Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ – 20-ՐԴ  ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2022-2

Մաս առաջին: Կուսակցությունների ձևավորման գործընթացն Արևելյան Եվրոպայում ու Առաջավոր Ասիայում 1880-1890ական թթ.

Գևորգ Ս. Խուդինյան

Ռուսական զորքերի՝ Ուկրաինա մուտք գործելու հետևանքով անկասելիորեն ծավալվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունքում բացվում ու ընդլայնվում է ժամանակին Ռուսաստանյան, Օսմանյան ու Ավստրոհունգարական կայսրությունների արանքում սեղմված Արևելյան Եվրոպա կոչվող տարածաշրջանը, որի սահմանները խորհրդային տարիներին հասնում էին ԽՍՀՄ-ի, իսկ հետխորհրդային շրջանում՝ Ռուսաստանի արևմտյան սահմանագծին, մինչդեռ Եվրոպայի աշխարհագրական բնագիծը Ուրալյան լեռնաշղթան է, իսկ քաղաքակրթականը՝ հեռավորարևելյան Վլադիվոստոկը։

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԱՍՏՎԱԾ – 2022-1

Արքայական սուվերենության գաղափարաբանական հիմունքները Բագրատունյաց Հայաստանում

Ռուբեն Լ. Մանասերյան
Հռոմեական կայսրերը՝ Օգոստոսից մինչև Դիոկղետիանոս (մ.թ.ա. I դ. վերջերից – մ.թ. III դ. վերջ), իրենք էին թագադրում Հայաստանի արքաներին՝ դրանով իսկ յուրացնելով թագավորական արժանավորությունը շնորհող աստծո գործառույթը1։ Հռոմեական կայսրության գերակայությունը հայոց թագավորության նկատմամբ ուներ հեթանոսական կրոնագաղափարաբանական հիմքեր: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով՝ Տրդատ III-ը մերժեց հռոմեական հեթանոս կայսեր աստվածայնությունը, հայոց արքայի հետ հարաբերություններում գերագույն կարգադիր ատյանի դերում հանդես գալու նրա հավակնությունները2։ Դրանով Հայաստանում վերականգնվեցին թագավորական իշխանության աստվածակարգ բնույթը և սուվերենությունը (ինքնիշխանությունը)3: Ուստի IV դարի կեսին, Ներսես Մեծի հայտարարությամբ, արքան բնիկ տեր էր՝ տրված Աստծուց, նրա կողմից ստեղծված։

ՎԻՊԱԿԱՆ ՀԱՅԿԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ – 2022-1

Սարգիս Գ. Պետրոսեան
Հայկ Նահապետի վիպական կերպարը քաջ հայտնի է Մովսես Խորենացու, Անանուն պատմիչի (Սեբեոս), մասամբ նաև հետագա մատենագիրների և բանահավաքների գրառումներից։ Այդուհանդերձ, հայագետների հատուկ ուշադրությանը գրեթե չեն արժանացել հայախոս էթնոսի կյանքում այդ կերպարի նախատիպ պատմական (իրական, անձնավորյալ) Հայկի իրականացրած բարեփոխումները և հայոց պետականության, հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության, հայոց հնագույն միասնականպաշտամունքի ձևավորման գործում դրանց ունեցած կարևոր դերը։ 

ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ 1919 ԹՎԱԿԱՆԻՆ – 2021-4

Արմենուհի Վ․ Ղամբարյան
Առաջին աշխարհամարտում Անտանտի երկրների հաղթանակը մեծ հույսեր ներշնչեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հանրապետության ղեկավարներն ակնկալում էին պատերազմից հետո օգտվել լիիրավ դաշնակցի կարգավիճակից և հասնել բաղձալի արդարությանը՝ հայկական հողերի ազատագրմանն ու միացյալ և անկախ Հայաստանի ստեղծմանը։

ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ – 2021-3

«Հյուսիս-հարավ» հակադրամիասնական հասկացությունների լույսի ներքո 

Սարգիս Գ. Պետրոսյան
Նախնադարյան մարդու միտքն առասպելաբանության ոլորտ մղած հակադրամիասնությունների երկանդամ համակարգին բնորոշ էր զույգ ընկալված իրերի և երևույթների մեջ որևէ հատկանիշի առկայության կամ բացակայության շեշտումը:

ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 9-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ – 2021-2

Վարդան Ա. Ալեքսանյան

9-րդ դարում «երկրորդ շնչառություն» ստացած Բյուզանդական կայս- րությունը Հայաստանի նվաճման վաղեմի ծրագիրը վերստին ներառում է իր քաղաքական օրակարգ: Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության իրականացման գործում մեծ դերակատարում ուներ կայսերակնացված եկեղեցին՝ որպես ազդեցիկ հոգևոր ինստիտուտ: Կայսրությունը խաղարկում է հայ և հույն եկեղեցիների միության ավանդական խաղա- քարտը, որով էլ Զաքարիա կաթողիկոսի աթոռակալության (855-876) շրջանում դրվում է հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտության նոր շրջափուլի սկիզբը: Դրա բովանդակությունը գերազանցապես արտացոլված է հոգևոր առաջնորդների դավանաբանական թղթակցություններում:

ՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԻ ՇՈՒՐՋ – 2021-2

Արմեն Ե. Պետրոսյան
Ուրարտական դիցարանի երրորդ՝ արևի աստծու անունն էր Šiuini, որը պիտի որ խեթական փոխառություն լիներ (հմմտ. խեթ. šiu- (šiuni-, šiuna-)՝ «աստված», հնում` «արևի աստված», šiuatt-՝ «ցերեկ», հնդեվրոպական լուսավոր երկնքի աստծու *dyeu- անունները։

ՍՄԲԱՏ Բ. ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2021-1

Մաս Բ: Հայոց թագավորության մասնատման գործընթացի խորացումը

Արման Ս. Եղիազարյան

980-ական թթ. Բագրատունյաց Հայաստանի շրջակա երկրներում կարևոր գործընթացներ էին տեղի ունենում: Էապես թուլացած Արաբական խալիֆայության միջինարևելյան տիրույթներում տնօրինում էին իրանական ժողովուրդների առաջնորդները, որոնց հաջողվել էր տիրանալ Բաղդադին, նվաճել Միջագետքի ու Ասորիքի մեծ մասը և հարավից ընդհուպ մոտենալ Հայաստանին: Միևնույն ժամանակ իր հզորության գագաթնակետին էր գտնվում Բյուզանդական կայսրությունը, որը, սակայն, այդ շրջանում երբեմն-երբեմն ցնցվում էր գահակալական պայքարից: Կարևոր գործընթացներ էին տեղի ունենում նաև Ատրպատականում, որտեղ աստիճանաբար տիրապետող դիրքերի էին հասնում Թավրիզի տիրակալ Ռավվադյանները:

ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2020-4

Մաս Ա: Բագրատունյաց թագավորության ներքին և արտաքին դրությունը Սմբատ Բ-ի գահակալության առաջին շրջանում (970-ական թթ. վերջ980-ական թթ. առաջին կես)

Արման Ս. Եղիազարյան
Աշոտ Գ Ողորմածի (953-978 թթ.) գահակալության վերջին տարիներին Բագրատունյաց թագավորության ներքին և արտաքին դրությունը մեծապես բարդացել էր: 960-ական թթ. երկրորդ կեսից ի վեր Բյուզանդական կայսրության ծավալապաշտական քաղաքականության թիրախում հայտնված թագավորությունը մեծ դժվարությամբ միայն կարողացավ հաղթահարել ներքին քաղաքական և հոգևոր-կրոնական ճգնաժամը, սակայն կորուստներն անդառնալի էին: Բյուզանդիան տիրել էր Տարոնին, դավադիր քաղաքականությամբ Վասպուրականի տերերի շրջանում վերարթնացրել էին Գագիկ Արծրունու մահից (943 թ.) հետո կարծես վերացած գահերեցական նկրտումները, իսկ Կարսում ստեղծվել էր Բագրատունիների առանձին թագավորություն (975 թ.), որով գրեթե կիսով չափ կրճատվել էին Բագրատունիների՝ Հայաստանում և Այսրկովկասում առաջնակարգ դիրքի հասնելու համար հիմք հանդիսացած տարածքային, նյութական ու մարդկային ռեսուրսները: Այդպիսով՝ ակնհայտ է, որ Անիի տիրակալն արդեն չուներ այն հզորությունը, որ նրա համար ապահովում էր գերակայություն Հայաստանում և քրիստոնյա Այսրկովկասում: 

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ – 2020-3

Շերիֆ փաշայի առեղծվածը

Արամ Ս. Սայիյան

Այս տարի լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, ինչը կարևոր է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև քրդերի համար, քանզի Փարիզի խաղաղության վեհաժողովն առաջին լուրջ քաղաքական հարթակն էր, որտեղ բարձրացվեց քրդական հարցը, և Սևրի պայմանագրով մասնակիորեն ճանաչվեց քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: