Category Archives: ՀԱՎԵԼՎԱԾ

ՌՈՍՏՈՄԻ ՆԱՄԱԿ-ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2019-1

Երուանդ Գ. Փամպուքեան
Հ.Յ. Դաշնակցութեան Պոսթընի կեդրոնական արխիւին մէջ կը պահուին շարք մը ծաւալուն տետրակներ կամ տոմարներ, որոնք ուշադրութենէ դուրս մնացած են, հետեւաբար նաեւ չեն ուսումնասիրուած: Մինչդեռ մեր ազատագրական պայքարի պատմութեան բազմաթիւ դրուագներու յաւելեալ պարզաբանման տեսակէտէն անոնք յատուկ նշանակութիւն ունեցող փաստաթուղթեր են:

ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ — 2018-3

Սարգիս Ռ. Մելքոնյան
Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մեր հոդվածաշարի նախորդ մասում ընդհանուր ակնարկով անդրադարձանք Հայոց եկեղեցին բարեկարգելու նրա ծրագրերին՝ հանգելով այն եզրակացության, որ Սբ. Էջմիածնում 1897-1917 թվականներին ծավալած իր գործունեության ընթացքում Գարեգին վարդապետը եկեղեցու բարեկարգումը պատկերացնում էր հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ. 

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ — 2018-2

Սարգիս Ռ. Մելքոնյան
Այս հրապարակմամբ շարունակում ենք 1943-1952 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանին նվիրված մեր հոդվածաշարը, որի առաջին մասը տպագրվել է «Վէմ» հանդեսի նախորդ համարում: Դրանովմ մանրամասնությամբ անդրադարձել ենք հայրենի Արցախում, Սբ. Էջմիածնում և Գերմանիայում Գարեգին Հովսեփյանի երկարամյա ուսումնառության տարիներին (1877-1897 թթ.)՝ զուգահեռաբար ներկայացնելով նաև այդ ընթացքում ապագա հայրապետի ծավալած գիտական գործունեությունը:

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ — 2018-1

Սարգիս Ռ. Մելքոնյան
2017 թ. դեկտեմբերին լրացավ Սուրբ Էջմիածնի միաբան, մեծանուն արվեստաբան, հայագետ, աստվածաբան, հնագետ և 1943-1952 թթ. Մեծի Տանն Կիլիկիո երանաշնորհ կաթողիկոս՝ Գարեգին Ա. Հովսեփյանի 150-ամյա հոբելյանը։ Շատ չեն այնպիսի մարդիկ, որոնց կենսագրությունը կա րող է ծավալուն մենագրության մեջ ամփոփվել, սակայն եզակի են այնպիսիները, որոնց կյան քի առանձին հատվածներ կարող են անգամ տար բեր հատորների նյութ դառնալ։ Ահա այս վերջին տեսակի՝ եզակի անհատականությունների թվին է պատկանում Գարեգին կաթողիկոսը։

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՄՇՏԱՆՈՐՈԳ ԼՈՒՅՍԸ — 2017-4

Վարդան Գ. Դևրիկյան
18-րդ դարը սկսվեց Մխիթարյան միաբանության հիմնադրումով և Սյունիքում ու Արցախում բռնկված ազատագրական շարժմամբ: Ինչպես գրում է Մխիթարյան հայրերից Հ. Ս. Արամյանը. «Հայաստանի լեռներէն կը ժայթքէին զոյգ հրաբուխներ, որոնց ջերմութիւնը պիտի հրավառէր հայ միտքն ու սիրտը և ոյժ պիտի տար հայ բազուկին՝ ցնցելու բռնակալութեան ու ստրկու թեան լուծը»:

1937 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ — 2017-3

Արարատ Մ. Հակոբյան
Խորհրդային-ամբողջատիրական վարչակարգի փլուզումից հե տո 1990-ա կաններին հետխորհրդային տարածքում սկսվեց մի շարժում՝ վե րա նայելու և գնա հատելու նախընթաց պատմության առավել մութ, ցավոտ էջերը, որը, սա կայն, իր ավարտին չհասավ քաղաքական հանգամանքների փոփոխության պատճառով: Բայց գիտության բարոյականությունը այսօր ևս պահան ջում է 80 տարիների հեռվից բացահայտել, քննել ու գնահատել ԽՍՀՄում, այդ թվում Խորհրդային Հայաստանում կատարված քաղաքական բռնաճնշումն երը։ Կարևոր է հատկապես 1937 թվականի՝ Մեծ տեռորը խորհրդանշող քաղաքական բռնաճնշումների բարձրակետի իրական պատճառները, կատարման մեթոդաբանությունն ու նրա նում Ի. Ստալինի անձնական մեղքի չափը պարզելու հարցը։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ — 2017-2

Գեղամ Մ. Բադալյան
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող Արևմտյան Հայաստանի պատ մա ժողովրդագրական նկարագրին նվիրված ուսումնասիրության վերջին մասը կազմված է 2 բաժիններից: Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաե ղեռն յան ժողովրագրական պատկերի ուսումնասիրությունը՝ նախ ներկայացվում է Հայոց պատմական հիշողության մեջ հավերժացած Սասուն պատմաաշխարհագրական մարզը՝ համապատասխան քարտեզով, և ապա՝ նահանգային կենտրոն Բաղեշ (Բաղաղեշ) կամ Բիթլիս քաղաքը:

ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ — 2017-1

Սիրանուշ Ա. Բեգլարյան
Սիրարփի Տեր-Ներսեսյանը (1896-1989) գիտական շրջաններին հայտնի է որպես բյուզանդագետ և, իհարկե, հայագետ-արվեստաբան։ Նրա ուսումնասիրությունները մինչ օրս հիմնարար են հայ միջնադարագետ արվեստաբանների համար, որոնք, պարբերաբար հղելով Ս. Տեր-Ներսեսյանին, առաջնորդվում են նրա մոտեցումներով՝ դրանք որդեգրելով որպես հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրության ու ներկայացման հիմնական ձև։

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ — 2017-1

Սիրարփի Մ. Տեր-Ներսեսյան
Ռոմանական քանդակագործների արվեստի մասին [պրն.] Ֆոսիյոնի2 գրքի ներածական նախադասությունները կարող են կիրառելի լինել արվեստի պատմության ցանկացած ժամանակաշրջան ուսումնասիրելու համար։ “L’étude de la sculpture medieval en Occident peut être prise de plusieurs points de vue et, pour bien la comprendre dans son ensemble, il faudrait n’en négliger aucun…. La science qui en rendrait compte d’une façon complète devrait être à la fois une iconographie, une philosophie et une analyse formelle’’.

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ — 2016-4

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաեղեռնյան ժողովրդա գրական պատկերի ուսումնասիրությունը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «հարավ-արևելյան գավառներ» պայմանական անվան ներքո միավորված մի շարք վարչամիավորներ