Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ — 2019-2

Ընդունման 100-ամյակի առթիվ

Արարատ Մ. Հակոբյան

Հայաստանի անկախության հռչակումից մեկ տարի հետո՝ 1919 թ. մայիսի 28-ին պատմական հնարավորություն ստեղծվեց իրագործելու մեր ժողվորդի դարավոր երազանքը՝ դարեր շարունակ օտար բռնակալերի կողմից տարանջատված Հայրենիքի ու ազգի միասնականացման գաղափարը՝ Միացյալ եւ Անկախ Հայաստանի տեսլականը:

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ — 2019-1

Արսեն Կ. Շահինյան
Մահմեդական արաբների նվաճումերին նախորդող բյուզանդա-պարսկական վերջին երկու՝ 572–591 և 603–628 թվականների պատերազմերի արդյունքում Քրիստոնյա Արևելքի որոշ երկրների քաղաքական համակարգում, որը ձևավորվել էր 387-ին՝ Մեծ Հայքի թագավորության և ողջ Առաջավոր Ասիայի բաժանումից ի վեր, տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ:

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՈՐԵՍՏԱՆՈՒՄ — 2018-3

Ռուսլան Ա. Ցականյան
Ասորեստանի պետական կառուցակարգում առանցքային նշանակություն ունեցող երևույթներից էր զանգվածային տեղահանությունների ու վերաբնակեցումների քաղաքականությունը (nas/šāḫu), որը դարձել էր Ասորեստանի արտաքին ու ներքին քաղաքականության բնորոշ առանձնահատկությունը:

«ԱՐՄԵՆՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԻ» ԵՎ ԱՐԱՄԱՆՅԱԿԻ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՆՔԸ — 2018-3

Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)
Հին հույներին քաջ ծանոթ էր Յասոնի և Մեդեայի առասպելը, մասնավորապես նրա այն դրվագը, որտեղ խոսվում է Ոսկե գեղմի համար Յասոնի՝ դեպի Կողքիս Արգոնավով ձեռնարկած նավարկության մասին: Վերջինս հայտնի էր նաև նշանավոր աշխարհագետ Ստրաբոնին, որն ավանդել է մյուս մատենագիրների հաղորդածից առանձնացող մի տարբերակ: Ըստ դրա՝ Յասոնի հետ Արգոնավում եղել է նաև թեսալացի Արմենոսը՝ Արմենիա// Հայաստանի անվանադիրը: Ստրաբոնի աշխատության ներքոբերյալ հատվածները քաղել և թարգմանել է Հ. Աճառյանը:

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՍԵՊԱԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ — 2018-2

Երվանդ Հ. Գրեկյան
Հայկական լեռնաշխարհի տարածքում սեպագիր գրահամակարգերի կիրառության հնագույն վկայությունները կարող են վերաբերել առնվազն Ք.ա. 15-րդ դարին, երբ հատկապես լեռնաշխարհի արևմուտքի պետական կազմավորումները հայտնվեցին խեթա-միտաննական ազդեցության գետում՝ Խեթական տերության եւ Միտաննիի հետ ստիպված լինելով կապվել դաշնակցային կամ վասալական կապերով:

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ — 2018-2

Սարգիս Գ. Պետրոսյան
Խոր նախնադարում սկիզբ առած ջրաբնակ իրական և երևակայական էակների պաշտամունքը հատուկ էր մեր նախնիներին: Դրա վերապրուկներն առկա են հայ ազգագրության բազմատեսակ նյութերում՝ մասնավորապես հեքիաթներում, առասպելներում, ավանդազրույցներում, առածներում և հանելուկներում:

ՔՍԵՐՔՍԵՍԻ ՎԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԷԼԱՄԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ (XV) — 2018-1

Ամփոփում

Նշան Թ. Քեսեքեր

Բանալի բառեր –Աքեմենյան կայսրություն, արքայից արքա, Դարեհ I, Քսերքսես I, Հայաստան, Ահուրամազդա։

Վանում հայտնաբերված այս ոչ մեծ արձանագրությունը պատկանում է Քսերքսես Ա-ին։ Այն հավելյալ լույս է սփռում Երվանդական դարաշրջանի Հայաստանի պատմության վրա։ Պարզվում է, որ աքեմենյան զորավարներ Դադարշիի և Վաումիսայի արշավանքներից հետո Դարեհ Ա-ն անձամբ հրամայել է փորագրել տվյալ արձանագրությունը։ Քսերքսես Ա արքան էլ վերջացրել է նրա գործը։ Հետաքրքիր է արձանագրության լեզվյան դիտանկյունը. նրա էլա մերեն տարբերակն ունի հին պարսկերենից փոխառված ավելի շատ բա ռեր, քան մյուս աքեմենյան արձանագրությունները։ Նաև կան մի շարք ուղղագրական առ անձ նա հատկու թյուն ներ։

ՏԱՅՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳԱՎԱՌՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱ ՐԱԳԻՐԸ XVI Դ. ՎԵՐՋԻՆ — 2017-4

Գեղամ Մ. Բադալյան
Ուշմիջնադարյան Տայքի պատմական ժողովրդագրության ուսումնասիրու թյան համար բացառիկ կարևորություն ունի XVI դ. 2-րդ կեսին ստեղծված այն եզակի օսմանյան փաստաթուղթը, որը հայտնի է «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ հարկացուցակ» («Devter-i mufassal-i vilâyet-i Gürcüstan», այսուհետև՝ «Հարկացուցակ») անունով։ Այն ժամանակին պահվում էր Վրաստանի ազգային թանգարանի արևելյան ձեռագրերի բաժան մունքում, իսկ ներկայումս՝ Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնում (Ձեռա գրերի ինստիտուտ)։ Նշանավոր արևելագետ, օսմանագետ Սերգի Ջիքիան 1941 թ. և 1947 թ. նախ՝ հրատարակել է այս սկզբնաղբյուրի վրացերեն թարգ մանությունը, ապա՝ արդեն բուն բնագիրը (օսմանյան թուր քերեն)1։

ԱԼԵՔՍԱՆԴՐԵՏՈՒՄ ԱՆՏԱՆՏԻ ԶՈՐՔԵՐԻ ԱՓՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ — 2017-3

Սամվել Ա. Պողոսյան
Հետադարձ հայացք նետելով Առաջին աշխարհամարտի սկզբնական փուլում նախագծված, սակայն այդպես էլ չիրականացված Ալեքսանդրետի ծովածոցում Անտանտի զորքերի ափհանման ծրագրի վրա՝ ներկա հրապա րակման մեջ նպատակ ունենք բացահայտել այն անկյունաքարային գործոնները, որոնք հաճախ փոխում են մեր պատմության ընթացքը:

ԿԱՌԼ ՖՐԻԴՐԻԽ ԼԵՄԱՆ-ՀԱՈՒՊՏԸ ԵՎ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԱՅԱՑԱՆԿԸ — 2017-2

Երվանդ Հ. Գրեկյան
Ուրարտագիտության ռահվիրաներից Կառլ Ֆրիդրիխ Լեման-Հաուպտը հայագիտական շրջանակներին առավելապես հայտնի է «Հայաս տանը հնում և ներկայում» ստվարածավալ աշխատությամբ, իսկ նրա թողած ուրարտագիտական ժառանգությունը հիմնականում մնացել է անտեսված: