Category Archives: ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ – 2016-2

Մարիամ Մ. Կարապետյան
Հայկական մշակույթի մասին հայաստանյան հասարակության զանգ վածային պատկերացումը մի շարք հակասություններից է բաղկացած: Մի կողմից՝ մշա կութային լրագրությունն ընկալվում է որպես «մարզվելու» հարմար ու անվնաս վայր՝ լուրջ ու պատասխանատու ոլորտներ լուսաբանելուց առաջ, և մշակութային նորությունները բոլոր լրատվական թո ղար կումներում լուրերի բուրգի ամենա ստորին աստիճանին են, մյուս կողմից՝ հայոց դարավոր մշակույթն ընկալվում է որպես ազգային միակ անվիճելի հարստություն:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏ» ԱՄՍԱԳՐԻ ԷՋԵՐՈՒՄ – 2016-1

Գրետա Յ. Նիկողոսյան
1868 թ. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ սկսեց հրատարակվել «Արարատ» ամսագիրը, որը Կովկասում լույս տեսնող կրոնագիտական, եկեղեցագիտա կան, հայագիտական, բանասիրական առաջին ամսագրերից էր և մեծապես նպաստեց գիտության այդ ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև իր նշանակալից դերն ունեցավ հայ ժողովրդի եկեղեցական և հասարակական կյանքում։

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՐԵՒՈՅԹՆԵՐ – 2016-1

Յարութիւն Լ. Քիւրքճեան
Հայ մամուլի մէջ հազուադէպօրէն կը հանդիպինք Parenthèses հրատա րակչատան մասին յղումներու. նուազ ևս՝ տեղեկութիւններու:
Հարաւային Ֆրանսա՝ Մարսէյլ քաղաքի ծոցին ծնունդ առած այս հրա տարակչատունը ուղիղ գիծով չի կապուիր տեղի հայ համայնքի անցեալին ու մշակութային աւանդութիւններուն:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԽՈՒՍԱՆԱՎՈՒՄՆԵՐԸ – 2015-4

Դոկտ. Ժիրայր Ա. Քոչարեան
Գերմանական լրատուական միջոցների, մշակութային, գիտական և մարդու իրաւունքների բազմաթիւ կազմակերպութիւնների արձա գան քը ցեղասպանութեան 100-րդ տարելիցին գերազանցեց Գերմա նիայում ապ րող հայերի սպասելիքները։

ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ – 2015-1

Վալերի Ա. Միրզոյա
Սիմոն Զավարյանը (1865–1913) ՀՅ Դաշնակության հիմնա դիրներից է. գյուղատնտես, մանկավարժ, հրա պա րակա խոս, ե ռանդուն քաղաքական գործիչ: Նրա տեսական ժառանգության մեջ մեզ համար ուշագրավ և ար դիական են հանրային կյանքի սոցիալ-փիլիսո փա յական լայն դի տար կումն երը, մասնա վորապես՝ ժողովրդավարու թյան էու թյան և դրսևորումների հանգա մանալից պարզաբանումը, պետա կան կառավարման համակարգի ա պա կենտրոնացման հիմն ա վո րումները, տեղական ինքնակառավարման սո ցիալական նշա նա կու թյան շեշտա դրումը, հանրային կառավարման մեջ կուսակ ցու թյունների դերակատար ման վերլուծությունը:

ԼՐԱԳՐՈՂ-ԱՐՏԱՔԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2014-4

Հայկական մեդիատեքստերի օրինակով

Դավիթ Վ. Պետրոսյան
Լրագրող-հասցեատեր փոխառնչությունների հանդիպավայրը մեդիատեքստն է: Իր դրսևորման տարբեր ձևերով հանդերձ (լրագրային տեքստ, հեռուստա և ռադիոտեքստ, գովազդային տեքստ, համացանցային տեքստ և այլն), այն բնորոշվում է հիմնարար մի առանձնահատկությամբ, որ միանշանակորեն հաստատում են մերօրյա տեսաբանները. խոսքը մեդիատեքստերի երկխոսային բնույթի մասին է:

ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎԻԶՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ. ՀՈՒԳՈ ԳՐՈԹԻՈՒՍ – 2014-4

Տիգրան Ռ. Եփրեմյան
Հոլանդացի ականավոր մտածող և դիվանագետ Հուգո Գրոթիուսը (1583-1645 թթ.) արդարացիորեն համարվում է արդի միջազգային իրավունքի և հարաբերությունների համակարգի գլխավոր ճարտարապետը: 17-րդ դարի կեսերին, երբ Եվրոպայի հիմնական քաղաքական միավորներ ճանաչվեցին պետությունները, Գրոթիուսը առաջարկեց միջազգային իրավունքի նոր նախագիծ, որն արտացոլում էր այդ նոր իրողոթյունը:

ԼՐԱԳՐՈՂԸ ԵՒ ՆԵՐՔԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ – 2014-2

Դավիթ Վ. Պետրոսյան
Մեդիադաղտում ընթացող ակտիվ զարգացումները լուրջ վերլուծությունների, քննարկումների ու մեկնաբանությունների հնարավորություններ են ընձեռնել մերօրյա հետազոտողներին: Այս համատեքստում թերեւս առաջնային խնդիր է լրագրող-մեդիատեքստ-հասցեատեր փոխառնչությունների ուսումնասիրությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ – 2013-4

Կարեն Հ. Խաչատրյան
Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած ֆաշիս տական Գերմա նիային ներկայացվելիք ռազմատուգանքի (ռեպա րացիաների) չափի և հաղթողների միջև դրանց բաշխման հարցը քննարկման առարկա դարձավ պատերազմում դաշնակից երեք մեծ տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Իոսիֆ Ստալինի, Թեո դոր Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի երկրորդ հանդիպման ընթացքում1, որը կայացավ 1945 թ. փետրվարի 4-12-ին Յալթայում (Ղրիմ):

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆԿՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 2013-3

Նոր փաստերի ու վկայությունների լույսի ներքո

Լուսինե Մ. Սարգսյան
Հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում արձա նագրված վերջին զարգացումները խիստ արդիական են դարձնում 1991-1992 թթ. ռազմական գործողությունների արդյունքում Հյուսիսային Ար ցախի հայկական տարածքների ու մանավանդ Շահումյանի շրջանի կորստյան պատմությունը։ Շուշիի և Լաչինի 1992 թ. մայիսյան փայլուն գոր ծողություններին հետևած՝ Շահումյանի անկ ման խորքային պատճառների բացահայտումն անհրաժեշտ է նման ողբերգությունը բացառելու համար։