Category Archives: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄ» ՊՈԵՄԸ – 2020-3

Բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առթիվ

Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական ժառանգության մեջ թերևս ամենանշանակալիցը 1969 թ. հրապարակված «Ռեքվիեմ» պոեմն է, որը ոչ միայն հեղինակի, այլև հայ բանաստեղծական արվեստի նվաճումներից մեկն է: Վերլուծության այս փորձն առաջինն է մեր գրականագիտության մեջ, որը «Ռեքվիեմը» ներկայացնում ու արժևորում է Ռ. Դավոյանի աշխարհայացքի և պոետիկայի տեսանկյունից:

ՐԱՖՖԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ – 2020-2

Ծննդյան 185-ամյակի առթիվ

Պետրոս Հ․ Դեմիրճյան
Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) մեր այն բացառիկ մեծություններից է, որոնց ճակատագիրը սերտորեն կապված է եղել հայրենիքի բախտի հետ, և հանուն հայրենիքի ու ժողովրդի նրա գրական ու քաղաքացիական սխրանքը հարթել է դեպի անմահություն տանող ամենակարճ ճանապարհը։

ՖՐՈՅԴՅԱՆ ԵՐԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ ԱՐՁԱԿՈՒՄ – 2020-1

Աննա Ս. Միկոյան
Ֆրանսահայ գրող Զարեհ Որբունին (Էոքսյուզյան, 1902-1980), որ, պատանի հասակում Մեծ եղեռնի արհավիրքը տեսնելով, այդպես էլ չհասցրեց
հիմնավոր կրթություն ստանալ, որպես ազատ ունկնդիր մասնակցել է Ստրասբուրգի համալսարանի հոգեբանական և իմաստասիրական դասընթացներին՝ աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գիտնականների:

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՆԵՆՏ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ – 2019-4

Ըստ Հովհ. Թումանյանի հրապարակախոսության

Սերգեյ Ա. Աղաջանյան
Հովհ. Թումանյանի կյանքին, ստեղծագործությանն ու հրապարակախոսությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ գրականության պակաս կարծես թե չկա: Բայց այդ ամենին յուրաքանչյուր անդրադարձ մեզ համոզում է, որ նրա վաստակի մեջ դեռ շատ բան ունենք նորովի ճանաչելու և գնահատելու: Նա հիրավի անսպառ մեծություն է, ով կյանք մտնող յուրաքանչյուր նոր սերնդի կենսական հանգամանքներում վերահաստատում է իր արդիականությունը և արտաժամանակային լինելու պարադոքսը: Ահա թե ինչու են Հովհ. Թումանյանի վաստակին նորովի անդրադարձներն իմաստավորված և միշտ անհրաժեշտ:

 

ԳԻԳԵՍԻ ՄԱՏԱՆՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ – 2019-3

Հակոբ Պարոնյանից մինչև Ջոն Թոլքին

Ալբերտ Ա. Մակարյան, Աստղիկ Վ. Սողոյան
Պարոնյանի մանկական գրականությունը, որ ամփոփված է «Թատրոն. բարեկամ մանկանց» պարբերականի (1876) էջերում, իր ուրույն տեղն է զբաղեցնում նրա ստեղծագործության համապատկերում. այն իր էությամբ հակադրվում, բայց և համադրվում է պարոնյանական հեգնական ծիծաղին ու ձուլվում է դրան: Եվ Պարոնյանի գրական ժառանգության ամբողջական ու համակողմանի գնահատականի համար կենսական է այդ երկու բևեռների զուգահեռական քննությունը՝ իբրև մի կարևոր օղակ վերջինիս ստեղծագործության պատմության համապատկերում:

ԴԷՊԻ «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ» ՕՇԱԿԱՆ – 2019-2

Մատենագիտութիւնը որպէս ուղիղ ճանապարհ

Սուրէն Դ. Դանիէլեան
Մատենագիտութիւնը, որպէս գիտաքննական վստահելի ուղղութիւն, Յակոբ Օշական-գրողի ստեղծագործական շերտերը բացայայտելու, ման րամասների մէջ ճշմարտութիւնները դասդասելու ամէնից գործնական ճանապարհն է։ Յայտնի է, որ Յ. Օշականը գրական և գիտական մտքի ազ գային միջանցքներում առաջնորդողի դերակատարութիւն ունի, սակայն նրա հարուստ ժառանգութեան զգալի մասին, ճանաչողական արժէքներին գիտական հանրութիւնը, որքան էլ անբնական կարող է թուալ, մնում է սակաւածանօթ։

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ԱՂԱՍՈՒ ԽԱՂԸ» ՔՆԱՐԱՊԱՏՄՈՂԱԿԱՆ ՊՈԵՄԻ ԵՐԿԽՈՍԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ – 2019-2

Աստղիկ Վ. Սողոյան
Խաչատուր Աբովյանի ստեղծագործական արվեստանոցի գլուխգործոցը, անտարակույս, «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի» վեպն է, որն իր կառույցով, թեմատիկ-գաղափարական ընդհանրությամբ, ժամանակների խաչմերուկում ունեցած բեկումնային դերով առանձնանում է ոչ միայն աբովյանական գեղարվեստական երկերի շարքում, այլեւս հիմնաքարային նշանակություն ունի ամբողջ հայ գրականության համար:

ՀԱՅԴՈՒԿԻ ԵՐԱԶԸ. ԼԵՐՄՈՆՏՈՎ – ԻՍԱՀԱԿՅԱՆ – ԱԼ. ԲԼՈԿ – 2019-1

Ազատ Կ. Եղիազարյան
Հայոց ազատագրական պայքարին նվիրված Ավետիք Իսահակյանի ամենահուզիչ բանաստեղծություններից մեկը սկսվում է «Սալնո ձորերում, կռվի ձորերում» տողով: Ով ծանոթ է Միխայիլ Լերմոնտովի «Երազ»  (Сон) բաանստեղծությանը, չի կարող չնկատել երկու բանաստեղծությունների նմանությունը:

ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ – 2019-1

Արամ Գ. Ալեքսանյան
19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում բնական գիտությունների զարգացման և մտքի գիտականացման արդյունքում որոշարկվել էին դրապաշտական ուսմունքները, որոնց համատեքստում արդեն գիտական հայացքով էին մերժվում կամ վերանայվում իմաստասիրական շատ կարգեր: Կյանքի և մարդու դրական ճանաչողությունը քննական վերանայման էր ենթարկում նաև երբեմնի բարոյաբանության առաջադրած կանոնները, որոնք կոչված էին նորմավորելու, կանոնակարգելու մարդու գիտակցությունն ու վարքը:

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «5-ՐԴ ՓՈՂՈՑԻ» ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2018-3

Ժենյա Ա. Քալանթարյան
1989 թ. լույս տեսավ արձակագիր Վահագն Գրիգորյանի «5-րդ փողոց» վերնագրով վիպակների ու պատմվածքների ժողովածուն: Սակայն դա ամենևին էլ չէր նշանակում, թե իբրև գրքի վերնագիր ընտրված «5-րդ փողոց» արտահայտությունը նորություն էր Գրիգորյանի արձակում: