Category Archives: ԱՐԽԻՎ

ՆԻՒԹԵՐ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ – 2017-4

Արամ Ա. Անտոնեան
Հրատարակութեան պատրաստեց եւ առաջաբանն ու ծանոթագրութիւնները գրեց՝ Միհրան Ա. Մինասեան

Հետագայ էջերով հրատարակութեան կու տանք պոլսահայ ծանօթ գրող, պատմաբան, խմբագիր, երգիծանկարիչ, մանկավարժ, ազգային-հասարակական և մշակութային գործիչ Արամ Անտոնեանի (Կ. Պոլիս 1875 – Փարիզ 1952) անտիպ վկայութիւնները Ռաս Իւլ Այնի ահաւոր կոտորածներուն մասին:

ԱՐԽԻՒԱՅԻՆ ՎԱՒԵՐԱԳՐԵՐ ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ – 2017-3

Աղասի Պ. Ազիզեան
1919 թուականի աշնանը անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած ՀՅ Դաշնակցութեան 9-րդ Ընդհանուր Ժողովը1 պատմա կան և յանդուգն որոշում է կայացնում Մեծ Եղեռնի պատասխանատու երիտթուրք պարագլուխներին ու Արևելեան Անդրկովկասում նրանց քաղա քականութիւնը շարունակած մուսաւաթական ելուզակներին պատժելու մասին, որն այնուհետև պատմութեան մէջ է մտնում «Նեմեսիս» արդարա հատոյց գործողութիւն անուամբ:

ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԸ – 2017-2

Մարգարիտա Մ. Խաչատրյան
2016 թ. նոյեմբերի 26-ին լրացավ Սփյուռքի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Համաստեղի (Համբարձում Կելենյան, 1895-1966) մահ վան 50-րդ տարելիցը. նա հանկարծամահ եղավ Լոս Անջելես քաղաքում, իր ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ձեռնարկի ժամանակ՝ շնորհակալական խոսք ասելիս։

ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ – ՍԱՐԳԻՍ ՍՐԱՊԻՈՆԵԱՆ – ԼՈՒԿԱՇԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ – 2017-2

Երուանդ Գ. Փամպուքեան
1963ին Պէյրութ լոյս տեսած «Կեանքի ուղիներով»ի Գ. հատորի վերջին գլուխը Սիմոն Վրացեան յատկացուցած է Սարգիս Սրապիոնեան-Լու կաշինի (էջ 260-275)։ Վրացեան և Լուկաշին նոր նախիջևանցի էին, իրարու ազգական, գրեթէ տարեկից և դպրոցական ու պատանեկան տարիներու մտերիմ ընկերներ, որոնց հասարակական կեանքը այնուհետև պիտի ստա նար տարբեր, չըսելու համար հակադիր ուղղութիւն։ Առաջինը դաշնակ ցական, երկրորդը՝ նախ սոցիալ դեմոկրատ (սպեցիֆիկ), ապա համայ նավար։ Այսուհանդերձ Վրացեան մեծ համարում ունի իր երբեմնի ընկերոջ և համերկրացիին նկատմամբ իբրև մարդու և հասարակական հայ գործիչի։ Կարելի է ըսել նոյնիսկ, որ իրեն՝ Վրացեանի համար անսովոր կերպով՝ գովասանք ու գնահատական կը շռայլուի Լուկաշինի հասցէին։

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ – 2017-2

Ա-Դո
Պատմական փորձը սովորեցնում է, որ արտակարգ պայմաններում, հատկապես հեղափոխությունների և հեղաշրջումների ժամանակ, հաճախ քաղաքական հրապարակ են դուրս եկել այնպիսի անհատներ, որոնք, չլինելով զինվորականներ և չզբաղեցնելով հրամանատարական բարձր պաշտոններ, աչքի են ընկել իրենց քաջագործություններով ու սխրանքներով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ – 2017-1

Արարատ Մ. Հակոբյան
Իբրև շարունակություն Հ. Քաջազնունու 1920-ական թվականների գոր ծունեությանը նվիրված հոդվածի՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Խորհրդային Հայաստանում նրա կյանքի վերջին տա րիների՝ ձերբակալության, քրեական գործի հարուցման, ողբեր գա կան մահ վան և ապա գործի վերանայման ու արդարացման վերա բերյալ ար խիվային փաստաթղթերը։

ԱՎ. ԻՍԱՀԱԿԵԱՆԻ «ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՏԱՍՆԱՄԵԱԿԻՆ» ՊՈԷՄԻՆ ՇՈՒՐՋ – 2017-1

Երուանդ Գ. Փամպուքեան
Սիմոն Վրացեանի բացառիկ կերպով հարուստ արխիւին մէջ պահուած են շատերու կարգին նաև Աւետիք Իսահակեանէն ձեռագիր օրինակներ։ Ստորև ներկայացուածը (թղթածրար 150/12-15) վերցուած է հաւանաբար Հ. Յ. Դաշնակցութեան պաշտօնաթերթ «Դրօշակ»ի թղթածրարներէն այն օրերուն, երբ Վրացեան կը վարէր թերթին խմբագրութիւնը (1925-1933)։

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-4

Ռուբեն Հ. Գասպարյանը, Ռուբեն Օ. Սահակյանը
Դեռևս հրապարակման նախորդ մասում ներկայացնելով թուրքական գերությունից ազատվելու համար Ալեքսանդրետից Կ. Պոլիս, իսկ այնտեղից Ալեքսանդրիա նավարկելու իր արկածալից պատմությունը, Միքայել Տեր Մարտիրոսյանը խախտել էր ժամանակագրական հաջորդականությունը ու վեր հիշելով Սիմոն Զավարյանի հետ ունեցած իր անմոռանալի զրույցները՝ «սույն հիշատակարանի» շարադրանքը նվիրել էր նրա հիշատակին, իսկ վերջում էլ ստորագրել՝ Մար։

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-3

Ռուբեն Հ. Գասպարյան, Ռուբեն Օ. Սահակյան
Մար-ի հուշերի հաջորդ հատվածը ներկայացնում է Մարաշում 18991904 բանտարկությանը հաջորդած 1904 թ. սեպտեմբեր-հոկ տեմ բեր յան ար կածալից ծովային ոդիսականը՝ Ալեքսանդրետից Կ. Պոլիս, իսկ այն տեղից՝ Եգիպտոս, որ տեղ նրան վերջապես հաջողվում է դուրս գալ ցա մաք և ազատվել թուրքական ոստիկանության հետապնդումներից: