Category Archives: ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՑԱՇԽԱՐՀԻ ԶՈՐԱՇԱՐԺԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ 1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2023-4

Նոր բացահայտումներ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության գործունեության մասին

Արամ Ս. Սայիյան

1926 թ. հունվարի 6-ի նստեղծվել է Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունը՝ Mili Emniyet Hizmeti (MEH), որը 1965 թ. վերանվանվել է Ազգային հետախուզական ծառայություն (ԱՀԾ)՝ Milli İstihbarat Teşkilatı (MİT):

ԴԱՎԻԹ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ – 2023-3

Համլետ Կ. Դավթյան

Դավիթ անունը ոչ այնքան առասպելական է (Աստվածաշունչ, էպոս), որքան առեղծվածային: Իրականում մենք չգիտենք ո՛չ նրա իմաստը, ո՛չ էլ ճիշտ ստուգաբանությունը: Տարածված է այն տեսակետը` իբր մեր Դավիթ-ը հրեական Դավիդ անվան փոքր-ինչ հնչյունափոխված ձևն է, որը թարգմանաբար նշանակում է «սիրելի, սիրեցյալ»:

ՌՈԼԱՆ ԲԱՐՏԻ ՀԻՆԳ ՊԱՏՄՈՂԱԿԱՆ ԿՈԴԵՐԸ ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼԻ «ԲԱՐԹԼԲԻ ԳՐԱԳԻՐԸ» ՊԱՏՄՎԱԾՔՈՒ – 2023-2

Եվ դրա հայերեն թարգմանության մեջ (անգլերեն)

Գոհար Կ. Գրիգորյան

Հերման Մելվիլի «Բարթլբի գրագիրը» հայտնի պատմվածքը շոշափում է կապիտալիստական հասարակության մեջ մարդու օտարման գաղափարը։ Այն մշտապես եղել է գրաքննադատների թեժ քննարկումների կիզակետում իր երկիմաստ բնույթի և հանելուկային խորհրդանիշների պատճառով: Բազմաթիվ բանավեճեր են ծագել այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է խորհրդանշում Բարթլբին: Քննադատները մեծապես հիացել են «Բարթլբիով»՝ փորձելով վերծանել դրա առեղծվածները:

ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ – 2023-1

Իսլամական բժշկագիտության և Մատենադարանի արաբերեն ձեռագրերի օրինակով

Վեներա Ռ. Մակարյան

Միջնադարյան բժշկության վերաբերյալ աշխատությունները մեկնաբանում էին ախտորոշման և բուժման մեթոդները, ինչպես նաև նկարագրում միջնադարյան բժշկության դեղամիջոցները: Ըստ
այդմ՝ միջնադարյան բժշկական աշխատություններն ընդհանուր առմամբ դասակարգվում են հետևյալ կերպ՝ ընդհանուր բժշկություն, բժշկարաններ, դեղաբանություն (ֆարմակալոգիա), տերմինների
բառարան և այլն:

«Ռոստոմի անտիպ նամակները» – 2022-4

Հրատարակութեան պատրաստութիւն,
խմբագրութիւն եւ ծանօթագրութիւններ՝ Երուանդ
Փամպուքեանի, «Վէմ» մատենաշար, թիւ 4,
Եր., «Լուսակն», 2022, 732 էջ

Հովիկ Բ. Գրիգորյան

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատամարտի հորձանուտում ծնվել են այնպիսի բացառիկ անհատականություններ, որոնք աչքի էին ընկնում իրար հաջորդող իրադարձությունները կանխատեսելու, դրանց հնարավոր հետևանքները հաշվարկելու և բարդ իրավիճակների հաղթահարման համար ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությամբ։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽՄԲԵՐԸ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1919-1923 ԹԹ.) – 2022-4

Արամ Ս. Սայիյան

1918 թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության պատվիրակության ղեկավար, ռազմածովային նախարար Ռաուֆ Օրբայը Լեմնոս կղզու Մուդրոսի ծովախորշում խարիսխ նետած բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա ստորագրում է անձնատվության (կապիտուլյացիայի) ակտը: Երկիրը կառավարող «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, որի ղեկավարները դաշնակիցների կողմից պատերազմի դեռ առաջին ամիսներին հռչակվել էին պատերազմական հանցագործներ, հրաժարվում է իշխանությունից:

ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ – 2022-3

Համաշխարհային և տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումների համեմատական քննություն

Լիլիթ Վ. Դալլաքյան

Ադրբեջանի կողմից Արցախյան երկրորդ պատերազմի հրահրման պահը ճշտորեն հաշվարկված էր. ԱՄՆ նախագահական ընտրություններ, միջազգային հանրության ուշադրության շեղում «COVID-19» համավարակի վրա, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների հակաարևմտյան մտասևեռումների համընկնում և ՀՀ նոր իշխանությունների «սորոսական» ու «հակառուսական» պիտակավորման միջոցով հայ հանրության տոտալ ապակողմնորոշում:

«ԳԱՂՏՆԻՔԸ» ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ՀԻՄՆԱՆՊԱՏԱԿ – 2022-2

Հովիկ Գ. Մուսայելյան (Ստեփանակերտ)
Երբ զգացմունքներն անհետանում են, հայտնվում են առարկաները, և ընդհակառակը։ Զգացմունքներն առարկայորեն չեն ցուցադրվում, հակառակ դեպքում կերևան միայն առարկաները, բայց ոչ երբեք՝ զգացմունքները։ Արվեստի և գրականության մեջ զգացմունքի առարկայական ցուցադրումն այլևս ժամանակավրեպ է՝ պայմանավորված ինչպես գեղագիտական սկզբունքների համընդհանուր վերանայման անհրաժեշտությամբ, այնպես էլ առհասարակ ժամանակի ընթացքում արվեստի ու գրականության հանդեպ անհատի հոգեմտավոր համակարգի որակափոխման օրինաչափությամբ։

ՄԵՐ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ – 2022-1

Եվ հաստատությունների երկարակեցության հիմնախնդրի շուրջ

Նաիրա Ժ. Մկրտչյան
Մի առիթով ֆրանսիացի փիլիսոփա Ա. Բադյուն նկատել է, որ «… ի- րադարձությունը …. ստիպում է մեզ կեցության նոր եղանակ ընտրել»: Սակայն, կեցության նոր եղանակ ընտրելու անհրաժեշտությունից ու այն կյանքի կոչելուց զատ, նույն իրադարձությունը պիտի որ քողազերծի իրողություններ, հանգամանքներ, կողմեր, որոնք մինչ այդ տեսանելի չէին կամ գուցե չկային էլ2: Եվ դրանք կարծես պակաս ազդեցիկ չեն կեցության նոր եղանակ ընտրելիս: Այլ հարց է՝ իրադարձության մասնակիցներըականատեսները, ապրողներն ու վերապրողները պատրա՞ստ են արդյոք ոչ միայն բացահայտելու այդ իրողությունները, հանգամանքները կամ կողմերը, այլև հաշվի նստելու դրանց հետ ու համարժեք քայլեր ձեռնարկելու:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ – 2021-4

Եվ հակաթուրքական դաշինքի ձևավորման հեռանկարները

Լիլիթ Վ. Դալլաքյան
Վերջին տարիներին Թուրքիան, փորձելով վերագտնել իրեն միջազգային ասպարեզում, ռազմական, քաղաքական և տնտեսական լծակների օգտագործմամբ ընդլայնեց իր ազդեցությունը Միջերկրական ծովի ավազանում, Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։ Սակայն նման համառ ու հետևողական ջանքերը հանգեցրին նրան, որ թուրքական առաջխաղացման ճանապարհին սկսեցին ուրվագծվել նորանոր խոչընդոտներ, որոնց կուտակումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակաթուրքական դաշինքի ձևավորմանը։