Category Archives: ԱՐԽԻՎ

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ — 2019-3

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապ­րի­լի 26-ը
Տետր 3: 1915 թ. հունիսի 10-ից  մինչև հուլիս 10-ը

Ռուբեն Օ. Սահակյան
1915 թ. մայիսին Կովկասյան բանակի հրամանատարությունը որոշում է ակտիվացնել մարտական գործողությունները, որովհետև դաշնակիցներըª անգլոֆրանսիական զորքերն ու նավատորմը, 1915 թ. փետրվարից լայնածավալ ռազմարշավ էին նախաձեռնել Դարդանելի շրջանում, իսկ օսմանյան հրամանատարությունը ուժերի մեծ մասը կենտրոնացրել էր նեղուցները և մայրաքաղաքը պաշտպանելու համար:

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ — 2019-2

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ.ապրիլի 26-ը
Տետր 2։ 1915 թ. հունվարի 1-ից մինչև 1915 թ. մայիսի 12-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի հուշերի երկրորդ տետրում ներկայացված են 1915 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 12-ը Ադրբեջա նական ջոկատի վարած մար տա կան գործողությունները՝ Պարսկաստան ներխուժած թուրքական զորքերի դեմ:

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ — 2019-1

Ռուբեն Օ. Սահակյան
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նրա կանավոր մասնակիցներից մեկի՝ հայազգի գեներալ-լեյտենանտ Ֆոմա Իվանի (Թովմաս Հովհաննեսի) Նազարբեկյանի (1855-1931) այդպես էլ անտիպ մնացած հուշերի հայերեն թարգմանությունը, որը խիստ արժեքավոր սկզբնաղբյուր է պատերազմի առաջին տարիներին Կովկասյան ճակատում ծավալված ռազմական գործողությունների եւ դրանցում հայ կամավորականների մասնակցության համակողմանի քննության համար:

1880-1890-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ՆԱՐՈԴՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ-ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2019-1

Մկրտիչ Դ. Դանիելյան
19րդ դարի 70-80-ական թվկաանների հայ նարոդնիկների և ազգային նարոդնիկական կազմակերպությունների գործունեության մասին մեր կողմից հայտնաբերված փաստաթղթերի փաթեթի շարունակությունն են կազմում 1890-ին ձևվավորված ՀՅ Դաշնակցության առաջին ղեկավար մարմնի՝ Կենտոնի կամ՝ Կենտոանական Վարչության անդամ Աբրահամ Դաստակյանի հեղափոխական գործունեությանը վերաբերող նյութերը:

1880-1890-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ՆԱՐՈԴՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ-ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2018-3

Մկրտիչ Դ. Դանիելյան
Ռուս հեղափոխական նարոդնիկության 1870-1880-ականների հերոսական ու զոհառատ պայքարն ըննդեմ ցարական բռնակալության՝ ժողովրդի աատագրության գործին անմնացորդ նվիրումի վառ օրինակ ու միաժամանակ՝ քաղաքական փորձի կուտակման դարբնոց էր արևելահայ երիտասարդության լավագույն ներկայացուցիչների համար:

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ — 2018-2

Ռուբէն-Պատրաստեց Արամ Ս. Սայիյանը
Շեյխ Սայիդի ապստամբությունից ուղիղ մեկ տարի անց՝ 1926 թվականին, հայոց նվիրական Մասիս և Սիս լեռների շրջանում սկիզբ աած քրդական ջալալի ցեղային միության հեսեսորի ցեղի ընդվզումը կարճ ժամանակ անց վերածվեց մի հզոր ապստամբության, որին միացավ քրդերի մտավորական, հոգևոր, զինվորական և աշխարհիկ վերնախավը:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԽԱՉԵՐԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ — 2018-1

Միհրան Ա. Մինասեան
Հետագայ էջերով հրատարակութեան կու տանք Հայոց ցեղասպանութենէն վերապրած պարտիզակցի Յովհաննէս Խաչերեանի անտիպ յուշերը, որոնք կը նկարագրեն Սուրիական անապատի Պապ քաղաքի մէջ հաստատուած հայ աքսորականներու համակեդրոնացման կայքի վիճակը 1915-ի աւարտին և 1916-ի սկզբնաւորութեան:

ՆԻՒԹԵՐ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ — 2017-4

Արամ Ա. Անտոնեան
Հետագայ էջերով հրատարակութեան կու տանք պոլսահայ ծանօթ գրող, պատմաբան, խմբագիր, երգիծանկարիչ, մանկավարժ, ազգային-հասարակական և մշակութային գործիչ Արամ Անտոնեանի (Կ. Պոլիս 1875 — Փարիզ 1952) անտիպ վկայութիւնները Ռաս Իւլ Այնի ահաւոր կոտորածներուն մասին:

ԱՐԽԻՒԱՅԻՆ ՎԱՒԵՐԱԳՐԵՐ ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ — 2017-3

Աղասի Պ. Ազիզեան
1919 թուականի աշնանը անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած ՀՅ Դաշնակցութեան 9-րդ Ընդհանուր Ժողովը1 պատմա կան և յանդուգն որոշում է կայացնում Մեծ Եղեռնի պատասխանատու երիտթուրք պարագլուխներին ու Արևելեան Անդրկովկասում նրանց քաղա քականութիւնը շարունակած մուսաւաթական ելուզակներին պատժելու մասին, որն այնուհետև պատմութեան մէջ է մտնում «Նեմեսիս» արդարա հատոյց գործողութիւն անուամբ:

ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԸ — 2017-2

Մարգարիտա Մ. Խաչատրյան
2016 թ. նոյեմբերի 26-ին լրացավ Սփյուռքի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Համաստեղի (Համբարձում Կելենյան, 1895-1966) մահ վան 50-րդ տարելիցը. նա հանկարծամահ եղավ Լոս Անջելես քաղաքում, իր ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ձեռնարկի ժամանակ՝ շնորհակալական խոսք ասելիս։