2012-ին հրատարակված այս ուշագրավ ժողովածուն1 ընդգրկում է վաստակաշատ գրականագետ Ժենյա Քալանթարյանի տար բեր տարիների անդրադարձները մեծ բանաստեղծի ստեղծագործության շրջափուլերին, առան ձին քերթվածներին և գրական հիմնախնդիրներին: Ժո ղո վածուի մեջ ներառված հոդվածները դասավորված են ոչ թե իրենց ստեղծ ման շարակարգությամբ, այլ Եղիշե Չարենցի ստեղ ծա գործու թյուն- ների ժամանակա գրությամբ, ինչն ապահովում է չարենցյ ան ներ քին ժամանակի ընկալման որոշակի ընթացքն ու ամբողջականությունը` ընդգծելով գրականագիտական ուսումնասիրության համար ե լա կե տա յին` գրող-ժամանակ հարաբերությունը:

ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՄԵԴԻԱՅԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ռոման Ս. Մելիքյան
Տեղեկատվական դարաշրջանում ժողովրդավարական բարեփոխումները բավականին բարդ բնույթ ունեն հատկապես կերպափոխվող հասա րա կությունների համար, որոնց ներսում գերակայում են տրոհված ու անհավասարաչափ տեղեկատվական հոսքերը և ապատեղեկատվու թյան սպառնալիքների բավականին մեծ վտանգը։ Այստեղ քաղաքացիա կան հասարակության կայացման գործում առավելագույնս կարևորվում է տեղեկատվական համակարգի նոր տեսակի` համացանցային մեդիայի դերը:

ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿԻԼԻԿՅԱՆ ՍԱՏՐԱՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ Մ. Թ. Ա. VI-IV ԴԱՐԵՐՈՒՄ – 2013-2

Հովհաննես Գ. Խորիկյան
Աքեմենյան Պարսկաստանի Կիլիկյան սատրապության վարչաքա ղա քական կացության ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն այդ տերության պատմության, այլև Սատրապական Հայաստանի տարածքի և հարավ-արևմտյան սահմանների հստակեցման առումով, որոնք մասնագիտական գրականության մեջ, գրեթե առանց բացառու թյան, սխալ են մեկնաբանվել:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 50-ԱՄՅԱԿԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2013-2

Ա. Հ.
1960-ականները նշանավորվեցին Խորհրդային Հայաս տանի և ողջ աշխարհի հայության վերազարթոնքով, որի գագաթ նակետը Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի հա մազգային ոգե կոչումն էր 1965 թվականին:

ԴԻՄԱՆԿԱՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2013-2

Գայանե Հ. Առաքելյան
1947 թվականին Եգիպտոսից հայրենադարձված Անդրանիկ Քոչա րը իր հետ բերեց և Հայաստան ներմուծեց ժա մանակի ար տա սահմանյան լուսանկարչության ամենավերջին նվաճումները և հարստացնելով դրանք` վերածեց իսկական արվեստի: Նա փաստորեն դարձավ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը Հայաստանում:

ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԱՐՏԻՆ ՀԱՅԴԵԳԵՐԻ ՈՒՍՄՈՒՆՔՈՒՄ – 2013-2

Մարիետա Կ. Նիկողոսյան
Մեր դարաշրջանում անդրադարձը հերմենևտիկային` փիլիսոփայական այդ հետաքրքիր հոսանքին, ունի գիտական, աշխարհայացքային, մշա կութաբանական-քաղաքակրթական, պատմափիլիսոփայական և մեթո դաբանական կարևոր նշանակություն:

ՏԵՔՍՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ – 2013-2

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Անընդհատ անցյալի վերածվող ներկան գոյության պարզագույն կռվից դեպի զարգացման գրեթե անբացատրելի մակարդակներ գնացող մարդուն ցույց տվեց ամեն ինչի վերջավոր լինելն ու ստիպեց արժևորել սեփական անձն ու գործողությունները իր և միջավայրի, իր և իր, իր և իրեն հաջորդների միջև հաստատվող հարաբերությունների մեջ: