Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱԹՈՌԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ – 2020-3

Եվ հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտությունը 10-րդ դարի վերջին քառորդին

Վարդան Ա. Ալեքսանյան
10-րդ դարի վերջին քառորդին Բագրատունյաց թագավորությունը քաղաքական, տնտեսական և մշակութային վերելքի ուղին էր բռնել: Երկրի առաջընթացի գործում զգալի դեր ուներ հայոց եկեղեցին, որն ըստ կարելվույն աջակցում էր հայոց պետականության ամրապնդմանն ուղղված Բագրատունիների ջանքերին:

ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄԱԾԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2020-2

Մաս Բ։ Պայքար հայոց թագավորության միասնականության պահպանման համար

Արման Ս․ Եղիազարյան
960-ական թթ. վերջը և 970-ական թթ. առաջին կեսը Աշոտ Գ Ողորմածի գահակալության շրջանի առավել բարդ և հանգուցային փուլերից էր: Հզորության գագաթնակետին գտնվող հայոց թագավորությունն այդ ժամանակ կանգնեց մեծ վտանգի առաջ, քանի որ անչափ հավակնոտ նվաճողական ծրագրերով հանդես եկան Բյուզանդիայի կայսրեր Նիկեփոր Փոկասը (963-969 թթ.) և Հովհաննես Չմշկիկը (969-976 թթ.): Բյուզանդիայի հիմնական նպատակը Կիլիկիայից մինչև Պաղեստին ընկած երկրներին տիրելն էր, բայց այդ ճանապարհին նա մի կողմից ձգտում էր օգտվելու Բագրատունյաց թագավորության զինուժի աջակցությունից, իսկ մյուս կողմից Հայաստանի ներսում երկպառակություն սերմանելու և նրանից նորանոր երկրամասեր պոկելու փորձեր էր անում:

ԽԵԹԱԿԱՆ ԱՐՔԱ ՍՈՒՊԻԼՈՒԼԻՈՒՄԱ I-Ի ԿՆԻՔԻ – 2020-1

Եվ հայկական երկնային խորհրդանշանների ընդհանրությունները

Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)
Սուպիլուլիումա I-ը (մ. թ. ա. 1345-1322 թթ.) խեթական հզոր թագավորներից էր, Խեթական աշխարհակալության հիմնադիրը, Միտանիին վերջնական պարտության մատնողը, նրա արևմտյան մասում և Հյուսիսային Ասորիքում խեթերին ենթակա թագավորությունների ստեղծողը:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԸ ԵՎ «ՆԵՄԵՍԻՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 2019-4

Հատուկ գործի մասին ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշման 100-ամյակի առթիվ

Գոհար Վ. Խանումյան
1919 թ. աշնանը (28 սեպտեմբերի – 2 նոյեմբերի) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գումարվեց ՀՅ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը, որի 100-ամյակը լրանում է այս տարի:

Նորանկախ պետականության կայացման, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազում հարցերից ու խնդիրներից զատ՝ խիստ գաղտնի պայմաններում ՀՅԴ Ընդհանուր ժողովը որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, ովքեր տարբեր պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որը մեր հանրությանն ավելի շատ հայտնի է «Նեմեսիս» անունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:

 

ՏՈՒՆ/ԸՆՏԱՆԻՔԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2019-4

Ալբերտ Ա. Ստեփանյան

Հոդվածը խնդիր ունի հետազոտելու ընկերային կառույցի հիմնարար բաղադրիչի՝ տուն/ընտանիքի կերպափոխությունները հընթացս հայոց պատմության երկար տևողության: Տևողություն, որը կազմում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» իմաստային հենքը: Այս հոլովույթում ընտանիքը դիտարկվում է հայոց ազգային ինքնության երեք հարացույցների համածիրում՝ տոհմիկ կառույց, քաղաքական ազգ և ուխտ Աստծոյ: Հայոց սովորութային իրավունքի, հելլենիստական իմաստասիրության, զրադաշտական և աստվածաշնչյան իրավական ըմբռնումների լույսի ներքո բացահայտվում է ընտանիքի ներքին կառույցի, ունեցվածքային և բարոյական հարաբերությունների համալիրը: Բազմամուսնություն և մենամուսնություն, լիարժեք և պայմանական ամուսնություններ՝ ահա այն չափույթները, որոնցով լուսաբանվում է հիմնախնդիրը: Հարդյունս բացահայտվում է ներընտանեկան հարաբերությունների այն բազմազանությունը, որը պարառում է ընկերային համակեցության այս հիմնարար միավորի սովորութային, ծիսական, բարոյական և իրավական հիմքերը: Դրանց հարմոնիկ համադրությունը միտված է ապահովելու նրա կայունությունն ու շարունակականությունը հընթացս հարափոփոխ ժամանակի:

Առանձնակի սևեռումի առարկա է ընտանիք-հանրույթ-պետություն հարաբերությունների ուսումնասիրությունը: Դա հնարավորություն է ընձեռում նորովի լուսաբանելու հայոց պատմության բազում դրվագներ, որոնք ցայժմ դիտարկվել են սոսկ առօրեական-նկարագրական կերպավորմամբ: Ասվածի լույսով ուրվագծվում է պատմության մի կայուն ալգորիթմ, որը ներկայացնում է Տուն Հայոցի կերպափոխությունները՝ սկսյալ տան և հայրենիքի նույնությունից (Հայկ և հայկյաններ) մինչև տան և Աստծո կամքի համադրելիության հեռանկարը (քրիստոնեական ըմբռնում):

Ուրույն դիտանկյուն է ներկայացնում արքայական ընտանիքը: Հիշենք, մինչ 4-րդ դարի արյունահեղ ընդհարումները վերջինս ընկալվում էր իբրև ընտանիքի ընդհանրական հարացույց, որի կարգաբերվածությամբ և բարոյական պատկերով շատ առումներով պայմանավորված էին Մեծ Հայքի անդորրը և բարեկեցությունը: Այս դրույթը հոդվածում ներկայացված է ականավոր գահակիրների օրինակով՝ Արտաշես Ա, Տրդատ Մեծ: Դիտարկված է նաև հակավիճակը, երբ արքայական ընտանիքում տիրող քաոսը հանգեցնում է Մեծ Հայքի թուլացմանն ու անկմանը: Այդ վիճակը դիտարկված է Արշակ Բ-ի ընտանիքի օրինակով:

ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄԱԾԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2019-3

Մաս Ա. Հայոց թագավորության վերելքը (953-966 թթ.)

Արման Ս. Եղիազարյան
Աշոտ Գ Ողորմած արքայի գահակալության ժամանակաշրջանը Բագրատունյաց թագավորության պատմության կարևորագույն պատմափուլերից է: Հորից՝ Աբաս թագավորից (929-953), նա ժառանգել էր քաղաքական ու հոգևոր առումներով միասնական ու հզոր մի թագավորություն, որն ընդգրկում էր Մեծ Հայքի հողերի մեծ մասը և տիրապետում էր տնտեսական մեծ ներուժի: Հայոց թագավորության գերակայությունը տարածվում էր նաև քրիստոնյա Այսրկովկասի վրա, և համապատասխանաբարª հայոց թագավորն էլ կրում էր §շահնշահ հայոց և վրաց¦ տիտղոսը:

ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ – 2019-2

Ընդունման 100-ամյակի առթիվ

Արարատ Մ. Հակոբյան

Հայաստանի անկախության հռչակումից մեկ տարի հետո՝ 1919 թ. մայիսի 28-ին պատմական հնարավորություն ստեղծվեց իրագործելու մեր ժողվորդի դարավոր երազանքը՝ դարեր շարունակ օտար բռնակալերի կողմից տարանջատված Հայրենիքի ու ազգի միասնականացման գաղափարը՝ Միացյալ եւ Անկախ Հայաստանի տեսլականը:

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ – 2019-1

Արսեն Կ. Շահինյան
Մահմեդական արաբների նվաճումերին նախորդող բյուզանդա-պարսկական վերջին երկու՝ 572–591 և 603–628 թվականների պատերազմերի արդյունքում Քրիստոնյա Արևելքի որոշ երկրների քաղաքական համակարգում, որը ձևավորվել էր 387-ին՝ Մեծ Հայքի թագավորության և ողջ Առաջավոր Ասիայի բաժանումից ի վեր, տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ:

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՈՐԵՍՏԱՆՈՒՄ – 2018-3

Ռուսլան Ա. Ցականյան
Ասորեստանի պետական կառուցակարգում առանցքային նշանակություն ունեցող երևույթներից էր զանգվածային տեղահանությունների ու վերաբնակեցումների քաղաքականությունը (nas/šāḫu), որը դարձել էր Ասորեստանի արտաքին ու ներքին քաղաքականության բնորոշ առանձնահատկությունը:

«ԱՐՄԵՆՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԻ» ԵՎ ԱՐԱՄԱՆՅԱԿԻ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՆՔԸ – 2018-3

Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)
Հին հույներին քաջ ծանոթ էր Յասոնի և Մեդեայի առասպելը, մասնավորապես նրա այն դրվագը, որտեղ խոսվում է Ոսկե գեղմի համար Յասոնի՝ դեպի Կողքիս Արգոնավով ձեռնարկած նավարկության մասին: Վերջինս հայտնի էր նաև նշանավոր աշխարհագետ Ստրաբոնին, որն ավանդել է մյուս մատենագիրների հաղորդածից առանձնացող մի տարբերակ: Ըստ դրա՝ Յասոնի հետ Արգոնավում եղել է նաև թեսալացի Արմենոսը՝ Արմենիա// Հայաստանի անվանադիրը: Ստրաբոնի աշխատության ներքոբերյալ հատվածները քաղել և թարգմանել է Հ. Աճառյանը: