Category Archives: ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2019-2

Հայոց ինքնության լուսավորական հարացույցում

Նանե Ս. Մովսիսյան
Հայոց ինքնության լուսավորական հարացույցի կառուցարկման կարևորագույն գործիքներից էր պատմական անցյալի վերաիմաստավորումը. անցյալ, որը և՛ մինչլուսավորական, և՛ լուսավորական ինքնության հիմքն էր:

 

ԵՐՎԱՆԴ ՖՐԱՆԳՅԱՆԻ ՀԱՄԱԴՐԱԿԱՆ ՄՈՆԻԶՄԸ XX ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ — 2018-3

Սոֆյա Ն. Օհանյան
Հայոց պատմության մեջ XX դարասկիզբը բարդ ժամանակաշրջան էր և՛ քաղաքական, և՛ մշակութային առումով: Այդ շրջանում հայ ժողովուրդն ապրել է համաշխարհային պատերազմի ու հեղափոխության, ցեղասպանության ու տեղահանության սարսափները, պետականության վերակերտման ուրախությունը, ենթարկվել է խորհրդային վարչակարգին, որն էլ որոշել է հետագա տասնամյակների հայ մշակույթի զարգացման միակողմանիությունը:

ՀԱՅԻ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԱՑՈՒՅՑ — 2018-3

Նանե Ս. Մովսիսյան
Էթնիկ ինքնությունն ազգային ինքնության հիմնաքարերից է: Այն սահմանվում է և՛ կենսաբանական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ մշակութային մի շարք բաղադրիչների միջոցով: Տարածքային, արյունակցական, սոցիալական, մշակութային միևնույն միջավայրը, իր հերթին ձևավորելով էթնիկության որոշակի դաշտ, նպաստում է մտածողության, աշխարհայացքի, արտաքին և ներքին միջավայրի հետ փոխհարաբերման իմպերատիվների կազմավորմանը, ձևավորում ուրույն հոգեկերտվածք: Վերջինիս կարևորագույն տարրը էթնիկ ինքնագիտակցությունն է, որն արտացոլում է էթնոսն ինքնին՝ «Ես»-ի և «Մենք»-ի էթնիկ հայեցակարգերի և պատկերների միջոցով: Այն ամփոփում է էթնոսի պատկերացումներն ու գնահատականը իր և այլոց մասին:

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԻ ԵՎ ԴՐԱ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ — 2018-2

Ամփոփում

Նաիրա Ժ. Մկրտչյան

Բանալի բառեր — ազատագրական պայքար, քաղա քական (սոցիալական) գոյաբանություն, քաղաքական անկախու թյուն, քվազի հանգուցային կետ, հայկական տրա մասային իրականություն, քաղաքական-գաղափարաբանական սպեկտր:

Հետկառուցապաշտական տեսանկունից մարդկային համակեցությունների նկարագրման ու ինքնանկարագրման փորձերը ի հայտ են գալիս տարբեր տրամասությունների ու պատումերի ձևով, որոնք կառուցարկում են իրականություններ և մարդկային համակեցությունների աշխարհում լինելը կարգաբերելու և իմաստավորելու կարևոր գործառույթներ ստանձնում: Այս առումով ուշագրավ են հայկական իրականության նկարագրման ու ինքնանկարագրման փորձերը, որոնք հենվում են իրենց տրամասությունների ու պատումերի վրա` իրականացված որոշակի տրամասային պրակ տիկաների միջոցով: Դրանցում տիրապետող թեմաներից մեկը օտար ներխուժումերի հետևանքով պետականության պարբերական կորուստների ու պետականության վերականգնումերի թեման է: Նախնական գնահատմամբ՝ այս թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում այլ թեմաների ու հարցերի կողքին` ինչ-որ առումով դառնալով առանցք, որն իր շուրջ է ժողովում հայագիտական մյուս հարցերն ու թեմաները: Վերջիններս, որոնք վերաբերում են սոցիալական կանքի ամենատարբեր ասպարեզներին` տնտեսությունից մինչև արվեստ, կրթություն և այլն, յուրահատուկ կերպով գալիս, հանգուցվում են քաղաքական անկախության ու սուվերենության հիմախնդրին և փոխներթափանցում այդ հիմախնդիրների միջոցով: Ուստի, այն սոցիալական գոյաբանությունը, որն «իր կոչմանը համապատասխան» մեկ խորագրի ներքո ընդգրկում է այս բոլոր հարցերը, ըստ էության, առա ջին հերթին ու գլխավորապես քաղաքական գոյաբանություն է: Միա ժա մանակ հայկական տրամասային իրականության մեջ լայնորեն շրջանառվում են ազատագրման ու ազատագրական պայքարի գաղափարները: Վերջինս պատմական (ան)արդարության գաղափարի հետ միասին գործառում է որպես հանգուցային կետ կամ ավելի ստույգ՝ որպես քվազի հանգուցային կետ: Սա պայմանավորված է այն իրողությամբ, որ վերջին տասնամյակներում հայկական տրամասային իրականությանը բնորոշ է նշանակությունների պակասը:

Ազատագրման ու ազատագրական պայքարի գաղափարները երևան են եկել արդիության ժամանակաշրջանում և լինելով դրա հորիզոնի մի մասը, տարբեր գաղափարաբանական նշանակություններ են ձեռք բերել աջականության ու ձախականության միջև ընկած քաղաքական սպեկտրի սահմաններում: Հակադրվելով տիրապետությանը՝ այն ներառում է ազատության հետևյալ՝ «ազատություն ինչ-որ բանից», «դրության սկզբնավորման» և վերահսկման կամ միջամտության աղբյուրի իմաստները:

Ազատագրական տեսալականի յուրացման հայկական փորձառությունը, հետևելով հեղափոխության արևմտյան դարաշրջանի գաղափարաբանությունների ընտրողական կիրառության տրամաբանությանը, այս գաղափարաբանություններից ներառել ու պահպանել է տարասեռ շերտեր հայերեն «ազատագրում» բառ-եզրի մեջ: Միևնույն ժամանակ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին ազատագրման երկու կողմեր են առանձնացրել՝ ազգային և սոցիալական: Ազգայինը վերաբերում է օտարի կեղեքումից ու տիրա պետությունից ազատագրմանը, որոնք մարմավորում են կայսերա կան ուժերը: Նպատակը քաղաքական անկախության և սուվերենության ձեռք բերում է: Սոցիալական կողմը, դիտարկելով դասակարգային հարաբերություններին (կամ մարքսիստական եզրերով ասած՝ դասակարգային հակասություններին) առնչվող խնդիրները, գործ ունի սոցիալ-տնտեսական կեղեքման ու տիրապետության հետ՝ մարմավորված ինչպես կայսերական, այնպես էլ տեղական ուժերում: Նպատակը անկախ սոցիալական դիրքից՝ բոլորի հավասար բարօրությունն է:

Ինչ-որ առումով ազատագրական տեսլականի յուրացմանը մեծապես նպաստել է հայոց մեջ նախկինում տիրապետող կրոնամետաֆիզիկական ավանդույթը: Սակայն ի տարբերություն վերջինի, այն հիմարար առումով փոխում է քաղաքական անկախության ու սուվերենության հասնելու ողջ հեռանկարը՝ ընդգծելով ազատագրման ու փոխակերպման ներքին աղբյուրների դերը և հայկական իրականությանը բնորոշ կրկնակի կեղեքում ու տիրապետությունը:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ Ժամանակակից արժեքային փոխակերպումների համատեքստում — 2018-1

Մովսես Հ. Դեմիրճյան
Մեր արագ փոփոխվող իրականությունում մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ձգտում են գտնել և ունենալ կայուն, անփոփոխ «կեցություններ», որոնց դերում հիմնականում հանդես են գալիս ազգային և կրոնական ինքնությունները: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սոցիալական կեցությունը ենթարկվում է ժամանակակից գլոբալացման և գիտատեխնիկական զարգացման անմիջական ազդեցությանը, ինչի հետևանքով արագ փոխվում է, մինչդեռ մարդիկ չեն կարող նույնքան արագ փոխել աշխարհի նկատմամբ իրենց աշխարհայացքային և արժեքային դիրքորոշումը, ինչի արդյունքում նախընտրում են փախուստը դեպի ա վան դականություն, այլ ոչ թե արդիականացումը:

«ՊԱՏՄԱԿԱՆ (ԱՆ)ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ — 2017-2

Նաիրա Ժ. Մկրտչյան
Խորհրդային միության փլուզումից հետո «պատմական (ան)ար դարություն» գաղափարի լայնորեն շրջանառումը Հայաստանի, ինչ պես նաև հայկական Սփյուռքի հանրային տրամասություններում, բնականաբար, հարցեր է հարուցում, որոնք կապված են ոչ միայն այդ գաղափարի սկզբնավորման հետ:

ՎԱՀՐԱՄ ՐԱԲՈՒՆՈՒ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ — 2016-4

Սեյրան Ա.  Զաքարյան
Միջնադարն ուներ հոգևոր մշակույթի համակարգում պատմության տեղի ու դերի ըմբռնման, «պատմության կերպարի» ստեղծման, պատմական գործիչների ու իրադարձությունների վերլուծության ու իմաստավորման, ազգային ինքնության համապատկերում պատմական հիշողության, պատմական անցյալի և ազգային արժեքների կարևոր ման իր յուրահատկությունները, որոնք դրսևորվել են նաև XIII դարի հայ պատմագրության մեջ, ի մասնավորի՝ Վահրամ Րաբունու երկերում:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ — 2016-3

Ռոմիկ Խ. Քոչարյան
Պատմությունն իր իսկական գոյության պարագայում և կոնկ րե տորեն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկը իրենում և-կամ իրենով պատմվող բովանդակությամբ և պատմումի կերպով կարո՛ղ է կրթել և հենց կրթում ու աճեցնում է մարդկային հավատը, հույսն ու սերն առ Աստ ված, նաև սերը մարդկանց նկատմամբ և միտքն առ իմաստություն:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ — 2016-1

Ռոմիկ Խ. Քոչարյան
Ներկայացվող ուսումնասիրության դիտավորության, կերպարանումի ու կատարումի համար հիմնորոշ, անհրաժեշտ ու նախընտրելի իմաստային տեսադաշտ ընձեռելով, որպես նաև բուն ասելիքի կանխահասկացում ա պա հովող կանխասացություն, կարելի է ամրագրել էական խորհուրդ արտահայտող մտքի հետևյալ բանաձևը. ամենայն գոյի որ պես այդպիսին գոյության իմաստը իր կոչմանը համապատասխան լի նելությունն է:

ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ ԲՆԱԶԱՆՑԱԿԱՆԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ — 2015-4

Սեյրան Ա. Զաքարյան
Միջնադարի նշանավոր աստվածաբան-իմաստասեր, Տաթևի համալ սարանի հիմնադիր, ուսուցչապետ Հովհան Որոտնեցու (1313/13151386/1388) կյանքն ու գործունեությունը և կրոնաաստվածաբանական ու տեսական-իմաստասիրական ժառանգությունը գտնվել և շա րու նակում են մնալ հայագետների, ի մասնավորի փիլիսոփաների ու պատմաբանների ուշադրության կենտրոնում1: Սույն հոդվածում փորձ է արվում նորովի ու համակողմանիորեն վերակազմել ու արժևորել նրա բնազանցական-գոյաբանական հայացքները: