Monthly Archives: Դեկտեմբերի 2013

ԶԱՎԱՐՅԱՆԻ ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ – 2013-4

Գևորգ Ս. Խուդինյան
Զավարյանի կյանքի ու գործունեության հիմնական շրջափուլերի և բնագավառների քննությանը նվիրված «Վէմ»-ի ներկա Հավելվածը անավարտ կլիներ, եթե վերջում չփորձեինք հստակեցնել, թե մեր օրերում ի՞նչն է ամենակարևորն ու հրատապը նրա հարուստ ժառանգության մեջ՝ իբրև հաջորդ սերունդներին ուղղված քաղաքական կտակի մարմն ավորում։

ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻ ՀԱՎԵՐԺԱՑՈՒՄԸ – 2013-4

Նորահայտ հեռագրեր Սիմոն Զավարյանի մահվան առիթով

Ավագ Ա. Հարությունյան
Հարյուր տարի առաջ, երբ վախճանվեց Սիմոն Զավարյանը, համայն հայությունը նշում ու արժևորում էր երկու խոշորագույն մշակութային իրադարձություն՝ հայոց գրերի գյուտի 1500-ամյակը և հայ գրքի տպագրության 400-ամյակը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿԸ – 2013-4

Սիմոն Զավարյանի մահվան կապակցությամբ

Հայկ Վ. Մարտիրոսյան
Մարդկության պատմության հոլովույթում միշտ եղել են անհատներ, որոնք կարողացել են շրջել ազգերի զարգացման ընթացքը, որովհետև ժամանակի այս կամ այն խնդրի լուծման գործում վճռորոշ ու ճակատագրական է եղել նրանց դերակատարությունը:

ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ – 2013-4

Սիմոն Զավարյանի մահվան 100-ամյակի առթիվ Երևան, 23 հոկտեմբերի, 2013 թ.

Ա.Ե.
Երևանում` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, 2013 թ. հոկ տեմբերի 23-ին տեղի ունեցավ հայ մեծանուն քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության հիմնադիրներից՝ Սիմոն Զավարյանի մահվան 100-ամ յակի առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ Պատ մու թյան ինստիտուտի կազմակերպած համատեղ գի տա կան նստա շրջանը:

ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ԿԵՐՊԱՐՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2013-4

Ալա Ա. Խառատյան
Հայ գրականության ձևավորման ակունքներում կերպարակերտման սկզբունքը ունեցել է երկու կարևոր բևեռ՝ հոգևոր և աշխարհիկ, ո րոնք հիմնականում պահպանվել են հայ մատենագրության միջնադարյան շրջանում:

ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ – 2013-4

Մաս երկրորդ։ Հովհաննես Թումանյանը և Սիմոն Զավարյանի գաղափարական ժառանգությունը

Սուսաննա Գ. Հովհաննիսյան
Ուսումնասիրության առաջին մասում մենք ներկայացրինք 20 -րդ դարի հայ ազգային երկու մեծությունների՝ Սիմոն Զավարյանի և Հով հաննես Թումանյանի սրտակից բարեկամության ու գործակ ցության այն դրվագները, որոնք առնչվում էին ՀՅ Դաշնակցության քաղաքական պայքարին և հայ մշակույթի հիմնախնդիրներին, ար ձանա գրեցինք նրանց մարդկային բնավորությունների տարբերու թյուններն ու ընդհանրությունները և միաժամանակ՝ հոգևոր ազգակցությունը, ինչը պայմանավորեց ազգային ժառանգության պահպանման նպատակով նրանց համատեղ աշխատանքը։

ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆՆ ԻԲՐԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺ – 2013-4

Գործունեությունը և հայացքները

Թերեզա Ս.Շահվերդյան, Արմեն Գ. Հարությունյան
Հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ Սիմոն Զավարյանի անցած ուղու, կուսակցական գործունեության, գյուղատնտեսության բնագավառում իրականացրած մասնագիտական հետազոտությունների վերաբերյալ ուսումնասիրություններ եղել են ու կլինեն:

ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔԸ – 2013-4

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին

Սամվել Ս. Ավետիսյան
Հետաքրքիր զուգադիպությամբ, երբ Հայաստան աշխարհի գեղատեսիլ Լոռու Այգեհատ գյուղում 1865-ին ծնվեց ապագա քաղաքական գործիչ և գիտնական-գյուղատնտես Սիմոն Զավարյանը, նույն տարվանից Մոսկվայի արվարձաններում սկսեց գործել նորաբաց Պետրովյան (Պետ րովսկո-Ռազումովսկի) գյուղատնտեսական ակադեմիան: Դա Մոսկվայի ներկայիս Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան է, որի պատերի ներսում ոչ միայն ուսանելու, այլև հեղափոխական մկրտություն էր ստանալու դեռևս պատանի Սիմոն Զավարյանը:

ԶԱՎԱՐՅԱՆԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ – 2013-4

Արթուր Ս. Ղազարյան
Սոցիալական արդարության թեման դարեր շարունակ գրավել է բազում մտածողների ուշադրությունը: Անտիկ շրջանում Պլատոնի, Արիստոտելի և Էպիկուրի աշխատություններում լայնորեն կիրառվում էր «արդարություն» հասկացությունը: Ուսումնասիրելով զարգացած ու բազմամարդ հունական պոլիսները, Պլատո նը դրանք դասակարգել է արդարության և անարդարության սկզբունքների հիման վրա: Ավելի հեռուն գնալով՝ Արիստոտելը տվել է արդարության հետևյալ դա սական սահմանումը. «Արդարությունը հավա սարու թյունն է, սա կայն միայն հավասարների համար, և հակառա կը՝ անարդարությունը միայն անհավասարների համար է»:

ՍԻՄՈՆ ԶԱՒԱՐԵԱՆ ԵՒ Հ.Յ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՊԱԿԵԴՐՈՆԱՑՈՒՄԸ – 2013-4

Վաչէ Ր. Բրուտեան
Այս մասնայատուկ նիւթին մասին ժլատ են Հ.Յ.Դ.ի արխիւները: Հոն կը պակսին նոյնիսկ հիմնադիր ժողովներու, ինչպէս նաև Առաջին Ընդհանուր Ժողովի (գումարուած Թիֆլիս, 1892ին) արձանագրութիւնները: Հետևաբար, մեր յոդուածը պատրաստած ենք ժամանակակիցներու յուշագրութիւն ներէն և հետագայ Ընդհանուր Ժողովներու արձանագրութիւններէն: