Category Archives: ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՀԱՅՏ ՎԻՄԱԳՐԵՐ «ԼԻՏՐ» ԿՇՌԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ — 2012-4

Արսեն Է. Հարությունյան
Հայկական վիմագրերն ու մատենագրական վկայությունները, լինելով մեր պատմության կարեւոր սկզբնաղբյուրները, հարուստ նյութեր են տրամադրում հասարակական կյանքի սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներն ուսումնասրիելու համար:

ՄԻ ԽԱՉՔԱՐ Ս. ՀՌԻՓՍԻՄԵԻ ՎԱՆՔԻՑ — 2012-1

Արսեն Է. Հարությունյան
Ս. Հռիփսիմեի վանքի արեւելյան կողմում գտնվող տապանաքարերի, պարսպապատի տակ շարված խաչքարերի ու դրանց բեկորների շարքում աչքի է ընկնում պատվանդանին ագուցված մի խաչքար: Ելնելով  պատվանդանի եւ խաչքարի քանդակային հորինվածքում առկա տարբեր դարաշրջաններին բնորոշ որոշ առանձնահատկություններից՝ ակնհայտ են դառնում վերջիններիս ժամանակային տարբերությունները:

ՄՈՒՂՆԻՆ՝ ՊՌՈՇՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹ — 2012-1

Աշոտ Գագիկի Մանուչարյան
Աշտարակի Մուղնու Ս. Գևորգ վանքը պատկանում է Հայաստանի միջնադարյան այն հուշարձանների թվին, որը համակողմանիորեն ու հանգամանալից կերպով ուսումնասիրվել է թե՝ ճարտարապետական, թե՛ պատմագիտական, թե, վիմագրագիտական առումներով: Կառույցն իր հորինվածքային մտահղացմամբ ու կատարողական բարձր արվեստով արժանացել է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հետազոտողների ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ — 2010-4

Վաղ բրոնզի ուրբանիզմի սոցիո-մշակութաբանական վերլուծության փորձ

Արտակ Վ. Գնունի
Քաղաքը մարդկային քաղաքակրթության բնորոշ գծերից մեկն է. որոշ իամստով համաշխարհային պատմությունը ծավալվում էր քաղաքների ֆոնին: Պատահական չէ գերմանացի անվանի մշակութաբան Օ. Շպենգլերի դիտարկումը. «Համաշխարհային պատմությունը քաղաքաբնակ մարդու պատմությունն է»: