ՍԵՊԸ ՍԵՊՈՎ ԵՆ ՀԱՆՈՒՄ*

by/հեղինակ[ներ] on 25/03/2010  •  In Խմբագրական

Հայաստանի Հանրապետության վերադարձը միջազգային քաղաքակա-նության թատերաբեմ հանգեցրել է նրան, որ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրը աննկատ կերպով դարձել է միջազգային քաղաքականության առաջադրանքներից մեկը:

Սա որքան օրինաչափ ու տրամաբանական, նույնքան էլ պարտավորեցնող իրողություն է, որի հանդեպ, ի հակադրություն Թուրքիայի, մինչ օրս այդպես էլ չենք մշակել պետական քաղաքականություն: Ավելին՝ վերջին շրջանում այս կարևոր հիմնախնդրի շուրջ որոշակի հայեցակարգ մշակելու գործով զբաղվում էին նաև Արևմուտքի երկրներն ու նրանց սպասարկող ուղեղային կենտրոնները: Հայոց ցեղասպանության պատմությունը ճանաչելու, բայց հայ ժողովրդի իրավունքների վերականգնման հիմնախնդիրը կրկին շրջանցելու՝ զույգ սկզբունք-ների վրա հիմնվող այդ քաղաքական հայեցակարգը լիովին բացահայտվեց 2008-ին սկզբնավորված հայ-թուրքական ՙերկխոսության՚ ժամա-նակ:

Գիտակցելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումների շարքը կամ ՙհայկական ցունամին՚ մոտեցնում է ՙվճռական խոսակցության՚ պահը, և տեղյակ լինելով Արևմուտքում մշակվող ծրագրերին, Թուրքիան նույնպես, դեռևս 2001 թվականից՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանա-չումից հետո, ստեղծել էր ՙՑեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդ՚ կոչվող մի մարմին: 2006 թվականից այն անցել էր օրվան արտգործնախարար ու փոխվարչապետ Աբդուլլա Գյուլի անմիջական ղեկավարության տակ: Անցած տարիներին օգտվելով արև-մտյան ռազմավարների վերը նշված ՙպատմությունը ճանաչելու, բայց իրա-վունքները շրջանցելու՚ հայեցակարգից, այդ հանձնաժողովը մշակել է իր քաղաքական ռազմավարությունը: Ուստի հանձնաժողովի նախագահից Թուրքիայի նախագահ դարձած Աբդուլլա Գյուլը սպասում էր հարմար պահի՝ իր իսկ մշակած ռազմավարությունը կյանքի կոչելու համար: Նման հնարավորություն նրան ընձեռեց միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության հիմնահարցի շուրջ տեղի ունեցող առևտրի հետնախորքին անտեղյակ Հայաստանի նոր ղեկավարությունն իր ՙֆուտբոլային դիվանա-գիտությամբ՚1:

Անշուշտ, այսօր աշխարհում բոլորն են հասկանում, որ ՙհետցեղա-սպա-նական իրողություննների՚ պահպանման, այսինքն՝ Հայաստանի տարածք-ների բռնազավթման և 7 միլիոնանոց Սփյուռքի առկայության պայ-մաններում Հայոց ցեղասպանությունը չի կարող դիտվել իբրև պատ-մու-թյուն՝ այդ բառի դասական իմաստով: Ի վերջո, ՙպատմություն՚ եզրույթը ենթադ րում է որևէ ավարտուն գործընթացի առկայություն՝ իրեն բնորոշ դասերով: Ուրեմն՝ եթե Հայոց ցեղասպանությունը չճանաչվի գոնե որպես փաստ, ապա ՙցեղասպա-նություն՚ հանցագործությունը դիտվում է իբրև այս կամ այն պետության քաղաքական ձգտումների իրացման լեգիտիմ միջոց՝ խար խլելով միջազգային իրավունքի հիմքերը:

Ուրեմն՝ միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ ՙսառը պատերազմում՚ հաղթանակ արձանագրած արևմտյան երկրները չէին կարող ՙօրինականացնել՚ նման հանցագործությունը: Բայց քանի որ Հայաստանի անկախացումից հետո էլ նրանք Հայկական հարցում առաջնորդվել ու առաջնորդվում են ոչ թե բարոյաքաղաքական, այլ աշխարհաքաղաքական նպատակներով, ապա մնում է քաղաքականությունը պատմությունից, իսկ աշխարհաքաղաքական շահերը բարոյականությունից, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նրա քաղաքական հետևանքների հաղթա հար ման հիմնախնդրից տարանջատելու գաղափարը: Այդ պատճառով՝ ՙհետևանքների հաղ-թահարում՚ ասելով հասկացվում է ՙթուրքերին՝ քաղաքական, իսկ հայերին՝ բարոյական հաղթանակ՚ բանաձևը: Ահա այս ռազ մավարությունն է ընկած 2008-ին սկիզբ առած Հայաստան-Թուրքիա պաշտոնական բանակցությունների հիմքում:

Որպեսզի կարողանանք թափանցել նման բարդ թնջուկի խորքերը՝ հարցը քննենք գիտական որոշակի մեկնակետից: Հայտնի է, որ այս կամ այն իրադարձության պատմություն լինելու հանգամանքը որոշվում է ոչ այնքան անցյալը ներկայից բաժանող ժամանակի թվաբանական մեծությամբ, որքան նրանից բխող հիմնախնդիրների կենսունակության աստիճանով: Հայոց ցեղասպանության պարագայում ժամանակը ոչ թե հաղթահարել է հիմնախնդիրները, այլ մասնակիորեն սառեցրել և ապա՝ լիարժեքորեն վերա-բացել է դրանք: Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը դեռ չէր ավարտվել, դեռևս շարունակվում էին Կիլիկիայի ու Իզմիրի հայության ջարդերը, երբ 1922 թվականին Հայաստանը՝ որպես պետություն, ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե կորցրեց իր անկախությունը՝ դառնալով ԽՍՀՄ-ի բաղկացուցիչ մասը: Իսկ ահա ԽՍՀՄ-ը շուրջ 70 տարի լռեցրել, կոնսերվացրել (մասնակիորեն սառեցնելով՝ պահպանել), ու նաև՝ ձևախեղել է Հայոց ցեղասպանության հետևանք-ների հաղթահարման խնդիրը՝ այն վերածելով խորհրդա-թուրքական, այսինքն՝ հայ-թուրքական սահմանի օրինականության (լեգիտիմության) հիմնահարցի:

Հարց է առաջանում.

1 Ավելի մանրամասն տես ՙՎէմ՚-ի ներկա համարում հրապարակվող Արմեն Ց. Մարուքյանի ՙԹուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվության հիմնախնդիրը…՚ վերլուծությունը

— Եթե Հայոց ցեղասպանությունը սոսկ պատմություն է, ապա ինչո±ւ 70 տարի շարունակ Թուրքիան ԽՍՀՄ-ի ու Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարներից2, իսկ դրանից հետո՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունից, պահանջել և այսօր էլ պահանջում է ճանաչել թիվ մեկ ՙհետցե-ղա-սպանական իրողությունը՚՝ հայ-թուրքական փաստացի սահմանը:

— Եթե Հայոց ցեղասպանությունը սոսկ պատմություն է, ապա ինչու է Թուրքիան ՙպատմությունը՝ պատմաբաններին հանձնելու՚ իր ռազմավարական նպատակը արևմտյան երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, 2009թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների մեջ խցկելուց հետո պատմաբաններին հրավիրում արդեն ուսումնասիրված և գիտականորեն ապացուցված փաստի կրկնակի քննության հարթություն:

— Եվ վերջապես՝ եթե Հայոց ցեղասպանությունը սոսկ պատմություն է, ապա ի±նչու է Թուրքիայի նման հզոր երկրի ղեկավարությունը ուղիղ 7 տարի նստել և Արևմուտքի ուղեղային կենտրոնների մշակած ՙպատ մու թյան հետ հաշտվելու՚՝ երկու կողմերին ուղղված պահանջը փոխակերպել ՙպատմությունը՝ պատ մա բաններին հանձնելու՚ հնարանքի և 2008-ին Հայաս տանի ղեկավարությանը ներքաշել բազմաշերտ ծուղակի մեջ:

Պատճառն ակնհայտ է. ՙՀայոց ցեղասպանությունը սոսկ պատմություն է՚ հարցադրումը այն միակ ՙպորտալարն՚ է, որը ներկա պահին քողարկված կերպով շաղկապում է ցեղասպան Թուրքիայի ու Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրը պատմության ճանաչման տիրույ-թում դիտարկող միջազգային ուժերի տարածաշրջանային նպատակները: Եվ Ցեղասպանության փաստը քաղաքական ու իրավական դաշտից պատմական հարթություն տեղափոխելու հնարավորությունը այն ՙգինն՚ է, որն առաջարկվել է Թուրքիային՝ իբրև նրա հանցագործության հետևանքների շրջանցման և պատասխանատվության պարտամուրհակը զեղչելու հնարավորություն:

Դա է պատճառը, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ի արձանագրությունների վավերացման գործընթացը փակուղի մտնելուց հետո էլ Թուրքիան ո°չ պատրաստվում է վճարել ՙզեղչված գինը՚ և ո°չ էլ հրաժարվում է այդ փաստա-թղթերից՝ դրանք համարելով իր գործիքները:

Պնդում ենք, որ մեր նահատակների արյունը աճուրդի հանելու այս գործընթացի բոլոր մասնակիցները հիմնավորապես աղավաղում և նենգափոխում են միջազգային իրավունքը: Քանզի այն կարծիքը, որ Հայոց ցեղասպանությունը պատմություն է՝ շուրջ 95 տարվա ՙհնության՚ պատճառով, անտեսում է ոչ միայն մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ ցեղասպանության համար վաղեմության ժամկետի բացակայության միջազգային-իրավական նորմը, այլև այդ 95 տարիներից՝ Հայաստանի անկախության կորստից մինչև նրա վերականգնումն ընկած 70-ամյա խորհրդային ՙերկաթյա վարագույրի՚ ժամանակահատվածը պարտադիր կերպով հանելու անհրաժեշտությունը:
Ավելին՝ հայտնի է, որ հրեաները 2500 տարի արտաքսված մնացին իրենց պատմական հայրենիքից, մինչդեռ հայերը ցեղասպանությունից հետո անգամ՝ սեփական պետությունը ստեղծեցին, որն անցած 95 տարիներից 70-ը ապրեց

2 Ավելի մանրամասն տես ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՐՑԸ ԽՈՐՀՐԴԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (1967-1973 թթ.), Գուրեն Նալբանդյանի գաղտնի զեկուցագիրը և կից փաստաթղթեր, ՙՎէմ՚ համահայկական հանդես, 2009, N 2:ամբողջատիրական վարչակարգի կապանքների մեջ: Բայց նույնիսկ նման խեղդող մթնոլորտում հայությունը ամեն պատեհ առիթն օգտագործեց՝ հիշեցնելու համար, որ Հայկական հարցը սոսկ ժամանակավորապես է լռեցվել՝ ցեղասպանության իրականացման և Հայաստանի խորհրդայնացման միջո-ցով, որ նրա պահանջատեր պետությունը՝ Հայաստանը, իր վերանկախանալուց հետո հասնելու է հայ ժողովուրդի իրավունքների վերականգնմանը: Եվ այդ ինչո±ւ վերջին զույգ տասնամյակներում պատմություն չհամարվեցին ԽՍՀՄ կազմում շուրջ 40-45 տարի սառեցված՝ Մերձբալթիկայի երկրների ու ժողո-վուրդ-ների իրավունքները, գրեթե նույնքան ժամանակ երկու մասերի բաժան-ված՝ Գերմանիայի վերամիավորման իրավունքը, նախկին Հարավսլավիայի ազգերի մոտ վերջին տասնամյակներին նորից արթնացած ազգային ձգտում-ները: Ավելին՝ կատարված հանցագործությունների մասշտաբներով համեմատության եզրեր ունե±ն արդյոք այդ երկրներին ու ժողովուրդներին բաժին ընկած ողբերգությունները Հայոց ցեղասպանության հետ:

Ուրեմն՝ 2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրություններում ներառված ՙպատմական հարթության՚ հանձնա ժողովի միջոցով Հայոց ցեղասպանության դիտարկումն իբրև 20-րդ դարում իր նմանը չունեցող, եզակի ՙպատմական հանցագործություն՚, ինչպես նախադեպերի վրա հիմնվող միջազգային սովորութային իրավունքի, այնպես էլ գործող միջազգային պայմանագրերի կոպիտ ոտնահարում է:

Հայոց ցեղասպանության ճանաչումը սոսկ իբրև պատմական փաստ այն ՙերկսայրի սուրն՚ է, որը կարող է ծառայել և իբրև Հայկական հարցը վերաբացելու բանալի, և ընդհակառակը՝ ՙմեղմ ճանաչման՚ տարբերակով այն նորից ՙփակելու՚ հնարավորություն: Բայց արի ու տես, որ Հայաստանի՝ իբրև պետության գոյության պայմաններում նման ՙմեղմ ճանաչումն՚ անգամ սարսափեցնում է Թուրքիային: Բավական է հիշել 2010թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած միայն ու միայն ինքնապաշտպական բնույթ ունեցող որոշման հանդեպ Թուր քիայի հակազդեցությունը, եզրակացնելու համար, որ վերջինս ավելի լավ է տիրապետում Հայկական հարցի մանրամասներին, քան մեր պաշտոնյաները:

Ավելին՝ ներկայումս Թուրքիայի կողմից ցույց տրվող դիմադրությունն ունի նաև երկրորդ պատճառը՝ սեփական ձեռքերի ազատությունը չկաշ-կանդելու ցանկությունը: Դրանով է պայմանավորված մեր տարածաշրջանում պահպանվող բազմաթիվ ՙհետցեղասպանական իրողություններից՚ մեկի՝ Ղարաբաղյան թնջուկի կազմաքանդման Թուրքիայի պահանջը: Ղարաբաղյան հիմնահարցի առկայությունը մի կողմից՝ Հայոց ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ևս շարունակելու՝ Թուրքիայի 1918-1920թթ. փորձերի կիսատ մնալու արդյունքն է, իսկ մյուս կողմից՝ հայոց անկոտրում դիմադրական ոգու մարմնացումը:

Թուրքիան ՙհայերին ցավակցելու՚ միջազգային-քաղաքական օրակարգին հակազդում է հայկական երկրորդ պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանգրվանային կազմաքանդման իր ծրագրով, որովհետև ավելին է ուզում ստանալ, քան 2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրու-թյուն-ներում ամրագրված՝ Հայոց ցեղասպանության հարցը պատմությանը հանձնելու հնարավորությունը և պատրաստ է կռվել այդ ավելիի համար՝ անգամ Հայոց ցեղասպանության նոր ճանաչումների հարվածներն ընդունելու գնով:

Ղարաբաղի հարցում Թուրքիայի անզիջում պահվածքի խորքում ընկած է ոչ թե Ադրբեջանի հանդեպ ՙիռացիոնալ սիրո՚ գործոնը, այլ այդ ամենի տակ թաքնված ռազմավարական նպատակը: Հետսառըպատերազմյան շրջանում Թուրքիան վերածվել է շատ թե քիչ ինքնուրույն, բայց համաշխարհային նոր ճարտարապետության մեջ չտեղավորվող ՙմիայնակ գայլի՚, որն իրար հետևից փորձում է ՙջարդել՚ այն ՙփարախների՚ դռները, որոնք հետևողականորեն փակվում են իր առջև: Նրան Եվրամիություն չեն թողնում, ուստի մնացել է միայն դեպի Արևելք ընդարձակվելու՝ նեոօսմանյան քաղաքա-կա-նությունը: Եվ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նորից օբյեկտիվորեն հայտնվել են հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած Թուրքիայի ճանապարհին: Ուստի՝ անկախ նրանից՝ պատրա±ստ է արդյոք Հայաստանը ՙպատմական հարթություն՚ տեղափոխել Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը, Թուրքիան չի բավարարվում մասով, քանի որ ուզում է ամբողջը: Թուրքական գայլը համառորեն փորձում է իր դունչը մտցնել ամերիկյան առյուծի ու ռուսական արջի զբաղեցրած ՙԿովկասյան սեղանից՚ ներս և օգտվել ՙթամադային՚ ընտրելու հարցում վերջիններիս միջև հնարավոր հակասություններից: Եվ այսօր Թուրքիայի հակազդեցության արդյունքում և միայն ու միայն՝ Ղարաբաղի շնորհիվ, Հայաստանը իր կառավարիչների կամքից անկախ, դառնում է քաղաքակրթական դիմակայության համաշխարհային շղթայի օղակներից մեկը, ինչպիսիք են արևմուտքում՝ Կիպրոսը, իսկ հարավում՝ Երուսաղեմը:

Ուրեմն՝ Հայոց ցեղասպանության հիմնանպատակը՝ հայկական պատնեշը քանդելու առաջադրանքը նորից է հայտնվել Թուրքիայի քաղաքական օրակարգում այս անգամ՝ իբրև միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքական, իսկ Լեռնային Ղարաբաղի նաև՝ ֆիզիկա-աշխարհագրական չեզոքացման առաջադրանք: Վերջին խնդիրը նախատես-վում է լուծել 1918 թվականի մեթոդաբանությամբ՝ ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման՚ պատրվակով: Ավելին, քանի որ Ադրբեջանն իր հերթին առաջ է քաշում ներկայիս Հայաստանի Հան-րապետությունը ՙԱրևմտյան Ադրբեջան՚ հռչակելու քաղաքական հնարանքը, ապա ստացվում է, որ հայ-թուրքական ՙերկխոսության՚ շաղկապումը Ղարա-բաղի հարցի հետ մեր ներկա գոյությունը ՙԱդրբեջանով փակելու՚ քաղաքական ծրագիր է: Դրա համար անորոշ ժամանակով ձգձգվում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Ղարաբաղի հարցի լուծումը անհիմն կերպով կապվում է Թուրքիայի միջամտության հետ, փորձ է արվում դառնալ բանակցային գործ ընթացի փաստացի կողմ և խցկվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ: Նույն նպատակով առաջիկա մայիսին նախատեսվում է նոր՝ ՙԼենին-Աթաթուրք՚ գործարք առաջարկելու միջոցով խցկվել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ:

Ու քանի որ Ադրբեջանը տնտեսապես ուժեղանում է, իսկ Հայաստանը դոփում է տեղում, իր նպատակների իրականացման հարցում Թուրքիան չի շտապում՝ սպասելով այն պահին, երբ ռուսամերիկյան հարաբերությունների նոր ճգնաժամը Ադրբեջանին հնարավորություն կտա գտնել արտաքին հենարան՝ Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական լուծման համար:

Ուրեմն, մի կողմից՝ միջազգային հանրության անսքող աջակցությունը՝ ՙպատմությունը՝ պատմաբաններին հանձնելու՚ Թուրքիայի քաղաքական հնարանքին և մյուս կողմից՝ Թուրքիայի ՙախորժակների չա-փավորումը՚՝ Հայոց ցեղասպանության նոր ճանաչումների միջոցով, աստի ճա նա բար մեր երկրի ու ժողովրդի առջև ուրվագծում են միջազգային-քաղա-քական, մշակութային-քաղաքակրթական և վերջապես՝ տարածաշրջանային դիմակա-յության ահռելի թնջուկի առկայությունը:

Չնկատելով այս ամենը՝ չարաչար կերպով սխալվեցին ՙռացիոնալ մտածողի՚ համարում ունեցող մեր այն քաղաքագետները, որոնք կարծում էին թե Թուրքիան մինչև ապրիլի 24-ը ժամանակ է ձգում՝ առավելագույնը ստանալու և 2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրությունները վավերացնելու համար, քանզի կրկին հաստատվեց, որ Թուրքիայի ախորժակները չեն պայմանավորվում իր հետ մեր ՙբարեկամանալու՚ հեռանկարով: Ուստի՝ կարիք չկա նոր պատրանքներ փայփայել՝ ստեղծված ծուղակից դուրս գալու առումով: Հայոց ցեղասպանությունը ՙպատմաբաններին հանձնելու՚ քաղաքականությանը կարելի է վերջ տալ միայն ու միայն 2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրությունները ՙպատմությանը հանձնելու՚ միջո-ցով: Բայց ինչպես, ով թույլ կտա մեզ դիմել նման անպատասխանատու քայլի,- անմիջապես կհարցնեն ՙարձանագրային ծուղակն՚ ընկած մեր իշխանությունները:

— Թուրքիան՝ կպատասխանենք մենք: Հայկական հարցի քաղա-քական լուծման ճանապարհին խրված՝ ՙ2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրություններ՚ կոչվող սեպը առաջիկայում հնարավոր է և անհրաժեշտ է հանել հենց Թուրքիայի ձեռքով:

Մարդկության դարավոր փորձը վաղուց արդեն ապացուցել է, որ որևէ գաղափար ՙսպանելու՚ լավագույն և ամենակարճ ճանապարհը նրա շուրջ որևէ հանձնաժողովի ստեղծումն է: Իսկ ահա տվյալ հանձնաժողովի հիմքում դրված գաղափարը ՙսպանելու՚ լավագույն և ամենակարճ ճանապարհը նրա հիմքում ճիշտ հակառակ գաղափարը դնելու հմտությունն է:

Հստակեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը, անկախ նրա ՙկեղծ-վաղեմության՚ ժամկետից, մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, իսկ միջազգային ասպարեզում հանցագործությունները գնահատում են ոչ թե պատմաբանները, այլ իրավաբանները, Հայաստանը առաջիկա ապրիլ 24-ից հետո կարող է հայտարարել, որ աշխարհում ո°չ մի իրավաբան չի կարող մերժել ՙցեղասպանությունը հանցագործություն է՚ պնդումը, ուստիև այն իրավական հարթության վրա քննելու՝ մեր երկրի մտադրությունը: Անգամ՝ եթե Թուրքիայի համար այդքան սարսափելի է ՙցեղասպանություն՚ եզրույթը, միևնույն է, ինչպես էլ նա բնութագրի 1915-ին տեղի ունեցածը, դրանից հարցի էությունը չի փոխվելու, եթե այն ՙպատ մաբաններին հանձնելու՚ փոխարեն տեղափոխվի իրավական գետնի վրա: Բոլոր դեպքերում տեղի է ունեցել հանցագործություն՝ 1,5 միլիոն մարդու սպանություն, նրանց սեփականության ու Հայրենքի բռնազավթում: Ուստի Հայաստանն ինքը պետք է ստեղծի միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետներից բաղկացած մի հանձնաժողով՝ Հայոց ցեղասպանության հետևանքների ուսումնասիրման համար: Իրավա բաններից բաղկացած նման հանձնաժողովը անմիջապես պետք է սկսի Հայոց ցեղասպանության արդյունքում արևմտահայությանը պատճառված վնասների հրապարակային քննությունը՝ չսպասելով 2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրությունների վավերացմանը կամ մերժմանը:

Հարց է առաջանում. բայց մի±թե հենց դա չէ Թուրքիայի ու նրա հովանավորների ցանկությունը: Վճռականորեն պնդում ենք՝ ոչ, քանզի ՙպատմական հարթության՚ հանձնաժողովի ստեղծումը Հայոց ցեղասպա-նության փաստը պատմաբանների միջոցով պատմությանը հանձնելու ծրագիր է: Իսկ իրավաբանների միջոցով հարցը միջազգային իրավունքի դաշտ տեղափոխելու պարագայում հաղթահարվում է ՙպատմական հանցագործություն՚ հնարելու ոմանց մտադրությունը:

Լուրջ իրավաբանական փաստաթղթերի մշակման ճանապարհով Հայոց ցեղասպանության հետևանք քաղաքական, այդ թվում՝ տարածքային, տնտեսական, այդ թվում՝ ֆինանսական, մշակութային, այդ թվում՝ հուշարձանների, ձեռագրերի և այլ կորուստների բացահայտումը, արձանագրումը և դրանց վերադարձի կամ փոխհատուցման անհրաժեշտության իրավական հիմնավորումների և համապատասխան դատական հայցերի փուլ առ փուլ տեղա-փոխումը միջազգային ատյաններ, կլինի այն համոզիչ ու միաժամանակ՝ կանխարգելիչ քայլը, որը լիովին կփակի Թուրքիայի ՙհանձնաժողովային ախորժակները՚: Թուրքիան, որը մշակել է Հայոց ցեղասպանության քննությունը պատմաբաններին հանձնելու և ՙպատմական հարթության՚ հանձնաժողովը Հայկական հարցի ՙթաղման հանձնաժողովի՚ վերածելու ծրագիր և հետևո ղա կանորեն հասնում է իր նպատակին, պատմական սեպը իրավական սեպով հա նե լու հակաքայլի արդյունքում ուղղակի կմոռանա ՙհանձնաժողով՚ հասկացությունը:

Պատճառն ակնհայտ է. որքան ամուր է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին Թուրքիայի դիմադրության ՙարտաքին վահանը՚, նույնքան խոցելի է նրա ներքին կամ ներքաղաքական դիմադրողականության պատնեշը: Բավա-կան է, որ 2011թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու մթնոլորտում Թուրքիայում հրապարակվի Հայոց ցեղասպանության հետևանքների ուսումնասիրման հանձնաժողովի որևէ եզրակացություն՝ արևմտահայության կրած ահռելի վնասների թվական տվյալների վերաբերյալ, որպեսզի թուրքական ընդդիմությունը պարտադրի Գյուլ-Էրդողան զույգին՝ 2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրությունների մերժման կամ քաղաքական ասպարեզը լքելու երկընտրանքը: Ուրեմն՝ ՙպատմական հարթության՚ հանձնաժողովում մեզ սպասող ծուղակային բանավեճերի մեջ ներքաշվելու փոխարեն, այսօրվանից հարկավոր է առաջնորդվել կատարված հանցագործության գնահատման իրավական մեկնակետով: Այս մեկնակետի առ կա յու թյան պայմաններում խորհրդարանական ընտրությունների հորձանուտի մեջ ներքաշվող Թուրքիան ստիպված է լինելու սեփական ձեռքերով ՙսպանել՚ 2009թ. հոկտեմբերի 10-ի արձանագրությունները: Ավելին, պարտավոր ենք գի տակցել, որ եկել է Հայոց ցեղասպանության անհերքելիության պատմական ապացույցները նրա հետևանքների հաղթահարման իրավական փաստարկ-ների վերածելու ժամանակը: Այս հարցում մենք բավականին ուշացել ենք և այլևս հապաղելու ժամանակ չունենք:
Ուստի ՙՎէմ՚ համահայկական հանդեսը իր ներկա և առաջիկա համարներում սկսում է հրապարակել գիտական ուսումնասիրություններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համազգային հիմնախնդրի քաղաքական, իրավական, տնտեսական, հոգևոր-մշակութային և այլ ասպեկտների վերաբերյալ:

Loading...

ՎԷՄ, 2010թ. թիվ 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով