Category Archives: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտ Մակարեան, «Կրկին Պարոնեանի հետ (նոր ընթերցումներ)», Եր., «Անտարես», 2018, 306 էջ: — 2019-1

Սուրէն Դ. Դանիէլեան, Քնարիկ Ա. Աբրահամեան
Ալբերտ Մակարեանի՝ վերջերս լոյս տեսած «Կրկին Պարոնեանի հետ (Նոր ենթերցումներ)» մենագրութեան խորագրի մէջ արդէն ակնբախ ուրուագծւում է մեկնական ոճի հեղինակային սուր հակուածութիւնը՝ հայեացք 21-րդ դարի դիտանկիւնից, ընթերցման այն եղանակների համադում, որ Պարոնեան երգիծաբանին դարձնում է շահագրգիռ անհատականութիւն գրականութեան ազգային ճանապարհի այնքան բանուկ ու բազմաշերտ վերելքներում:

Սերգեյ Աղաջանյան, Միջօրե — 2018-3

Դավիթ Վ. Պետրոսյան
Արձակը գեղարվեստի ինքնադրսևորման ձևերից մեկն է, որ ստեղծագործ անհատի մեջ բացվում է յուրովի: Մերօրյա արձակի համապատկերում ինքնատիպ անունների պակաս չի զգացվում, ուստի նույնքան կարևոր է նրանց ստեղծագործական որոնումերի արժևորման խնդիրը: Այս գիտակցությունն է մեզ մղել ընթերցողի քննական հայացքով դիտարկելու Սերգեյ Աղաջանյանի «Միջօրե» ժողովածուն:

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ — 2018-2

Արմեն Ս. Ասրյան
Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ հայ ընթերցողին ներկայացված «Արամ Մանուկեան. Նամականի» ժողովածուն ընդգրկում է հայ ազատամարտի նվիրյալ, Հայաստանի Հանրապետության հիմանդիր Արամ Մանուկյանի կողմից 1904 թ. նոյեմբերից մինչև 1915 թվականը գրված 354 նամակներ, որոնցից 35-ը հրապարակվում են առաջին անգամ:

Հայ պարբերական մամուլի պատմություն. 1920-1922 թթ., հատոր 2, Եր., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 787 էջ — 2018-1

Դավիթ Վ. Պետրոսյան
Ավելի քան երկու դար հայ պարբերական մամուլն իր էջերում ամփոփել է մեր ժողովրդի անցած ճանապարհի բախտորոշ շրջանները, դարձել նրա կյանքի տարեգիրը: Ուստի վաղուց հասունացել էր հայ մամուլի պատ մությունը համահավաք քննական տեքստի վերածելու խնդիրը, որը, հատ կապես մեր օրերում, խիստ կարևոր է նրա արժևորման ու գնահատման համար:

Ժենյա Քալանթարյան, Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն։ Ուսումական ձեռնարկ, Եր.։ ԵՊՀ հրատ., 2017, 209 էջ — 2017-4

Տիգրան Ս. Սիմյան
Հայ բանասերի սեղանին է դրված երկար սպասված բոլորովին նոր հա րացույցի կամ մտածողության մեջ տեղադրվող մի ուսումնական ձեռնարկ, որը հնարավորինս բացահայտում է տվյալ ոլորտի կամ տեսական առարկայի պրոբլեմատիկ դաշտը։

Դավիթ Վ. Պետրոսյան, Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար, Եր., ԵՊՀ հրատարակչություն, 2017, 184 էջ — 2017-3

Սերգեյ Ա. Աղաջանյան
Մեզնից դուրս ու մեզնից անկախ ֆիզիկական և մետաֆիզիկական իրողու թյուն ները, կեցության հանգամանքները նույնն են բոլորիս համար: Բայց այդ նույնությունը յուրաքանչյուրիս մեջ ուրույն միկրոաշխարհ է դառնում, նաև որոշակիորեն անհատականացած խոսք՝ ըստ դրանք իմաստավորելու մեր անհատականության:

ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱԴԵԱՆԻ ՇԻՐԱԶԱՊԱՏՈՒՄԸ — 2017-3

Քնարիկ Ա. Աբրահամեան
Կեանքի գիրք. թերևս այսպէս կարելի է անուանել գրականագէտ Սամուէլ Մուրադեանի «Յովհաննէս Շիրազ բանաստեղծը, մարդը» երկհատոր մենագրութիւնը (2012 և 2016): Ի հա՛րկէ, աշխատութիւնը վաստակաշատ գրականագէտի առ այժմ վերջին ծաւալուն ուսումնասիրութիւնն է. Շիրազը դեռ սպասում է ամբողջական ու սպառիչ գնա հատականի: Խօսքն այստեղ վերաբերում է բանաստեղծի ամբողջական գործերի հրատարակութեա նը:

ՎԱՂՈՒՑ ՍՊԱՍՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ — 2017-3

Ավագ Ա. Հարությունյան
Երևանում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ արք. Աշճեան» մատենաշարով հրատարակվել է Արամ Սերգեյի Սայիյանի «Արարա տի 1926-1930 թթ. ապստամբությունը։ Թուրք-քրդական և հայ-քրդական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների համա ծի րում» աշխատությունը:

ԿԱԶԻՄԻՐ ԶԱԼԵՎՍԿԻ, ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ — 2017-2

Գ. Խ.
Մոսկվայում վերջերս ակտիվ գիտահրատարակչական գործունեությամբ զբաղվող «URSS» հրատարակչական խումբն ի թիվս այլ ուշագրավ գրքերի «Խորհրդածելով մարքսիզմի մասին» մատենաշարով լույս է ընծայել «Ազգային կուսակցությունները Ռուսաստանում. 20րդ դարի սկիզբ. Լեհաստան: Մերձբալթյան երկրամաս: Լիտվա: Ուկրաինա: Կովկաս: Հրեական կուսակցութիւններ» ուղագրավ գրքույկը:

Գևորգ Ս. Ստեփանյան, Համազասպ Սրվանձտյանց, Եր., «Լուսակն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2016, 1088 էջ — 2017-1

Ա. Հ.
Վերջին տասնամյակներին հայ ազգային-ազատագրական պայքարի անվանի դեմքերի կյանքին ու գործունեության պատմությանը նվիրված մի շարք մենագրություններ են լույս աշխարհ եկել՝ Անդրանիկ, Նիկոլ Դու ման, Գևորգ Չավուշ, Սեբաստացի Մուրատ, Դրո, Ա. Մանուկյան, Գ. Նժդեհ և ուրիշներ: Սակայն մինչ օրս բազում այլ նվիրական անուններ իրենց ուսումնասիրողին էին սպասում: