Category Archives: ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ – 2021-2

Եվ զոհի բարդույթի հաղթահարման ուղիները*

Դավիթ Ռ. Մոսինյան
Պատերազմը պայմանավորում է քաղաքական գործընթացները, ուղղորդում է տնտեսական գործունեությունը, կանգնեցնում է սոցիա- լական կյանքը, մաշում է հոգևոր խոյանքները, ուստիև դառնում է այնպիսի առաջնահերթություն, որը պահանջում է համապարփակ վերաբերմունք ու հետևողական կեցվածք:

ՄՈՍԿՎԱՅԻ 1921 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի (18-Ի) ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ – 2021-1

Արարատ Մ. Հակոբյան

Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի (իրականում՝ մարտի 18-ի) ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության» պայմանագրի 100-ամյակի առթիվ լույս տեսնող սույն հոդվածի նպատակն է արդի իրողությունների լույսի տակ ընթերցողին ներկայացնել հայ հասարակությանն այսօր էլ հուզող հետևյալ հարցերը՝

1. Մոսկվայի պայմանագրի նախապատմությունը։
2. 1920 թ. թուրք-հայկական և 2020 թ. Արցախյան պատերազմների
համեմատությունը։
3. Մոսկվայի 2-րդ խորհրդաժողովի դիվանագիտական նախապատրաստումը։
4. Հայաստանի պատվիրակության՝ խորհրդաժողովին մասնակցության հարցը։
5. Մոսկվայի արձագանքը Հայաստանի «Տեղեկատու զեկուցագրին»։
6. Մոսկվայի պայմանագրի բնույթը։
7. Սուրմալուի գավառի ճակատագիրը։
8. Նախիջևանի հարցը։

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ՀԱՎԱՏՔԸ – 2020 -4

Որպես ուժի և իշխանության աղբյուրներ

Ալեքսանդր Ս. Մանասյան
Պատմության ընթացքի ըմբռնման հարցում կոնֆլիկտային երկխոսության մեջ գտնվող սոցիալ-քաղաքական արդի տեսությունների մրցակցությունը ամենայն հավանականությամբ չի ավարտվի դրանցից որևէ մեկի պարտությամբ կամ հաղթանակով, քանի որ յուրաքանչյուրն առաջին պլան է մղում պատմական գործընթացում մյուս մոտեցումների կողմից չնկատվող կամ անտեսվող նրբերանգներ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2020-3

Բեռլինից մինչև Սևր

Սամվել Ա. Պողոսյան
Ուսումնասիրության նպատակն է վեր հանել, լուսաբանել և հասարակության ուշադրությանն արժանացնել Արևմտյան Հայաստանում հայկական ապագա ինքնավար կամ անկախ պետության տարածքային-աշխարհագրական ընդգրկման վերաբերյալ միջազգային դիվանագիտության պատկերացումների հոլովույթը Հայկական հարցի ձևավորումից մինչև Սևրի պայմանագրի ստորագրումն ընկած շուրջ 40-ամյա ժամանակահատվածում։

ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ – 2020-2

ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Ռուբեն Ա. Սաֆրաստյան
Մաս առաջին։ Հայկական հարցի ձևավորումըՍևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 2020 թ. լրացող 100-ամյակը լավ առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու Հայկական հարցի կարևոր բաղադրիչների քննությանը՝ փորձելով մեկնաբանել և իմաստավորել դրանք մեր օրերի Ոգուն (Zeitgeist) համահունչ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ – 2020-1

Ալեքսանդր Ս. Մանասյան
Տնտեսական կամ քաղաքական որևէ նախագիծ շրջադարձային վերափոխությունների ներուժ կարող է ունենալ որևէ երկրի համար, եթե առկա իրողությունների վերլուծության հիման վրա բացահայտում է առաջընթացը խոչընդոտող խորքային պատճառները և առաջարկում դրանց հաղթահարման կոնկրետ ուղիներ: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պատասխանատու պետական գործիչներն ու հաստատությունները դեմքով շրջվեն դեպի երկրի զարգացման համար սկզբունքային նշանակություն ունեցող, ուստիև գիտական իմաստավորում պահանջող հարցերը և դրանք դարձնեն քննարկումների գլխավոր թեման։ Ներկայումս մենք ևս ունենք մեր երկրի առաջընթացը խոչընդոտող խորքային պատճառներին և դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցերը ներքին քաղաքական խոսույթի օրակարգ բերելու խնդիր:

ՀԱՍԿԱՑԱԿԱՆ ԴԱՇՏ ԵՎ ԱԶԴՈԼՈՐՏ – 2019-4

Դավիթ Վ. Գյուլզատյան (Վանաձոր)
Լեզվական նշանը՝ ազդարարվում, և լեզուն ամեն անգամ վերարթնանում է մեր մեջ տակավին ներքին խոսքով որոշարկելի նշանակման պահից։ Նշանակումն ազդանշան է։ Ազդանշան է նշանի գոյությա՜ն, համակ նշանայնությա՜ն, նշանոլորտի սահմանակազմությա՜ն։

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳԻՏԱՃՅՈՒՂ – 2019-3

Ձևավորման և զարգացման պատմությունը

Սուրեն Ա. Մանուկյան
Ցեղասպանագիտությունը ուսումնասիրում է ցեղասպանության և որոշ այլ զանգվածային սպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը միջառարկայական, կարելի է ասել նաև` բազմաառարկայական հետազոտությունների միջոցով, որովհետև նեղ ակադեմիական առումով սա նոր գիտաճյուղ է, որը գտնվում է միաժամանակ մի քանի գիտությունների հետաքրքրությունների տիրույթում:

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ – 2019-2

Որոշ հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները

Գևորգ Գ. Հակոբյան

Թէեւ դեմկորատիան (իր տարատեսակներով) ամենաքննարկված հայեցակարգերից մեկն է, բայց սոցիալ-փիլիսոփայական մտքի շրջանակներում հանրահայտ է դեմոկրատիայի այսպպես կոչված՝ «դասական» պարադոքսը. այն է՝ արդյո՞ք պետությունը դեմոկրատական կլինի, եթէ քաղաքացիները, իրենց ազատ կամքով, ընտրեն բռնակալի իշխանությունը:

ՆՇԱՆԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՉԱՐԼԶ ՓԻՐՍԸ – 2019-1

Աշոտ Ս. Աբրահամյան
Երբ լեզուն ու արտալեզվական իրականությունը հանդիպում են, տեղի է ունենում իրականության ներհոսք լեզվի մեջ՝ արտալեզվականի սուբյեկտիվացում, և դրա հետ միասին՝ լեզվականության ներհոսք իրականության մեջ՝ լեզվականի օբյեկտիվացում: