Authors

by/հեղինակ[ներ] on 06/08/2012

Հեղինակներին

«Վէմ» հանդեսում հրատակման ներկայացվող հոդվածը կարող է լինել հայերեն (արևելահայերեն, արևմտահայերեն), ռուսերեն, անգլերեն։ «Վէմ» հանդեսում հրատարակվելու հնարավորություն ունեն միայն նախկինում չտպագրված հոդվածները՝ ձևավորված ստորև տրված կանոններով և հերթականությամբ.

1. Հեղինակի անուն, հայրանուն, ազգանուն.
2. Վերնագիր.
3. Բանալի բառեր.
4. Հոդվածի տեքստը՝ կազմված Arial Unicode տառատեսակով, 11 տառաչափով, 1 միջտողային տարածությամբ.
5. Գիտական կենսագրություն, հետաքրքրությունների շրջանակ.
6. Անգլերեն ամփոփում. հոդվածի անգլերեն վերնագիր, անգլերեն բանալի բառեր, ամփոփման տեքստ.
7. Ռուսերեն ամփոփում. հոդվածի ռուսերեն վերնագիր, ռուսերեն բանալի բառեր, ամփոփման տեքստ.
8. Անգլերեն տեքստերը կազմվում են Times New Roman տառատեսակով.
9. Ծանոթագրություններում հերթականությամբ գրել ա) հեղինակի ազգանունը, և անվան սկզբնատառը (թավ տառատեսակով), գ) վերնագիր, դ) հրատարակության վայր, թիվ, էջ.
10. Ընդարձակ հոդվածներում վերնագրված ենթամասեր առանձնացնելը ցանկալի է.
11. Տեքստում ընդգծումները պետք է լինեն միայն թավ տառատեսակով.
12. Հայերենից (արևելահայերեն, արևմտահայերեն) տարբերվող լեզվով հոդվածների ամփոփումները տրվում են դարձյալ երկու լեզվով՝ հոդվածի բուն տեքստից հետո հայերեն, ապա՝ ռուսերեն ամփոփումները կցելով (կառուցվածքային առումով հոդվածի բաղադրամասային հերթականությունը չի տարբերվում վերը թվարկածից)։