Category Archives: ՄՇԱԿՈՒՅԹ

9-11-ՐԴ ԴԴ. ԽԱՉՔԱՐԵՐԸ ՄԱՔՐԱՎԱՆՔՈՒՄ – 2018-2

Գեղամ Մ. Ասատրյան
Մաքրավանքի համալիրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի հյուսիս-արևմուտքում: երկար տարիներ բնակավայրը կոչվել է Նախամարք:
Անվանի պատմաբան Թ. Հակոբյանը, անդրադառնալով գյուղին և վանքին, նշում է. «Պատմական Հայաստանում կար Վարաժնունիք անվամբ երեք գավառ՝ մեկը Տուրուբերանում, մյուսը՝ Վասպուրականում, իսկ երրորդը՝ Այրարատում: Վերջինիս Վարաժնունիք գավառը գրավում էր Մարմարիկ գետի միջին և վերին հոսանքների շրջանը և Հրազդանի վերնագավառը:

ՄԱՐԿՈՍ ՊԱՏԿԵՐԱՀԱՆԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ N 1502 ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔԻ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ – 2018-1

Շուշանիկ Ս. Համբարյան
Մատենադարանի N 1502 Հայսմավուրքը գրվել է Կ. Պոլիսում՝ Ս. Սարգիս եկեղեցում («ի դուռն Սրբոյն Սարգսի զօրավարին և որդոյ նորայ Մար տիրոսին»), 1651 թվականին Քրիստոսատուր գրչի ձեռքով1: Այս եկեղեցին եղել է հայկական ձեռագրերի ստեղծման կարևոր կենտրոն, որը հո վանավորվում էր մի շարք նշանավոր հայ հոգևորականների կողմից:

ՆԱ, ՈՐ ՕՐՀՆՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ – 2017-4

Ռուբեն Ս. Անգալադյան
Ինձ համար, և իրեն մտերիմ մարդկանց համար նույնպես, Արա Շիրազը եղել ու մնում է որպես առեղծված։ Երեք տարի առաջ (2014 թ.) հեռացավ կյանքից՝ այդպիսով խիստ դառնացնելով իր ընկերներին և իր բարդ արվեստի բոլոր գնահատողներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ – ԱՇԽԱՐՀՆ ԱՍԵՍ ԾՈՎԻՑ ՓՉՈՂ ՔԱՄԻ – 2017-3

Ռուբեն Ս. Անգալադյան
Աշխատանքի նպատակն է ցույց տալ, թե որքանով է Հովհաննես Այվազովսկու (1817-1900) արվեստը ներգծված հայկական աշխարհին, և կարելի՞ է արդյոք մեծ ծովանկարչին համարել ինչպես ռուսական, այնպես էլ հայ գեղանկարիչ։

ԸՆՁԱՌՅՈՒԾԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՔԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ – 2017-2

Սարգիս Գ. Պետրոսյան
Ընձառյուծը Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի և հյուսիսային Իրանի բարձրալեռնային շրջաններում տարածված կատվազգի խոշոր գիշատիչ էր: Այդ նույն տարածքներում բնակվում էր նաև նրա որսի հիմնական կենդանին՝ քարայծը (բեզոարյան այծ): Դրանք երկուսն էլ պաշտամունքի առարկա են եղել շատ վաղ ժամանակներից: Կատվազգի գազանի և խոտակեր եղջերավորի պաշտամունքային հակադրումը վաղնջա կան ժամանակներից լայն տարածում է ունեցել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքում և պատկերվել դրանց գոտեմարտի տեսքով:

ԺԱՆՐ – 2017-1

Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան
«Ժանր» հասկացության և եզրույթի գործածության հետ կապված տեսական ուսումնասիրություններում առկա մեծ շփոթը պահանջում է հանգամանալից քննություն, քանի որ այդ եզրույթն իր ըմբռնման զգալի տարակարծությունների առկայությամբ, չի կարող հավակնել գիտականության:

ՐԱՖՖԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2016-4

Շուշանիկ Գ. Զոհրաբյան
Նյութը ինքնատիպ է իր մեջ, ու միտքն այն ծնում է այն պես, ինչպես որ արվեստագետն է այն զգում: Վերջինս սնվում է իր ներաշխարհից, ազգային արմատներից և  դրանց համադրելով մարդկության կենսափորձի իմաստավորած ըմբռնումը՝ խոսում համամարդ կային իրողությունների, աշխարհի հետ մարդ-անհատի կապի մասին:

ՄՈՄԻԿԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ – 2016-3

Ինեսա Գ. Դանիելյան
Մոմիկը հայ միջնադարի գեղարվեստական մեծ ժառանգություն թողած արվեստագետներից է: Շատ մասնագետներ տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են նրա մանրանկարչական, քանդակագործական և ճարտարապետական ստեղծագործությունները: Ստորագրված աշխատանքներից բացի՝ Մոմիկի արվեստի ոճական, պատկերագրական առանձնահատկությունների հիման վրա ուսումնասիրողները նրան են վերագրել նաև այլ երկեր:

ՏԵՔՍՏԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ – 2016-2

Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան
Հոդվածի առաջին մասում «Տեքստի տարածությունը» հարցադրման շրջա նակում անդրադարձանք տեքստի և ներքին համատեքստի հարաբերության տեսակնե րին՝ հորիզոնական և ուղղահայաց, այսինքն՝ թե ինչպես տեքստի ներքին համատեքստերը կարող են փոխել նրա ներքին իմաստը: Հոդվածի երկրորդ մասում կանդրադառնանք տեքստի և արտաքին համատեքստի հարաբերության խնդրի ուսումն ասիրմանը: Եթե համեմատենք «տեքստը տեքստում» և տեքստ հասկացությունները, կտեսնենք, որ վերջինս այդ հարաբերություններում հանդես է գալիս որպես համատեքստ (կոնտեքստ): Նրանց փոխկապակցվածությունը մասամբ` նման, մասամբ տարբեր է տեքստի ու ամբողջական ստեղծագործության շրջանակներից դուրս գտնվող նրա շրջակա արտաքին համա տեքստի միջև եղած կապի բնույթից: