Category Archives: ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1918-1920 ԹԹ — 2018-1

Աննա Է. Ասատրյան
1918 թ. մայիսի 28-ին Հայոց անկախ պետականության վերականգնումից հետո, չնայած Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին՝ ձեռնարկվեցին անհրաժեշտ քայլեր նորանկախ պետականության ամրապնդման ուղղությամբ, որոնցից մեկն էր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորումը:

ԴԵՐՍԻՄԸ 1920 Թ. ԹՈՒՐՔ — ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ — 2017-4

Արամ Ս. Սայիյան
Հայաստանի առաջին Հանրապետության ու ողջ հայության համար ճա կատագրական 1920 թ. աշնանը քեմալական հրոսակների դեմ զինյալ պայքարի դրոշ էին պարզել նաև Դերսիմի քրդերը1, բայց նույն թշնամու դեմ մարտնչող երկու ճնշված ժողովուրդները այդպես էլ չկարողացան միավորել իրենց ուժերը՝ հնարավորություն տալով առանձին-ա ռանձին պարտության մատնել իրենց, ինչի արդյունքը եղավ ՀՀ անկումը և Դերսիմի քրդերի ազատագրական պայքարի հերթական դրսևորման՝ Քոչգիրիի ապստամբության ծանր պարտությունը։

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՆ — 2017-4

Արմեն Ա. Ասրյան
Աշխարհի տարբեր ժողովուրդների, այդ թվում և հայ ժողովրդի պատ մության բեկումնային պահերին ասպարեզում հայտնվել են անհատներ, որոնք վճռական ազդեցություն են ունեցել իրադարձությունների ընթացքի վրա և իրենց կամային որոշումների ու քայլերի միջոցով պատմության զար գացմանը հաղորդել են այլ ընթացք, քան այն կարող էր ունենալ, և դրանով իսկ դարձել են պատմակերտ գործիչներ: Հայոց Նոր պատմության մեջ այդպիսի անհատականություն է Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան – 1879-1919):

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ — ՀՅ Դաշնակցությունը և Հայաստանի երկու մասերի քաղաքական կարգավիճակի հարցը 1917 թվականին — 2017-3

Լիլիթ Հր. Հովհաննիսյան
Իր 1905 թ. «Կովկասյան նախագծի» մեջ և ապա 1907 թ. չորրորդ Ընդհանուր ժողովում վավերացված կուսակցության ծրագրում ՀՅ Դաշնակցությունը խնդիր էր դրել հասնելու Արևմտյան Հայաստանի լայն ինքնավարությանը՝ օսմանյան պետության սահմաններում, իսկ Արևելյան Հայաստանի համար ձեռք բերել ինքնավարություն Անդրկովկասի դաշնային հանրապետության կազմում, որը լինելու էր «Ռուսաստանի ֆեդերատիվ հանրապետութեան անբաժան մասը, կապւած նրա հետ պետա կան ինքնապաշտպանութեան, դրամական սիստէմի, մաքսի և արտաքին քաղա քա կանութեան խնդիրներով»:

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1991-1993 ԹԹ.)* — 2017-2

Կարեն Հ. Խաչատրյան
Հայաստանի երրորդ հանրապետության պաշտպանունակության ամ րապնդման գործում կարևոր դեր ու նշանակություն ունի ռազմաարդ յունաբերական համալիրը (ՌԱՀ), որի կատարելագործմանն ու դե րի բարձրացմանն է միտված 2015 թ. մարտի 25-ին ՀՀ Ազգային ժո ղովի կողմից ընդունված «ՌԱՀ-ի մասին» ՀՀ օրենքը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ — 2017-2

Արմեն. Ց. Մարուքյան
2015 թ. հունվարի 29-ին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակումով միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ու Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերը համայն հայության անունից պաշտոնապես հայտարարեցին, որ այդ պահից սկսած՝ մեկնարկում է հայ ժողովրդի միասնական պայքարը ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը հասնելու, այլեւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար, ինչը ենթադրում է իրավական պահանջների թղթածրարի մշակում՝ այն դիտելով որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերկանգման գործընթացի մեկնարկ:

ԹՅՈՒՐՔԱԽՈՍՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՂ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ — 2017-1

Վարդան Ա. Գալստյան
Էթնիկ ինքնագիտակցություն ընդունված է անվանել այն երևույթը, երբ որոշակի էթնոսը, այսինքն՝ «մենք» և «նրանք» տարբերակումը դնող մարդկանց մշակութային հանրույթը, գիտակցում է իր ընդհանրությունը և իրեն առանձնացնում է այլ հանրույթներից:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ» ԵԶՐՈՒՅԹԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ — 2016-4

Լյուդվիգ Գ. Վարդանյան
Անհատների և սոցիալական խմբերի ընդգրկումը քաղաքականության մեջ պայմանավորված է սոցիալական կարևորության տեսանկյունից ձևավոր ված շահերի իրացման ձգտումով: Դրանց իրացման փորձերը տեղի են ունենում ոչ ուղղակի կերպով, այլ միջնորդավորված են նորմերով ու արժեքներով, որոնցով քաղաքականության սուբյեկտները պայմա նա վորում են իրենց հարաբերությունները քաղաքական ինստիտուտների, քաղաքական վերնախավի (էլիտայի) և առհասարակ՝ իշխանության հետ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ — 2016-3

Սյուզաննա Ս. Բարսեղյան
Որպես ավանդական Սփյուռք՝ տարաշխարհիկ հայությունն ունի էթնոսի կյանքն օտար միջավայրում կարգավորելու և էթնիկ ու մշակութային ինքնությունը պահպանելու ավանդական համայնքային ինստիտուտներ՝ եկեղեցի, դպրոց, կուսակցական, բարեսիրական, մշակութային և այլ կազմակերպություններ:

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ — 2016-2

Մարիամ Մ. Կարապետյան
Հայկական մշակույթի մասին հայաստանյան հասարակության զանգ վածային պատկերացումը մի շարք հակասություններից է բաղկացած: Մի կողմից՝ մշա կութային լրագրությունն ընկալվում է որպես «մարզվելու» հարմար ու անվնաս վայր՝ լուրջ ու պատասխանատու ոլորտներ լուսաբանելուց առաջ, և մշակութային նորությունները բոլոր լրատվական թո ղար կումներում լուրերի բուրգի ամենա ստորին աստիճանին են, մյուս կողմից՝ հայոց դարավոր մշակույթն ընկալվում է որպես ազգային միակ անվիճելի հարստություն: