Category Archives: ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

ԷԹՆԻԿ ԼՈԲԲԻՆԳԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ – 2021-3

Որպես ՀՀ քաղաքական զարգացման և արդիականացման դերակատար

Մարիամ Մ. Մարգարյան, Գևորգ Մ. Ղուկասյան
Քաղաքական գիտության մեջ արդի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման և ցանցային փոփոխությունների ու անորոշության պայմաններում վաղուց առաջ է եկել դեռևս 20-րդ դարի 50-ական թթ. մեկնարկած և այժմ էլ շարունակվող քաղաքական զարգացման և արդիականացման` լատինա-ամերիկյան, աֆրիկյան և հետ- խորհրդային փորձի համակարգման անհրաժեշտությունը: Որովհետև քաղաքական գործընթացում էթնոմշակութային առանձնահատկություններi անտեսման պատճառով գրեթե բոլոր երկրները կանգնել են քաղաքական զարգացման ճգնաժամերի առաջ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ քաղաքական արդիականացման գործընթացում չի կարևորվել քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման հիմք։

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ՝ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ – 2021-2

Մարիամ Մ. Կարապետյան

Սոցիալական ցանցերի հսկայական դերը մեր երկրում ակնառու ու միաժամանակ խնդրահարույց դարձավ հատկապես 2020 թ. իրադարձություններից՝ համավարակից և պատերազմից հետո։ Մասնավորապես համացանցում լրատվամիջոցների և անհատ օգտատերերի կողմից կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի՝ սպառնալից չափերի հասնող տարածումը հիմք դարձավ նոր սրությամբ ընկալելու և հարցադրելու մեդիագրագիտության կարևորությունը։

ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ 1991-2021 ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻՆ – 2020-4

Եւ Իրանի ազերիախօս շրջանների հարցը

Սարգիս Մ. Մկրտչեան
Խորհրդային Միութեան փլուզումով 1991 թվականին անկախացած Ադրբեջանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխյարաբերութիւններն անցած 30 տարիների ընթացքում ունեցել են իրենց մակընթացութիւններն ու տեղատուութիւնները, որոնց հիմքում ընկած է եղել ձգողականութեան եւ վանողականութեան գործոնների բարդ հակադրությունն ու համադրութիւնը։

ՍՈՑԻԱԼ-ԴԱՐՎԻՆԻԶՄԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՈՒՄ – 2020-4

Ռեգինա Ա. Գալուստյան
Տեսակների` գոյության համար մղվող հավերժական պայքարում «ամենաուժեղի/ամենահարմարվածի գոյատևումը» սոցիալ դարվինիզմի առանցքային գաղափարն է: Տերմինն առաջին անգամ գործածել և հիմնավորել է անգլիացի սոցիոլոգ Հերբերտ Սպենսերը 1852 թ. հրատարակած «Բնակչության տեսություն՝ հիմնված կենդանիների բազմացման ընդհանուր օրենքի վրա» հոդվածում: Այստեղ նա խոսում է նաև էվոլյուցիայի մասին, բերում օրինակներ կենդանաբանությունից, դրանք մարդկային տեսակին վերագրելով` կատարում եզրահանգումներ:

ԻՐԱՆԻ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2020-2

Սարգիս Մ. Մկրտչեան
Ուսումնասիրութեան նպատակն է բացայայտել Իրանի ազերիների ինքնութեան հիմնական տարրերը եւ, դրանք համեմատելով համաիրանական ինքնութեան հետ, յստակեցնել այն հարցը, թէ ինչ տեղ ու դեր են ունեցել Ատրպատականն ընդհանրապէս եւ այնտեղ բնակուող ազերիները մասնաւորապէս իրանական ինքնութեան համապատկերում։

ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄ ԵՒ ՊԱՆԱԶԵՐԻԶՄ – 2020-1

Համեմատական քննութիւն

Սարգիս Մ. Մկրտչեան
Ուսումնասիրութեան նպատակն է բացայայտել, թէ ինչ է պանազերիզմը, ինչ կապ ունի այն պանթիւրքիզմի հետ, եւ որոնք են պանթիւրքիզմի եւ պանազերիզմի տարբերութիւններն ու ընդհանրութիւնները։

«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈԲԲԻՆԳԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ – 2019-4

Գևորգ Մ. Ղուկասյան
Քաղաքական գիտության մեջ «փափուկ ուժի» տեսության և լոբբինգի ինստիտուտի միջև կան բազմաթիվ զուգահեռներ, գործառութային նմանություններ, որոնց հարաբերակցության վերհանումն էական ազդեցություն կարող է ունենալ դրանց առանձին կամ համալիր կիրառությունների արդյունավետության և քաղաքական գիտության շրջանակներում երևույթների առավել լավ ըմբռնման վրա։

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ – 2019-2

Ադրբեջանում 1980-ականների վերջերին- 1990-ականների սկզբներին տեղի ունեցած հայկական ջարդերին

Նարեկ Ա. Մկրտչյան, Գևորգ Ա. Ճաղարյան
1980-ականների վերջերին Ադրբեջանի հայահալած քաղաքականությունը հանգեցրեց Սումգայիթի (27-29-ը փետրվարի, 1988 թ.), Կիրովաբադի (2127-ը նոյեմբերի, 1988 թ.) և Բաքվի (12-19-ը հունվարի, 1990 թ.) հայկական ջարդերին, որոնց դաժանության ու վայրագության նախադեպը 1915 թ. Հայոց ցեղասպանությունն էր։

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱԿ-Ի 1948 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2019-1

Արմեն Ց. Մարուքյան
2018 թ. դեկտեմբերի 9-ին լրացավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կենվենցիայի (այսուհետև՝ Ցեղասպանության մասին կոնվենցիա) ընդունման 70-ամյակը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՆԴԻ – 2018-3

Լյուդվիգ Գ. Վարդանյան
Վահե Ո. Պողոսյան
Յուրաքանչյուր դարաշրջան գիտության առջև իր խնդիրներն է դնում, իսկ յուրաքանչյուր գիտության կենսունակությունը պայմանավորված է այն խնդիրների լուծածբ, որոնք ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանը: