Category Archives: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԴՈՒԿԻ ԵՐԱԶԸ. ԼԵՐՄՈՆՏՈՎ — ԻՍԱՀԱԿՅԱՆ — ԱԼ. ԲԼՈԿ — 2019-1

Ազատ Կ. Եղիազարյան
Հայոց ազատագրական պայքարին նվիրված Ավետիք Իսահակյանի ամենահուզիչ բանաստեղծություններից մեկը սկսվում է «Սալնո ձորերում, կռվի ձորերում» տողով: Ով ծանոթ է Միխայիլ Լերմոնտովի «Երազ»  (Сон) բաանստեղծությանը, չի կարող չնկատել երկու բանաստեղծությունների նմանությունը:

ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ  ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ — 2019-1

Արամ Գ. Ալեքսանյան
19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում բնական գիտությունների զարգացման և մտքի գիտականացման արդյունքում որոշարկվել էին դրապաշտական ուսմունքները, որոնց համատեքստում արդեն գիտական հայացքով էին մերժվում կամ վերանայվում իմաստասիրական շատ կարգեր: Կյանքի և մարդու դրական ճանաչողությունը քննական վերանայման էր ենթարկում նաև երբեմնի բարոյաբանության առաջադրած կանոնները, որոնք կոչված էին նորմավորելու, կանոնակարգելու մարդու գիտակցությունն ու վարքը:

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «5-ՐԴ ՓՈՂՈՑԻ» ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ — 2018-3

Ժենյա Ա. Քալանթարյան
1989 թ. լույս տեսավ արձակագիր Վահագն Գրիգորյանի «5-րդ փողոց» վերնագրով վիպակների ու պատմվածքների ժողովածուն: Սակայն դա ամենևին էլ չէր նշանակում, թե իբրև գրքի վերնագիր ընտրված «5-րդ փողոց» արտահայտությունը նորություն էր Գրիգորյանի արձակում:

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄԸ — 2018-2

Տաթևիկ Հ. Մերջանյան
Նար-Դոս գրողի անձը, գրականությունն ու գրելաոճը բնութագրելիս բազմիցս են օգտագործվում «պարզ» և «պարզություն» բառերը: Հիրավի, նրա գրականությունը զերծ է ամեն տեսակի ավելորդաբանությունից: Նա տարօրինակ գրող է բառի ամենադրական իմաստով: Ափիբերան զարմանք է հարուցում այն իրողությունը, որ հայ քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր այս ներկայացուցիչը 21-րդ դարում հայտնվել է ստվերում: Երևույթ, որն արդարացի չէ և ո՛չ մի առումով: Ժամանակակից մարդն ավելի քան երբևէ, ունի Նար-Դոսի գրականության կարիքը:

ՍԻՐՈ ՄՈՏԻՎԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ — 2018-2

Սոսե Բ. Պողոսյան
Թուրքիայի և Պարսկաստանի միջև տևական պատերազմերի հետևանքով կեղեքված ու բռնագաղթի ենթարկված հայերի մի ստվար զանգված, 17- րդ դարի սկզբներին հայտնվելով Պարսկաստանում, ոչ միայն կարողացավ պահպանել իր ինքնությունը, այլև կարճ ժամանակահատվածում դարձավ երկրի տնտեսության ու մշակույթի կենսունակ զարկերակներից մեկը: Այս համատեքստում ձևավորվեց նաև Նոր Ջուղայի աշուղական արվեստը՝ դառնալով հայ աշուղական գրականության առաջին դպրոցը:

ԵՎՐՈՊԱԿԱՆԻ ՈՒ ԱՍԻԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ — 2018-1

Ալբերտ Ա. Մակարյան
Հակոբ Պարոնյանը, իր մանկությունն ու պատանեկությունն անցկացնելով Թուրքիայի եվրոպական մասում գտնվող մի սքանչելի քաղաքում՝ Ադրիանուպոլսում (հետագայում՝ Էդիրնե), ուր բնակչության մեծամասնությունը հույներ էին և հայեր, իսկ հետո բնակություն հաստատելով Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթությունների յուրահատուկ խառնարան հանդիսացող Կոստանդնուպոլսում, հավասարապես քաջածանոթ էր թե՛ եվրոպական և թե՛ ասիական կենցաղին, տարազին, սովորույթներին ու ընդհանրապես վարքուբարքին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՏԱՆԱՎՈՐԻ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԸ — 2018-1

Աշխեն Էդ. Ջրբաշան
Հայկական ոտանավորի էության և բնույթի պարզաբանման խնդիրը բավական երկար ժամանակ եղել է հայ բանասիրության ուշադրության կենտրոնում: Ընդ որում, 5-րդ դարի և ավելի ուշ շրջանի քերականական մեկնությունների հեղինակներն առավելապես նպատակ էին դրել հա յացնելու ալեքսանդրյան դպրոցի քերականների, մասնավորապես Դիոնիսոս Թրա կացու մշակած տաղաչափական տերմինաբանությունը, և այդ ուղղու թյամբ նրանք բավական մեծ գործ կատարեցին: Սակայն պետք է նշել, որ այդ տերմինաբանությունը նրանք արհեստականորեն տեղափոխում էին հայ բանասիրական մտքի անդաստան՝ առանց խորանալու բուն հայկական ոտանավորի էության գաղտնիքների մեջ:

ՀԱՅ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺԸ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՑ ՍԿՍՅԱԼ, ԵՎ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ — 2017-4

Խաչիկ Ա. Հարությունյան
ԺԸ. դ. երկրորդ կեսից hայ բառարանագրությունը թևակոխեց մի փուլ, որը մեթո դաբանորեն տարբերվում էր նախորդ շրջանի ավանդույթներից:

Կարևոր նորույթներից էր այն, որ Մ. Սեբաստացու հայտնի «Բառգիրք»ից հետո բառարաններում գլխաբառերին կից տրվող քերականական (խոսքիմասային պատկանելություն, հոլովմանն ու խոնարհմանն առնչվող նշումներ և այլն) ու բացատրական տեղեկություններից զատ՝ վկայակոչվող օրինակները սկսեցին արձանագրվել հիմնականում իրենց աղբյուրներով:

ԳԵՆԴԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ — 2017-4

Մարինե Դ. Ղազարյան
Հայ մեծանուն գրող Հակոբ Օշականը (Քյուֆեճյան, 1883-1948) ստեղծագործել է տարբեր ժանրերով (պատմվածք, հեքիաթ, վեպ, վիպակ, թատերգություն, քնարական արձակ, բանաստեղծություն, քննադատական հոդված, դիմանկար, մենագրություն):

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄԻ ՀԵՔԻԱԹԻ ՓՈԽԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ — 2017-4

Ալբերտ Ա. Մակարյան
Աստղիկ Վ. Սողոյան
Անտառում գայլին հանդիպող փոքրիկ աղջկա պատմությունը՝ «Կարմիր գլխարկ» հեքիաթը, գրական տարբեր մշակումներով, թարգմանություն-փոխադրություններով և բանահյուսական տարբերակներով հայտնի ու տարածված է գրեթե բոլոր ազգերի մշակույթներում: