Category Archives: ՀԱՎԵԼՎԱԾ

1937 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2017-3

Արարատ Մ. Հակոբյան
Խորհրդային-ամբողջատիրական վարչակարգի փլուզումից հե տո 1990-ա կաններին հետխորհրդային տարածքում սկսվեց մի շարժում՝ վե րա նայելու և գնա հատելու նախընթաց պատմության առավել մութ, ցավոտ էջերը, որը, սա կայն, իր ավարտին չհասավ քաղաքական հանգամանքների փոփոխության պատճառով: Բայց գիտության բարոյականությունը այսօր ևս պահան ջում է 80 տարիների հեռվից բացահայտել, քննել ու գնահատել ԽՍՀՄում, այդ թվում Խորհրդային Հայաստանում կատարված քաղաքական բռնաճնշումն երը։ Կարևոր է հատկապես 1937 թվականի՝ Մեծ տեռորը խորհրդանշող քաղաքական բռնաճնշումների բարձրակետի իրական պատճառները, կատարման մեթոդաբանությունն ու նրա նում Ի. Ստալինի անձնական մեղքի չափը պարզելու հարցը։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2017-2

Գեղամ Մ. Բադալյան
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող Արևմտյան Հայաստանի պատ մա ժողովրդագրական նկարագրին նվիրված ուսումնասիրության վերջին մասը կազմված է 2 բաժիններից: Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաե ղեռն յան ժողովրագրական պատկերի ուսումնասիրությունը՝ նախ ներկայացվում է Հայոց պատմական հիշողության մեջ հավերժացած Սասուն պատմաաշխարհագրական մարզը՝ համապատասխան քարտեզով, և ապա՝ նահանգային կենտրոն Բաղեշ (Բաղաղեշ) կամ Բիթլիս քաղաքը:

ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ – 2017-1

Սիրանուշ Ա. Բեգլարյան
Սիրարփի Տեր-Ներսեսյանը (1896-1989) գիտական շրջաններին հայտնի է որպես բյուզանդագետ և, իհարկե, հայագետ-արվեստաբան։ Նրա ուսումնասիրությունները մինչ օրս հիմնարար են հայ միջնադարագետ արվեստաբանների համար, որոնք, պարբերաբար հղելով Ս. Տեր-Ներսեսյանին, առաջնորդվում են նրա մոտեցումներով՝ դրանք որդեգրելով որպես հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրության ու ներկայացման հիմնական ձև։

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ – 2017-1

Սիրարփի Մ. Տեր-Ներսեսյան
Ռոմանական քանդակագործների արվեստի մասին [պրն.] Ֆոսիյոնի2 գրքի ներածական նախադասությունները կարող են կիրառելի լինել արվեստի պատմության ցանկացած ժամանակաշրջան ուսումնասիրելու համար։ “L’étude de la sculpture medieval en Occident peut être prise de plusieurs points de vue et, pour bien la comprendre dans son ensemble, il faudrait n’en négliger aucun…. La science qui en rendrait compte d’une façon complète devrait être à la fois une iconographie, une philosophie et une analyse formelle’’.

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-4

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաեղեռնյան ժողովրդա գրական պատկերի ուսումնասիրությունը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «հարավ-արևելյան գավառներ» պայմանական անվան ներքո միավորված մի շարք վարչամիավորներ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-3

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով Բիթլիսի (Բաղեշ) նահանգի նախաեղեռնյան ժո ղովրդա գրական պատկերի ուսումնասիրությունը, ընթերցողի ուշադրու թյանն ենք ներկայացնում 3 սանջակների մի շարք գավառներ՝ Բուլանուխ, Մանազ կերտ, Վարդո (Մուշի սանջակ), Խլաթ կամ Ախլաթ` Դատվան-Ռահվայի գավառակի հետ (Բիթլիսի Կենտրոնական սանջակ), Գենջ, Ճապաղջուր (Գեն ջի սանջակ): Նշված վարչամիավորները գրավել են նահանգի հյուսի սային, արևելյան և արևմտյան հատվածները:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-1

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով Արևմտյան Հայաստանի պատմական աշխարհագրությանն ու ժողովրդագրությանը նվիրված մեր շարքը՝ ընթերցողի ու շա դրությանն ենք ներկայացնում Էրզրումի նահանգի արևելյան և հարա վային գավառները (թրք. kaza): Ներկա հոդվածում ընդդգրկված են հետևյալ վարչամիավորները՝ Բասեն, Թորթում, Նարիման կամ Մամրվան, Խնուս, Քղի կամ Կեղի (բոլորն էլ՝ Էրզրումի կենտրոնական սանջակում), ինչպես նաև՝ Բայազետ քաղաքը և համանուն գավառը, Դիադինը, Ղարա քիլի սան (Կարաքիլիսա), Ալաշկերտը և Դութաղը կամ Անթաբը (բոլորն էլ՝ նա հանգի 3-րդ՝ Բայազետի սանջակի կազմում):

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2015-4

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով նախաեղեռնյան շրջանի Արևմտյան Հայաստանի պատ մաժողովրդագրական նկարագրի բացահայտմանը նվիրված մեր ուսումնասիրության հրապարակումը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Էրզրումի կամ Կարնո նահանգի (թրք. Erzurum vilâyeti) հայաբնակ բնակավայրերը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2015-3

Գեղամ Մ. Բադալյան
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նախաեղեռնյան շրջանի Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական նկարագրի բացա հայտմանը նվիրված մեր ուսումնասիրության շարունակությունը, որում ներառված են Վանի նահանգի հարավ-արևմտյան, հա րա վային, մասամբ՝ հարավ-արևելյան գավառների գյուղական և քաղաքային բնակավայրերը։