Category Archives: ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐՄԱԼՈՒԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ – 2016-1

Համլետ Մ. Գեւորգյան, Արթուր Ս. Ղազարյան
Դրաստամատ Կանայանի գլխավորած բազմաթիվ կռիվներից վերջինը՝ Սուրմալուի ճակատամարտը, 1920 թ. հայ-թուրքական պատերազմի հայկական զորքի արձանագրած միակ ծանրակշիռ հաղթանակն էր, որը թէև Հայաստանի համար ունեցավ փրկարար նշանակություն, բայց հայ պատմագիտության, առավել ևս՝ հայ հանրության կողմից դեռևս չի ստացել իր արժանի գնահատականը:

ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏԸ ԵՎ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ – 2015-4

Տիգրան Ռ. Եփրեմյան
Երեսնամյա պատերազմի արդյունքում Վեստֆալյան պայմանագրերով ձևավորված արդի աշխարհակարգը մի քանի կերպափոխություններ է ապրել, որոնցից յուրաքանչյուրը խոշոր ռազմական կամ սոցիալական ցնցումն երի հետևանք էր:

1921 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14-18-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ – 2015-3

Գևորգ Ս. Ստեփանյան
1920 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 13-ին, Երևանում, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ Դրաստամատ Կանայանի (Դրո) ու Համբարձում Տերտերյանի և Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիզ Լեգրանի միջև ստորագրված 8 կետից բաղկացած համաձայնագրով Հայաստանի իշխանությունը խաղաղ ճանապարհով անցավ Ռազմահեղափոխական կոմիտեի (ՀՌՀԿ կամ Հայհեղկոմ) ձեռքը:

ՄԱՄԼՈՒՔՅԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ – 2015-1

Գագիկ Գ. Դանիելյան
13-րդ դարի 40-50-ական թվականները բախտորոշ ժամանակաշրջան էին Կիլիկյան Հայաստանի պատմության մեջ: Մոնղոլների կողմից այսր կովկասյան և փոքրասիական տարածքների հպատակեցումից հետո նոր նվաճողների ներխուժման վտանգը վերահաս սպառնալիք դարձավ նաև Հայոց թագավորության համար: Ստեղծված իրավիճակում Կիլիկյան Հա յաստանը նպատակահարմար գտավ իր հպատակությունը հայտնել մոն ղոլներին: Այս ընթացքում Եգիպտոսում տապալվեց Այյուբյանների դի նաստիան, և երկրում իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցրին Մամ լուքները: Իսկ Իրանի վերջնական նվաճումից հետո պատ մական թատե րաբեմ ելավ մեկ այլ պետական կազմավորում՝ մոնղոլական Իլ-խանությունը: Այս երկու հզոր տերությունների՝ Իլ-խանության և Մամլուքյան սուլթանության ռազմաքաղաքական հակամարտության շրջանակներում ակնհայտ դարձան Հայոց թագավորության որդեգրած արտաքին քա ղա քական ուղեգծի առանձնահատկությունները: ան

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳԱՎԱՌԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1921 ԹՎԱԿԱՆԻՆ – 2014-4

Զանգեզուրում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջպետական սահմանի ձևավորման պատմությունից

Համո Կ. Սուքիասյան
Երբ 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմաններից Քարվանսարա մտած Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն տեղի չունեցած «բանվորների և գյուղացիների ապստամբության» անունից երկիրը հայտարարեց «Սոցիալիստական Խորհրդային հանրապետություն», մեկ օր անց՝ նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ԱՍԽՀ) հեղափոխական կոմիտեն հայտարարեց հօգուտ Խորհրդային Հայաստանի Նախիջևանից, Զանգեզուրից և Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու համար:

ՄԵԳԻԴՈՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ – 2014-3

Թուրքական բանակի ջախջախումը Պաղես տինում, Լիբանանում և Սիրիայում 1918 թ. աշնանը

Սամվել Ա.Պողոսյան
Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծման հարյուրամ յակը ողբերգական հիշողություններ է արթնացնում հայ ժողովրդի մոտ, որը պատերազմի տարիներին ենթարկվեց ցեղասպանության և կորցրեց իր հայրենիքի մեծագուն մասը: Դրա հետ մեկտեղ՝ մեր ժողովուրդը չի մոռանում պատերազմում իր լավագույն զավակների անօրինակ սխրանքներիմասին վկայող պատմության հերոսական էջերը։

ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ԻԲՐԵՒ ՎԵՐԱՊՐՈՒՄ ԵՒ ԱՆՀԵՏԱՑՈՒՄ – 2014-2

Իշխան Գ. Չիֆթճճեան
Բռնի կրոնափոխութիւնը, այս պարագային՝ բռնի իսլամացումը, սեփական կրօնքէն օտար կրօնքին պարտադիր անցքըշ դէպի հոն մղումը՝ կապուած են անձնական ու հաւաքական դժուարութիւններու (դժգոհութեանշ զայրոյթի, ամօթի) հետ, որովհետեւ շատ բարդ եւ բազմամակարդակ գործողութիւններ են անոնք:

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼԻ ՀԱԲԻՏՈՒՍԸ1 ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2014-1

Առաջին աշխարհամարտի 100-ամյակի առիթով

Տիգրան Ս. Սիմյան
Ներկա հրապարակմամբ կփորձենք վերլուծել 1910-ական թվականների ինտելեկտուալների՝ Առաջին համաշխարհային պատերազմի շուրջ ծավալած արժեքաբանական պայքարի բովանդակությունը: Այն խորությամբ ըմբռնելու համար ընտրել ենք Հեսսե-Ռոլան-Հաուփթման-Բերգսոն հրապարակախոսական խո սույթը: Բայց նախքան այդ փորձենք համառոտ ներկայացնել, թե ինչպիսի ինտելեկտուալ անհատի մոդել է ձևավորվում Եվրոպայում 19-20-րդ դդ. սահմանագծին:

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆՈՒ ԵՐԳԵՐՈՒՄ – 2013-3

Թովմաս Գ. Պողոսյան
Ջիվանին ոչ միայն աշուղական բանաստեղծությանը բնորոշ գեղար վեստական այլաբանություններով է անդրադարձել հայ ժո ղովրդի քաղաքական ճակատագրին վերաբերող հարցերին, այլև գրել է 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարասկզբի հայ ազ գա յինազատագրական պայքարի ու ինքնապաշտպանական մար տե րի հերոս ներին նվիրված մի շարք ուշագրավ գործեր:

ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ – 2013-3

Մաս առաջին։ Սիմոն Զավարյանի եւ Հովհաննես Թումանյանի սրտակից բարեկամությունը

Սուսաննա Գ. Հովհաննիսյան
Երկու մեծ լոռեցիների՝ Սիմոն Զավարյանի և Հովհաննես Թումանյանի ազգային – հասարակական գործունեությունը 20-րդ դարասկզբի հայ քաղաքական կյանքի ուշագրավ էջերից է։ Զավարյանը Լոռու Այգեհատ գյուղից էր, Թումանյանը՝ Դսեղից։ Զավարյանը մեծ էր ընդամենը 4 տարով (1865 և 1869), սակայն 10 տարի շուտ հեռացավ կյան քից, ուստիև նրանց մահվան տարելիցների միջև (1913 և 1923) ուղիղ մեկ տասնամյակ է ընկած։