Category Archives: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ. «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐԴԻՆ ՄԱՐԴՈՒ» – 2023-4

Սուրեն Ս. Աբրահամյան

Հետազոտության վերլուծական նյութը արդի հայ պոեզիայի
անուններից մեկի՝ Հակոբ Մովսեսի «Գրառումների» երեք գրքերն
են, որոնք լույս են տեսել 2015, 2017 և 2018 թվականներին: Գրառումները որքան ծավալուն են, նույնքան էլ արդիական՝ համաշխարհային և հայ գեղագիտական մտքի յուրացման, արդի հայ
պոեզիայի, երաժշտության, հասարակական մտքի զարգացման տեսանկյունից: Հակոբ Մովսեսի գրառումների աշխարհայեցությունը, թեև բարդ է և ունի հայեցության հոգևոր ըմբռնում, բայց տարաբնույթ նյութը, լինեն համաշխարհային թե հայ պոեզիայի, փիլիսոփայական և գեղագիտական համակարգերի, հասարակական ըմբռնման, թե այլ հարցադրումներ, որոնք ծագում են արդի աշխարհի մշակութային հարցադրումների ոլորտից, քննվում է բանաստեղծի փորձառության տեսանկյունից:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄԸ – 2023-3

Ալեքսանդր Խատիսյան. անտիպ գործեր, նամակներ, նյութեր և փաստաթղթեր, աշխ.՝ Վլադիմիր Հարությունյանի

Արարատ Մ. Հակոբյան

Պատմության մեջ նշանակալի հետք թողած անհատ գործիչների ստեղծած հարուստ ժառանգության գիտական ուսումնասիրությունը, արժևորումն ու հրապարակումը պատմագիտական հետազոտության իրականացման պարտադիր պայմանն է: Այդ տեսանկյունից դրվատանքի արժանի գործ է կատարել մաթեմատիկոս, գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը:

Երուանդ Փամպուքեան, Հ. Յ. Դաշնակցութեան ծածկանուններու բառարան (անձնանուններ, տեղանուններ, թուանշանային ծածկագրեր) – 2023-2

Արարատ Մ. Հակոբյան

Վաստակաշատ պատմաբան Երվանդ Փամբուկյանն իր տասնամյակների գիտահետազոտական աշխատանքների ընթացքում տարբեր սկզբնաղբյուրներից՝ արխիվային փաստաթղթերից, նամակագրությունից, հուշագրություններից, մամուլից, բարեխղճորեն հավաքել և ընթերցողի դատին է հանձնել ինքնատիպ մի աշխատություն, որը ՀՅ Դաշնակցության գործիչների, կառույցների ու նրանց գործունեության վայրերի ծածկանունների (pseudonyms) համահավաք ներկայացման առաջին փորձն է:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2023-1

(Հովհաննիսյան Ս., Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը, Եր., «Սարգիս Խաչենց • Փրինթինֆո», 2022, 312 էջ)

Դավիթ Ռ. Մոսինյան

Հայոց պատմությունն էական, առանցքային բաղադրիչ ու դիտանկյուն է եղել հայկական մշակույթը հասկանալու և հայկական ինքնությունն ըմբռնելու համար։ Սակայն հատկապես 20-րդ դարասկզբից սկսած և առանձնապես խորհրդայնացումից հետո շարադրված հայոց պատմությունը քննադատական սուր հայացքի նշանառության տակ է հայտնվում, քանի որ ի զորու չի լինում ներկայացելու կամ վերկայացնելու հայկականության խորքերը։

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ – 2022-3

Jürgen Gispert, Armenien gestern und heute – „Die Aschen der Opfer schlagen in unseren Herzen“. Zu einer Theorie der armenischen Memorialkultur

Աշոտ Ն. Հայրունի

Գերմանացի ազգագրագետ և հայագետ դր. Յուրգեն Գիսպերտի անունը վաղուց է, ինչ հայտնի և սիրված է հայագիտական և պատմագիտական հանրույթի կողմից:

Թաներ Աքչամ, Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ – 2022-2

Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում

Արմեն Ց. Մարուքյան
Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության տարբեր հիմնահարցերով, հայ հետազոտողներից բացի, զբաղվել են նաև օտարազգի, այդ թվում՝ թուրք մասնագետներ, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական տեսակետների կողմնակիցների:

ԿՐԿԻՆ ՄԱԿԱՐԵԱՆԻ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՏԻՐՈՅԹՆԵՐՈՒՄ» – 2022-1

Քնարիկ Ա. Աբրահամեան
Ընթերցողի սեղանին է վաստակաշատ գրականագէտ Ալբերտ Մա- կարեանի նոր՝ «Գրականագիտութեան տիրոյթներում» յօդուածների ժողովածուն, որը հեղինակի գիտական նախասիրութիւնների եւ նորի ու անսովորի փնտռտուքի վկայութիւնն է:

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ – 2021-4

Սեյրան Գրիգորյան, Վահագն Դավթյանի պոեմները

Ժենյա Ա. Քալանթարյան

Գրականությունը ստեղծվում է որոշակի ժամանակում ու որոշակի միջավայրում՝ փորձելով ուղղակիորեն կամ անուղղակիորեն արձագանքել տվյալ ժամանակին հուզող հարցերին։

ՀԱՆՃԱՐԵՂ ԵՐԳԻԾԱԲԱՆԻ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2021-4

Ալբերտ Մակարյան, Աստղիկ Սողոյան, Հակոբ Պարոնյանը մանկագիր

Նվարդ Խ. Վարդանյան

Հայ գրականագիտությունը հարստացավ ևս մեկ արժեքավոր ուսումնասիրությամբ. վերջերս լույս տեսավ ուշագրավ մի մենագրություն՝ «Հակոբ Պարոնյանը մանկագիր» խորագրով, որը հրատարակվել է Հ. Պարոնյանի մահվան 130-րդ տարելիցի առթիվ և մի յուրահատուկ հարգանքի տուրք է հայ մեծ երգիծաբանի հիշատակին:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ. ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ – 2021-3

Խմբ. Ե. Փամպուքեան

Արմեն Ց. Մարուքյան
2017 թ. Անթիլիասում վաստակաշատ պատմաբան Երվանդ Փամպուքյանի առաջաբանով, խմբագրությամբ և ծանոթագրություններով լույս է տեսել ՀՅԴ Պոլսի կենտրոնական կոմիտեի անդամ, ճանաչված հրապարակագիր Շավարշ Միսաքյանի1 նամակների, հոդվածների և հուշերի համահավաք ժողովածուն: