Monthly Archives: Սեպտեմբերի 2013

ԱԽԱԼՑԽԱ-ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ – 2013-3

Ջավախքին նվիրված անտիպ ուսումնասիրություն

Ռուբէն
Ռուբենը (Մինաս Տեր-Մինասյան) հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչներից է, ով ծանրակշիռ ներդրում ունի նաև Հայաստանի առաջին հանրապետության պետականաշինության բնագավառում: Հայաստանի անկախության կորստից հետո Ռուբենն անցնում է արտասահման, որտեղ իր զինակիցների հետ ձեռնամուխ է լինում հայ կական Սփյուռքի կազմակերպման ծանր ու պատասխանատու գործին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՅՔԱՅԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ – 2013-3

Երևանում ադրբեջանական առաքելության պահնորդների դատական գործը

Վլադիմիր Ն.Ղազախեցյան
Օսմանյան, այնուհետև քեմալական Թուրքիայի հետ գործակցելով՝ Ադրբեջանը 1918-1920 թվականներին քայքայիչ գործու նեություն է իրականացրել Հայաստանի առաջին հանրապետության նկատմամբ՝ այդ աշխատանքների մեջ ներգրավելով Երևանում հաստատված իր լիազոր-ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմին: 

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2013-3

Մաս չորրորդ: ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում ընտրված Գերագույն Դատական Ատյանի նիստերի արձանագրությունները

Ավագ Ա. Հարությունյան
Հայաստանի առաջին հանրապետության շրջանում ՀՅ Դաշնակցություն կուսակցության գործունեությունը լուսաբանող պատմական վավերագրերի շարքում առանձնանում են 9-րդ Ընդհանուր ժողովում ընտրված Դատական Նախաքննիչ Հանձնաժողովի իրա վահա ջորդ ՀՅԴ Գերագույն Դատական Ատյանի նիստերի արձանա գրությունները:

Վարդան Մատթէոսեան, Գրական-բանասիրական ուսումնասիրութիւններ, խմբագիր՝ տոքթ. Արմենակ Եղիայեան, Անթիլիաս, Լիբանան, 2009, 663 էջ – 2013-3

Նարինե Ա. Պետրոսյան
Հայագիտական հանդեսների և սփյուռքահայ մա մուլի էջերում մշտապես առանձնանում են պատմական գիտությունների թեկնածու, գրականա գետ, բանասեր, թարգմանիչ, հայագիտության դա սախոս, խմբագիր Վարդան Մատթէոսեանի հոդվածները։ Դրանք աչքի են ընկնում հայ գրականության հայտնի ու մոռացված դեմքերի կենսա գրա կան կնճիռների պարզաբանման հետևողական նախանձախնդրու թյամբ, նրանց գրական վաստակը արժևորելու, անհայտությունից փրկելու ազնիվ մղումով:

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆԿՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 2013-3

Նոր փաստերի ու վկայությունների լույսի ներքո

Լուսինե Մ. Սարգսյան
Հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում արձա նագրված վերջին զարգացումները խիստ արդիական են դարձնում 1991-1992 թթ. ռազմական գործողությունների արդյունքում Հյուսիսային Ար ցախի հայկական տարածքների ու մանավանդ Շահումյանի շրջանի կորստյան պատմությունը։ Շուշիի և Լաչինի 1992 թ. մայիսյան փայլուն գոր ծողություններին հետևած՝ Շահումյանի անկ ման խորքային պատճառների բացահայտումն անհրաժեշտ է նման ողբերգությունը բացառելու համար։

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ – 2013-3

Գայանե Խ. Չոբանյան
Լեռնային Ղարաբաղի շուրջ հասունացող ռազմական ընդհարման հեռանկարը, իշխանության համար ծավալվող ներքին պայքարը և մի շարք այլ խորքային խնդիրներ պատճառ դարձան 1980-ականների վեր ջերին Ադրբեջանում իսլամական գործոնի քաղաքականացման և վերա իմաստա վորման համար:

ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՔԱՋ ՆԱԶԱՐԸ – 2013-3

Ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի

Սերգեյ Ա. Աղաջանյան
Թերևս ավելորդ զբաղմունք կլինի վերահաստատել այն հայտնի իրո ղությունը, որ Հովհ. Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթն1 ունի համաժողովրդական ճանաչում և մշտապես արժանացել է մասնագիտական ուշադրության: Առաջինի վկայություններից մեկն էլ այն է, որ նրա հերոսի անունը մեզանում արդեն դարձել է որոշակի նկարագրի ու ճակատագրի մարդկանց բնութագիր, իսկ Մեծ Լոռեցու կենսափիլիսոփայության և ստեղծագործության ժողովրդական ա կունք ների մասին որևէ լուրջ ուսումնասիրություն չի շրջանցել այդ հանրահայտ հեքիաթը:

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆՈՒ ԵՐԳԵՐՈՒՄ – 2013-3

Թովմաս Գ. Պողոսյան
Ջիվանին ոչ միայն աշուղական բանաստեղծությանը բնորոշ գեղար վեստական այլաբանություններով է անդրադարձել հայ ժո ղովրդի քաղաքական ճակատագրին վերաբերող հարցերին, այլև գրել է 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարասկզբի հայ ազ գա յինազատագրական պայքարի ու ինքնապաշտպանական մար տե րի հերոս ներին նվիրված մի շարք ուշագրավ գործեր:

ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ – 2013-3

Մաս առաջին։ Սիմոն Զավարյանի եւ Հովհաննես Թումանյանի սրտակից բարեկամությունը

Սուսաննա Գ. Հովհաննիսյան
Երկու մեծ լոռեցիների՝ Սիմոն Զավարյանի և Հովհաննես Թումանյանի ազգային – հասարակական գործունեությունը 20-րդ դարասկզբի հայ քաղաքական կյանքի ուշագրավ էջերից է։ Զավարյանը Լոռու Այգեհատ գյուղից էր, Թումանյանը՝ Դսեղից։ Զավարյանը մեծ էր ընդամենը 4 տարով (1865 և 1869), սակայն 10 տարի շուտ հեռացավ կյան քից, ուստիև նրանց մահվան տարելիցների միջև (1913 և 1923) ուղիղ մեկ տասնամյակ է ընկած։

ԵՌԱԴԵՄ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԵԹՈՒՄ Բ ԱՐՔԱՅԻ ՃԱՇՈՑՈՒՄ – 2013-3

Էմմա Լ. Չուգասզյան
Միջնադարը մի ժամանակահատված էր, որին բնորոշ էր երկվությու նը (դուալիզմը). մի կողմից այս դարաշրջանն իր մեջ կրում էր հնա գույն ժա մանակների ազդեցությունը, իսկ մյուս կողմից ազդարարում էր նո րա րարական գաղափարներ, որոնք հետագայում իրենց հաստատուն տեղը պիտի գտնեին մարդկության պատմության մեջ: