Մեր Մասին

by/հեղինակ[ներ] on 15/12/2009

«Վէմ» հանդեսը հիմնվել է 1933 թվականին Փարիզում` Հայաստանի առաջին (անկախ) հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի կողմից։ Նպատակն էր համախմբել խորհրդայնացումից հետո հայ մտքի վրա դրված բոլշեւիկյան կապանքները մերժող լավագույն հայ գիտնականներին։ Նրանց թվում էր մասնավորապես 20-րդ դարի հայ խոշորագույն պատմաբան, Պետերբուրգի համալսարանի նախկին պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը։

1933-1939 թթ. Փարիզում տպագրված հանդեսը կրում էր «Վէմ. երկամսեայ հանդէս մշակոյթի և պատմութեան» անվանումը եւ առաջնորդվում էր նրա հիմնադիր Սիմոն Վրացյանի որդեգրած հետեւյալ դեւիզով՜ որը օրը այսօր էլ զարդարում է ՙՎէմ՚-ի առաջին էջը. ՙՙՎէմ՚-ի ղեկավար սկզբունքն է լինելու գիտական առարկայականությունն ու ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը՝ համոզված, որ անգամ ամենադառն ճշմարտությունը ավելի օգտակար է, քան ոսկեզօծ ու շաքարապատ սուտը՚։

Դառնալով եվրոպական մակարդակի գիտական հրատարակություն ՙՎէմ՚-ը գոյատեւեց շատ կարճ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնավորման հետ կապված Ֆրանսիայում առաջ եկած դժվարությունները հարկադրեցին նրա խմբագրին 1939 թ. դադարեցնել աշխատանքը։ Հետագա տասնամյակներին հայ հետազոտողների համար գիտականության յուրահատուկ չափանիշ հանդիսացող ՙՎէմ՚-ը ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը քաղաքական պատճառներով արգելված էր Խորհրդային Հայաստանում, ուստիեւ գաղտնի կերպով, փակ ֆոնդերից պատճենվում էր ու տարածվում։

Հայաստանի անկախացումից հետո՝ 2009 թվականին վարչապետ Սիմոն Վրացյանի գաղափարների եւ ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի գիտական դպրոցի հետեւորդները որոշեցին վերսկսել ՙՎէմ՚-ի հրատարակումը մայրաքաղաք Երևանում` մի փոքր փոխելով անվանումը եւ դարձնելով «Վէմ. համահայկական հանդես»։ Փոփոխության նպատակն էր սկսել ազատ Սփյուռքի եւ խորհրդային ավանդույթները չհաղթահարած Հայաստանի մերձեցումը հումանիտար ու հասարակական գիտությունների ուսումնասիրության տեսական ու մեթոդաբանական նոր հիմքերի վրա։ Հանդեսը 2009-ից հետո հրատարակվում է կառուցվածքային որոշ փոփոխություններով. եթե մինչև 1939 թվականը այն ներառում էր 8 բաժին, ապա այժմ դրանց թիվը գերազանցում է 15-ը։ «Վէմ» համահայկական հանդեսն ունի մուլտիդիսցիպլինար բնույթ՝ պատմություն, լեզվաբանություն, գրականագիտություն, փիլիսոփայություն, մշակույթ և այլն։ Հետմարքսյան շրջանի համաշխարհային գիտական մտքի նվաճումները մատուցվում են «Հիմնաքարեր» բաժնի, իսկ յուրացումը՝ «Հիշողություն» և «Գիտագործնական» բաժինների միջոցով։ Գիտական կյանքը և նոր ուսումնասիրությունները ներկայացվում են «Գրախոսություններ» ու «Լրատու» բաժինների միջոցով։ Հանդեսում ընդգրկվող բոլոր հոդվածները պարտադիր կերպով գրախոսվում են։

«Վէմ» հանդեսում 2009-2016 թթ. իրենց գիտական խոսքն են ներկայացրել հայ եւ օտարազգի բազմաթիվ գիտնականներ մեկ ու կես տասնյակից ավելի երկրներից` Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ավստրիա, Հոլանդիա, Սիրիա, Լիբանան, Իրան, Ռուսաստան, Հայաստան և այլն։ Տպագրվում է ՀՀ ԳԱԱ Պատմության և Գրականության ինստիտուտների գիտական խորհուրդների երաշխավորությամբ։ Հանդեսի ծավալը տատանվում է 250-300 տպագրական էջերի սահմանում։ Տարեկան լույս է տեսնում 4 համար։ Բաժանորդների թիվը հասնում է 300ի։ Բացի Հայաստանից հատավաճառով վաճառվում է նաեւ Բեյրութի եւ Լոս Անջելեսի հայկական գրախանութներում Հայաստանի հայագիտական հանդեսների շրջանում ՙՎէմ՚-ի կայքը` vemjournal.org բացարձակ առաջատար է այցելուների քանակով։ Առավել հետաքրքիր հոդվածները տարեկան ապահովում են 500 եւ ավելի այցելություններ։

Հանդեսի նպատակները եւ նրանց իրականացման ընթացքը
1. Հայաստանում հումանիտար ու հասարակական գիտությունների ասպարեզի ՙդեսովետիզացիա՚՝ այդ բնագավառում հետմարքսյան շրջանում ստեղծված տեսական ու մեթոդաբանական ժառանգության ուսումնասիրության եւ դրանց հիման վրա նոր մեթոդների մշակում, որոնք համապատասխանում են արևմտյան առաջատար չափանիշներին։ Անցած տարիների ընթացքում Վէմՙ-ում հրապարակվել են մի քանի տասնյակ նման ուսումնասիրություններ։ Նորովի ուսումնասիրվել եւ հայ գիտական հանրությանն են ներկայացվել 19-դարի վերջերի եւ 20-րդ դարի արեւմտյան պատմագիտության, գրականագիտության ու մշակութաբանության դասական դեմքերը, որոնց ժառանգությունը թույլ է տալիս երիտասարդ հայ գիտնականների միածողությունը համապատասխանեցնել ժամանակակից հումանիտար գիտությունների չափանիշներին։

2. Աշխարհի տարբեր երկրներում գործող հայ ուսումնասիրողների և հայագիտությամբ զբաղվող տարաշխարհիկ մտավորականների համախմբում։ Այս ասպարեզում ՙՎէմ՚-ի ու նրա խմբագրակազմի շուրջը ձեւավորվել է գիտնականների համաշխարհային հայկական ցանց մոտ 1 ու կես տասնյակ երկրներից, որոնք ակտիվորեն աջակցում են հանդեսին, ինչպես նաեւ այն տարածում են ամերիկյան ու եվրոպական համալսարանական շրջանակներում։ Նույն ճանապարհով հանդեսին աշխատակցում են նաեւ օտարերկրացիները, որոնց հրապարակումների մոի մասը ներկայացվմում է ստորեւ։

3. Ժամանակին քաղաքական պատճառներով արգելված թեմաների, հասարակության լայն զանգվածներին անհայտ փաստերի վեր հանում և լուսաբանում։ Դրանք վերաբերում են ԽՍՀՄ շրջանում արգելքի տակ եղած եւ հայ ազգային-ազատագրական շարժմանը, Հայկական հարցին ու Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստաթղթերի հրապարակմանը, որոնք պահվել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու խորհրդային այլ հանրապետությունների արխիվներում եւ այժմ բաց են հետազոտողների համար։

4. Տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմության, գրականության ու մշակույթի ուսումնասիրություն ոչ թե նեղ ազգային դիտանկյունից, այլ լայն քաղաքակրթական հարացույցերի միջոցով։ Այդ առումով ՙՎէմ՚-ում արդեն տպագրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի պատմության ու մշակույթի, ինչպես նաեւ քուրդ ժողովրդի պատմության մի շարք հիմնահարցերի վերաբերյալ, որոնց մասին նյութերը առկա են հայկական արխիվներում։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Խմբագիր՝ ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ
Օգնական խմբագիր՝ ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆ
Վլադիմիր Բարխուդարյան
Սերգեյ Սարինյան
Աշոտ Մելքոնյան
Ռուμեն Սաֆրաստյան
Ալբերտ Ստեփանյան
Սուրեն Դանիելյան
Համլետ Պետրոսյան
Սամվել Մուրադյան
Լևոն Մկրտչյան

ՍՓՅՈՒՌՔ
Երուանդ Փամպուքեան — Լիբանան
Մկրտիչ Մկրտիչեան — Լիբանան
Յարութիւն Քիւրքճեան — Հունաստան
Կարօ Արմենեան — ԱՄՆ
Ռուբինա Փիրումեան — ԱՄՆ
Վաչէ Բրուտեան — ԱՄՆ

Հրատարակիչ` «Վէմ հանդէս» ՍՊԸ
0010 Երևան, Մհեր Մկրտչյան փ. 12/1
Հայաստանի Հանրապետություն

հեռախոս` (+37410) 52 18 76, (+374) 093 83 93 24

Էլ. փոստ` khoudinyan@yahoo.com
Ինտերնետային կայք` vemjournal.org

ISSN 1829-1864