Category Archives: ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՒԼ ՇՓԱԿԱՆ Խ. (X)-Ի ԱՊԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԵՎ ՏԱՐԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ – 2022-1

Վարդան Զ. Պետրոսյան
Ընդհանուր առմամբ պատմահամեմատական հայերենագիտության մեջ հյ. խ [x]-ի նախաձև է համարվում հ.-ե. *kh հետնալեզվային շնչեղ խուլ հպականը: Հ. Աճառյանը, սակայն, նշում է խ [x]-ի հ.-ե. նախաձևերի շարք՝ *q (= *k2h), *k, *kh (= *k2h, *q2h, *qh): Դրանք գործնականում արտացոլվել են նրա «Հայոց լեզվի պատմության» 1-ին մասի համապատասխան բառացանկում և «Հայերէն արմատական բառարան»-ի բառահոդվածներում (հմմտ. խած-անել «խածել, կծել» < *kh􀆗d-, խարել «այրել, դաղել» < *qr􀔄-, *qor-, խոյլ «ուռուցք, պալար» <*qheul-, խստոր «սխտոր» < *skodoro-)4: Գ. Ջահուկյանի բառացանկը, որով մենք առաջնորդվում ենք, նշված բոլոր նախաձևերի փոխարեն ունի միայն *kh (իմա՝ *kh):

ԿՈՒ (ԿԸ) ՄԱՍՆԻԿՈՎ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ – 2021-4

Համաժամանակյա և տարաժամանակյա քննություն

Սարգիս Ռ․ Ավետյան

Հայտնի է, որ հին հայերենի սահմանական ներկան արդեն 5-րդ դարում հաճախ էր գործածվում նաև ներկա ստորադասականի և աորիստ ստորադասականի1 իմաստներով: Ա. Այտընյանը, հաշվի առնելով սահմանական ներկայի այդպիսի կիրառությունների առավել հաճախադեպ խոսքային իրադրությունները, գտնում է, որ դրանք բնորոշ են եղել հատկապես առօրյա-խոսակցական լեզվին:

«ԱՂՋԻԿ» ԲԱՌԻ ԾԱԳՈՒՄԸ – 2021-3

Լուսինէ Ա. Աւետիսեան
Մի քանի հնչիւններից բաղկացած բառերի համեստ ու առաջին հայեացքից պարզունակ կերպարանքում ներդասաւորուած են ազգի կենսագրութեան ու նկարագրի հազուագիւտ արձանագրութիւններ: Այդպիսին է «աղջիկ» բառը՝ որպէս հնագոյն առասպելի խտացուցիչ: Դրա ստուգաբանութեան փորձերը անսպասելի իմաստային դաշտեր են բացում տիեզերածնական առասպելների մթին խորշերում…

ԴԵՐԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ – 2021-2

Գոյական դերանուններ

Յուրի Ս. Ավետիսյան, Գայանե Լ. Հակոբյան

Դերանուն համարվող բառերի ներխոսքիմասային դասակարգման խնդիրը մշտապես քննարկվել է հայ լեզվաբանության մեջ։ Կան տարա- կարծություններ։ Ընդունված տեսակետը դերանուն բառախմբերի (անձնական, ցուցական, փոխադարձ, ժխտական ևն), այսպես կոչված, բազմահի- մունք դասակարգումն է, որը, սակայն, մեր խորին համոզմամբ, չունի գտական բավարար հիմնավորում, քանի որ կատարվում է տարբեր ելակետերից, չի բացառում բառախմբերի՝ մեկը մյուսին ներառումը, չի ենթադրում դասակարգվող խմբերին հատուկ քերականական յուրահատուկ վարքագիծ և այս ամենով պայմանավորված՝ չի նպաստում նյութի համակողմանի ուսուցմանն ու յուրացմանը։ Այդ մասին խոսվել է հայ լեզվաբանության մեջ։ Մեր մոտեցմամբ՝ դերանուն համարվող բառախմբերը առանձնացնելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր, փոխպայմանավորված հանգամանք՝ 1. ի՞նչ են դրանք ցույց տալիս՝ առարկա՞, առարկայի հատկանի՞շ, թե՞ գործողության կամ հատկանիշի հատկանիշ, և ըստ այդմ՝ 2. քերականական ի՞նչ կապի և առնչության մեջ են հարաբերակից անուն խոսքի մասերի հետ։ Այս մոտեցմամբ կատարված դասակարգումը տալիս է մեծ հնարավորություն քերականորեն բնութագրելու դերանունների առանձնացվող խմբերն ու տեսակները, որոնք են գոյական, ածական, մակբայ և թվական դերանունները։

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ – 2021-1

Յուրի Ս. Ավետիսյան

Փոխառությունը յուրաքանչյուր լեզվի բառապաշարի հարստացման ամենակենսական ուղիներից է: Այդ միջոցից լեզուները օգտվում են առավել կամ պակաս չափով: Հայերենը աշխարհի այն լեզուներից է, որոնք քիչ են դիմում փոխառությունների: Օտար լեզուներից փոխանցվող բառերը հայերենը հնարավորության սահմաններում փորձում է փոխարինել համարժեքներով: Այս վերաբերմունքը թելադրվում է մեր ազգային կյանքի յուրահատկություններով։ Ուծացման վտանգը մշտապես սպառնացել է մեր ազգային ինքնությանը, իսկ լեզուն դիմակայության ամենից հզոր զենքերից է, որը հնարավորինս հեռու պետք է պահել օտար, անհարկի ազդեցություններից։ Բացի դրանից` հայերենը ունի բառակազմական ճկուն հնարավորություններ՝ սեփական բառամթերքով բառային կազմը հարստացնելու համար:

ԿԱԽՅԱԼ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՌԱՐԿԱ ԵՎ ՀԱՏԿԱՆԻՇ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՌԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՈՒՄ – 2020-4

(Կրկնավոր բարդություններ)

Լալիկ Մ. Խաչատրյան
Հոդվածում քննարկվում են կախյալ արմատներով այն համադրական կրկնավոր բարդությունները, որոնք արտահայտում են առարկա և հատկանիշ և առաջին անգամ գործածվել են Աստվածաշունչ մատյանում: Այդ կարգի կրկնավոր բարդությունները խմբավորվում են ըստ կախյալ արմատական բաղադրիչների արտահայտության պլանի և դասդասվում են տարբեր խմբերի մեջ՝ արմատական (ջախջախ, ծործոր), և արմատատարբերակային (սպառսպուռ, կարկառ): Արմատատարբերակային կրկնավորների ձևավորման գործում կարևորվում են հնչյունափոխական որոշ գործոններ, ինչպես՝ ձայնդարձը (սպառսպուռ), հերթագայությունը (պաղպաջ), հնչյունաանկումը (հեղեղ), աճականը (աղջամուղջ) և այլն:

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՊԱՇՓԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ – 2020-3

Վարդան Զ. Պետրոսյան
Հպաշփական հնչույթների առաջացումը սատըմ (satəm) խմբի հ.-ե. հին լեզուներում պատմահամեմատական հնդեվրոպաբանության մեջ մեկնաբանվել է իբրև հետնաքմային հպականների առաջին և երկրորդ քմայնացումների արդյունք, իսկ բնական լեզվաբանությունը դրանց ծագումը բացատրում է նախահնդեվրոպական լեզվի հետնաքմային հպականների հնչարտաբերական բնութագրերի քանակական կողմի զարգացումով:

ԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՎ ԴԻՊՎԱԾԱՅԻՆ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ (2018-2019 ԹԹ․)  – 2020-2

Անուշ Ա․ Խաչատրյան
Մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն իր անդրադարձումն է գտնում լեզվի ամենազգայուն բաղադրիչում՝ բառապաշարում՝ համա- պատասխան բառի առաջացումով կամ գոյություն ունեցող բառերի իմաստային զարգացումով։

ԼԵԶՎԻ ՄՏԱՇԱՀԱՐԿԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ – 2020-1

Սեդա Ք. Գասպարյան
Ակնհայտ է, որ ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ իրավագիտական, գրանցվում, փոխանցվում և հասցեատիրոջ կողմից ընդունվում է լեզվի միջոցով, իսկ այն հանգամանքը, որ իրավունքի լեզուն ներկայումս հայտնվել է արտալեզվական տարբեր գործոնների ազդեցության ներքո, առավել կարևոր է դարձնում այդ լեզվի դերը հատկապես միջազգային հաղորդակցական դաշտում: Հետևաբար լեզուն է, որ հուսալի գործիք է իրավագիտական հաղորդակցության իրականացման ոլորտում:

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ» ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ – 2020-1

Դավիթ Ս. Գյուրջինյան
Մեծ Հայքի հարևան երկրում՝ Վիրքում (Իբերիայում), հայերն ապրել են վաղ ժամանակներից սկսած: Ուխտանես Ուռհայեցու (10-րդ դ.) գրքում պահպանվել է դեռևս 6-րդ դ. վերջին ու 7-րդ դ. սկզբին վերաբերող տեղեկություն հայկական սահմանային Ցուրտավ գաղթավայրի մասին: