Category Archives: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՏԵՔՍՏ ԵՎ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – 2022-2

Ամփոփում

Փոխներթափանցման մետաֆիզիական Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններում (անգլերեն)

Նաիրա Վ. Համբարձումյան
Անտիկ և ժամանակակից հեղինակներըմշտապես ներդաշնակել և կանոնակարգել են նախագիտելիքը և փոխհարաբերությունները էոնների (դարաշրջանների) միջև՝ դիտարկելով դրանք անվերջորեն ձգվող, անավարտ և անընդհատական մի երկխոսության տիրույթում, որտեղ ոչ մի միտք չի մահանում, և տեքստի՝ որպես անսահմանության ընկալումը պայմանավորվում է Ասացմամբ ու առնչվում Արարումին: Եվ երբ Արարումը դառնում է ծանրության կենտրոն, ոչ միայն այդ միասնության արդյունքն ու պատկերը, այլև ուղղվածությունն ու ինքնորոշումը հեղինակին ուղղորդում են դեպի հոգևոր ազատագրումը՝ ապահովելով տեքստի գոյաբանական տիրույթն ու ստեղծելով հեղինակի կատարելատիպը:

Տեքստի հայտնագործման և իրացման այսօրինակ գործընթացը մշտապես իրականանում է մշակութաբանական մի որոշակի միջոլորտում, երբ բացվում են հավերժի դռները, և տեղի է ունենում նախագիտելիք + իմաստություն + մտահղացում + տեքստ + հեղինակ (փոխանցող) = էոն [հավերժություն] իդեալական հանդիպումը: Փոխներթափանցումների և հաղորդակցությունների նման կարգավորումն իրացվում է միմիայն տեքստի հիմքում և առնչվում է հավերժորեն ներկա, սակայն անհայտ ընթերցողին, որին դիմում է հեղինակը:

Ուսումնասիրության նպատակը տեքստում միմյանց հակադրվող երկու տարբեր ժամանակների՝ քրոնոսի (համահարաբերվող ներկաների շղթա պահեստարան, որի սահմանային պտույտը կամ արտաքին շերտը Աստված է) և էոնի (ենթադրում է անցյալ-ապագա տարածաժամանակային քրոնոտոպը)՝ որպես տեքստի ներժամանակային պահեստարանների և մետաֆիզիկական փոխներթափանցումների, ինչպես նաև տեքստի տարածաչափությանն առնչվող հիմնահարցերի (մետահնչյուն – մետաբառ – մետաիմաստ) քննությունն է:

Գաղափարը նյութապես առկայացնելու և վերը նշվածը բանաձևելու համար ուսումնասիրության մեջ դիտարկել ենք Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները

Տեքստի համեմատական և համադրական վերլուծությամբ առանձնացված գաղափարները համաժամանակյա և տարաժամանակյա մեթոդներով միավորել ենք մեկ ընդհանուր գաղափարի՝ քրոնոս-էոն տարածաժամանակային քրոնոտոպում՝ կիրառելով օբյեկտներ և երևույթներ, որոնք որոշակի են իրենց ընդհանրություններով և էությամբ, հետևաբար հասկացման տիրույթում համընկնում են բովանդակությամբ: Իմաստաբանական և  տիպաբանական առանձնահատկությունների բացահայտման համար կիրառել ենք նաև ֆենոմենոլոգիական մեթոդը՝ ընդգծելով նյութի գաղափարը, դերը, նշանակությունը, ազդեցության ոլորտները, հասկացման մեթոդաբանությունը:

Ուսումնասիրության միջոցով եզրահանգել ենք, որ ներկան ամփոփում է անցյալն ու ապագան, որոնք մշտապես ձգտում են իրենց երկու սկիզբներին, միավորվում և բաժանվում են ներկայի ներքին տիրույթում՝ մետաֆիզիկական և իմաստաբանական փոխներթափանցումներով փոխադարձաբար ազդելով մեկը մյուսի վրա: Իրացվում է նաև գաղափարը, թե որոշակիորեն ընդհանուր, միասնական և մեծ մի տարածաժամանակում տեքստը հեղինակի մեջ է, և հեղինակը՝ տեքստի, քանի որ միայն հեղինակը գիտի այն ներթափանցումների ու տեղաշարժերի մասին, որոնց միասնական ներքին տիրույթում ենթադրվում է տեքստի փոխներթափանցման մետաֆիզիկան:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՏԱՂԱՉԱՓԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ – 2022-1

Աշխեն Էդ. Ջրբաշյան
20-րդ դարի արևմտահայ բանաստեղծության ամենանշանակալի դեմքերից մեկի` Դանիել Վարուժանի ստեղծագործությանը նվիրվել են բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ, համակողմանի քննության են ենթարկվել նրա կյանքի ու գործունեության դրվագներն ու հանգամանքները։ Վարուժանի պոեզիայի գաղափարական և գեղարվեստական ազդակների ուսումնասիրությունը զբաղեցրել է շատ բանասերների:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՐԱՖՖՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ – 2022-1

Աշոտ Ն. Հայրունի
19-րդ դարի երկրորդ կեսին ազգային փրկության ուղիների որոնման ճանապարհին Րաֆֆին պետք է առերեսվեր նաև տնտեսական հիմնա- խնդիրներին, որոնք մասնատված ու կոտորակված հայ ժողովրդի հանդեպ գործադրվող ճնշումների ուժգնացման պայմաններում ունեին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Ուստի պատահական չէ, որ դրանք առանցքային տեղ են զբաղեցնում Րաֆֆու հրապարա- կախոսության մեջ։

ՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԱՐՁԱԿԻ (FRAME STORY) ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2021-4

Սոնա Կ. Ալավերդյան
«Շրջանակված արձակ» (frame story) հասկացությունը, որը հայտնի է նաև «տեքստ տեքստում», «պատմություն պատմության մեջ», «շրջանակ», «չինական տուփ», «ռուսական տիկնիկ», «միջարկված պատմություն», «բնավորված պատմություն», «տուփավորված պատմություն» տարբերակներով, գրականագիտական բառարաններում հիմնականում սահմանվում է որպես պատմություն, որում ներդրված է մեկ այլ պատմություն, կամ որը պարունակում է պատմությունների շարք:

ԵՐԳԻԾԱԿԱՆՆ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ԿԵՂԾ ՀԱՆՃԱՐՆԵՐ» ՎԻՊԱԿՈՒՄ – 2021-3

Հայկ Ա. Հովհաննիսյան
Իբրև բնաբան ընտրված այս տողերը փաստում են, որ պատմական ծանրագույն ժամանակներում ապրած Զապել Եսայանն իրապես դարձել էր իր ժամանակի ճշմարիտ վավերագիրը, ժողովրդի աջակիցն ու խան- դավառողը և հենց այդպիսի կերպարով էլ ընկալվել է հայ հասարակության կողմից:

ՐԱՖՖՈՒ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2021-3

Աշոտ Ն. Հայրունի
Րաֆֆու ստեղծագործական առաջին քայլերը, կարծես պատմական անհրաժեշտության թելադրանքով, զուգադիպեցին արևելահայ հասարակական կյանքում բեկումնային նշանակություն ունեցած լայն տեղաշարժերի սկզբնավորմանը: Դարերով սրբագործված նահապետական սովորույթներն ու ավանդական կենսաձևերը տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում անշրջելի նահանջ էին ապրում՝ անկարող լինելով դիմադրելու «նորի» հաղթարշավին, որը եվրոպական ազատախոհության կարգախոսներով նվաճում էր կյանքի բոլոր ոլորտները: Անցումային այս գործընթացը, որ պետականության պայմաններում կարող է վերահսկելի կամ ուղղորդելի լինել, աղետալի հետևանքներ էր խոստանում քաղաքական ինքնուրույնությունից զուրկ ժողովրդին՝ ուղեկցվելով վերջինիս գոյատևման կռվան-արժեքների կորստյամբ:

ՐԱՖՖՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ -2021-2

Աշոտ Ն. Հայրունի

Կան գրողներ, առանց որոնց անհնար և անպատկերացնելի է թվում անցյալի գրական որևէ ուղղության, որևէ ժանրի կամ հոսանքի բնականոն և ամբողջական ձևավորման գործընթաց, քանզի նրանք իրենց ավանդնե- րով հավերժ մնայուն կոթողներ են դառնում գրականության պատմության մեջ և պատվանդան՝ հաջորդների համար։

ՀԱՐԱԶԱՏԻ ԵՎ ՕՏԱՐԻ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2021-1

Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում

Մարինե Դ. Ղազարյան

Համաշխարհայնացման ժամանակակից միտումները և էթնոկրոնական հիմքի վրա ընթացող հակամարտությունները լի են ինքնության կորստի վտանգով: Ուստի՝ նման հարափոփոխ իրականության մեջ հատկապես փոքրաթիվ ազգերին անհրաժեշտ է սեփական ինքնության առանձնահատկությունների քննությունը:

ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ ՎԵՊԵՐՈՒՄ – 2020-4

Նարինե Ա. Հովհաննիսյան (Ստեփանակերտ)
Հակոբ Օշականը բացառիկ երևույթ է հայ բազմադարյան գրականության մեջ, որի ստեղծագործությունն իր գեղարվեստական համակարգի առանձնահատկություններով, բազմաշերտությամբ, մասշտաբայնությամբ հսկայական ներդրում է հայ ոգեղեն արվեստի զարգացման գործում։ Օշականի գեղարվեստական համակարգի բարձրագույն նվաճումը՝ վեպը, հոգեվերլուծություն, բարքագրություն և գաղափարագրություն լինելուց առաջ և հետո, մեր խորին համոզմամբ, Հայկական հարցի վեպն է։ Հայկական հարցից են սկսվում և դեպի Հայկական հարցն են տանում օշականյան վեպի բոլոր ճանապարհները։

ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ – 2020-3

Փիլիսոփա-բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առթիվ

Հռիփսիմե Ա. Զաքարյան

Մահվան առեղծվածը միշտ եղել և մնում է ինչպես գիտնականների (մահագիտություն, տանատոլոգիա (հին հուն․ θάνατος – «մահ», λόγος – «գիտություն»), այնպես էլ հանճարեղ ստեղծագործողների սևեռուն ուշադրության կենտրոնում, դարձել է նրանց մտորումների, ապրումների առարկան ու գրականության մեջ դրսևորվել այն ժամանակ, երբ ի հայտ է եկել ինքը՝ գրականությունը, և, պայմանավորված տվյալ ժողովրդի էթնոմշակութային առանձնահատկություններով, ընկալվել է որպես ողբերգական իրողություն կամ հակառակը: