ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԻԶԲ — 2019-3

Արմեն. Ց. Մարուքյան
Հայաստանի Հանրապետության հռչակման պահից հայկական պետության առջև ծառացան Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ տարածքներում հայ բնակչության բնաջնջման` Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները: Իրավիճակն ավելի էր բարդացել նրանով, որ օգտվելով ռուս-թուրքական ռազմաճակատից ռուսական բանակի հեռացումից` թուրքական զորքերը շարժվել էին դեպի Արևելյան Հայաստան` ձգտելով ավարտին հասցնել իրենց հայաջինջ քաղաքականությունը և վերջնականապես վերացնել համաթուրանական ծրագրերի ճանապարհին կանգնած «հայկական սեպը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով