Category Archives: ՀԱՎԵԼՎԱԾ

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ — 2020-1

Մաս Դ. Ազգային-հասարակական գործունեությունը 1914-1917 թթ.

Սարգիս Ռ. Մելքոնյան
Մեր ուսումնասիրության նախորդ մասերում, որոնք հրապարակվել են «Վէմ» հանդեսի 2018 թ. համարներում1, մանրամասն անդրադարձել ենք Գարեգին Հովսեփյանի ուսումնառության տարիներին և 1897-1917 թվականներին մեծանուն գիտնական-հոգևորականի կողմից առաջադրված հայոց եկեղեցու բարեկարգման ծրագրերին։

ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-1919 ԹԹ. — 2019-4

Կարեն Պ. Հայրապետյան
Հատվածականությունը՝ որպես ազգային-քաղաքական հիմնախնդիր, Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջև ծառացել է նրա կազմավորման շրջանից սկսած1: Այս բացասական երևույթը հիմնված էր հայ ժողովրդի երկու խոշոր՝ արևմտահայ և արևելահայ հատվածների հասարակական գիտակցության մեջ տեղ գտած փոխադարձ անվստահության և սառնության վրա, որն իր անմիջական դերակատարությունն ունեցավ միջհատվածական փոխհարաբերություններում։

ԼՂՀ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՄԵԿՆԱԿԵՏ  ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ — 2019-3

Տարոն Վ. Հակոբյան (Ստեփանակերտ)
Չնայած ԽՍՀՄ-ի գոյության 70-տարիների ընթացքում գործադրված բռնություններին ու հալածանքներինª արցախահայությունը երբեք չի դադարեցրել Մայր Հայաստանին միանալու իր համառ պայքարը։ Միութենական հանրապետության կարգավիճակ ունեցող Խորհրդային Հայաստանի և նրանից արհեստականորեն տարանջատված ու Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մերձեցման ու վերամիավորման քաղաքական ձգտումները Միացյալ Հայաստանի համար պայքարի յուրօրինակ դրսևորումն էին՝ ԽՍՀՄ բռնատիրական վարչակարգի պայմաններում։

ՄԻԱՑՅԱԼ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ՝ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1917−1920 թթ.) — 2019-3

Լիլիթ Հր. Հովհաննիսյան
1917-1920 թթ. հայոց պատմության ուսումնասիրության տեսանկյունից առաջնակարգ նշանակություն ունեն ԱՄՆ Պետական դեպարտամենտի փաստաթղթերը, որոնք լույս են սփռում Ռուսաստանից Անդրկովկասի անջատման ու տարածաշրջանի ժողովուրդների անկախության, Արևմտյան Հայաստանի ազատագրության և Հայաստանի Հանրապետությանը միավորելու, Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի սահմանների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնիª նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի ընդունման, տարագիր հայերի հայրենադարձության կազմակերպման և այլ հիմնահարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի ու նրան դաշնակից Անտանտի պետությունների պաշտոնական դիրքորոշումների վրա: 

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԻԶԲ — 2019-3

Արմեն. Ց. Մարուքյան
Հայաստանի Հանրապետության հռչակման պահից հայկական պետության առջև ծառացան Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ տարածքներում հայ բնակչության բնաջնջման` Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները: Իրավիճակն ավելի էր բարդացել նրանով, որ օգտվելով ռուս-թուրքական ռազմաճակատից ռուսական բանակի հեռացումից` թուրքական զորքերը շարժվել էին դեպի Արևելյան Հայաստան` ձգտելով ավարտին հասցնել իրենց հայաջինջ քաղաքականությունը և վերջնականապես վերացնել համաթուրանական ծրագրերի ճանապարհին կանգնած «հայկական սեպը»:

ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ — 2019-3

Անցյալից՝ դեպի ապագա

Գևորգ Ս. Խուդինյան
Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիսի 28-ի պետական ակտի ընդունման 100-ամյակի ոգեկոչումը մեզ համար ոչ միայն առանձին քաղաքական իրադարձության քննության առիթ է, այլև նրանով խորհրդանշվողª ազգի ու հայրենիքի միասնության քաղաքական կերպավորումների ու դրանց հիմքում ընկած գաղափարների բացահայտման հնարավորություն ինչպես հայոց պատմության ուսումնասիրության դիաքրոնիկ, այնպես էլ` սինքրոնիկ հարթությունների վրա։

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏՈՒՐՔԻ» ԳԱՂԱՓԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ — 2019-2

Եվ նրա գործադրման փորձերը Առաջին Հանրապետության շրջանում

Նարինե Մ. Նուշերվանյան
Առաջին աշխարհամարտից հետո հայության ողջ մնացած հատվածը ցրված էր աշխարհով մեկ, ուստի Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետության կայացման գործում իրենց գերակա խնդիր համարեցին գաղթավայրների հետ հարաբերությունների զարգացումը եւ նրանց աջակցությունն ապահովելը:

ՌՈՍՏՈՄԻ ՆԱՄԱԿ-ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2019-1

Երուանդ Գ. Փամպուքեան
Հ.Յ. Դաշնակցութեան Պոսթընի կեդրոնական արխիւին մէջ կը պահուին շարք մը ծաւալուն տետրակներ կամ տոմարներ, որոնք ուշադրութենէ դուրս մնացած են, հետեւաբար նաեւ չեն ուսումնասիրուած: Մինչդեռ մեր ազատագրական պայքարի պատմութեան բազմաթիւ դրուագներու յաւելեալ պարզաբանման տեսակէտէն անոնք յատուկ նշանակութիւն ունեցող փաստաթուղթեր են:

ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ — 2018-3

Սարգիս Ռ. Մելքոնյան
Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մեր հոդվածաշարի նախորդ մասում ընդհանուր ակնարկով անդրադարձանք Հայոց եկեղեցին բարեկարգելու նրա ծրագրերին՝ հանգելով այն եզրակացության, որ Սբ. Էջմիածնում 1897-1917 թվականներին ծավալած իր գործունեության ընթացքում Գարեգին վարդապետը եկեղեցու բարեկարգումը պատկերացնում էր հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ. 

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ — 2018-2

Սարգիս Ռ. Մելքոնյան
Այս հրապարակմամբ շարունակում ենք 1943-1952 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանին նվիրված մեր հոդվածաշարը, որի առաջին մասը տպագրվել է «Վէմ» հանդեսի նախորդ համարում: Դրանովմ մանրամասնությամբ անդրադարձել ենք հայրենի Արցախում, Սբ. Էջմիածնում և Գերմանիայում Գարեգին Հովսեփյանի երկարամյա ուսումնառության տարիներին (1877-1897 թթ.)՝ զուգահեռաբար ներկայացնելով նաև այդ ընթացքում ապագա հայրապետի ծավալած գիտական գործունեությունը: