Category Archives: ՀԱՎԵԼՎԱԾ

1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ – 2021-4

Հայաստանյան արդի պատմագիտության գնահատմամբ (1991-2021 թթ.)

Լիլիթ Հր. Հովհաննիսյան
Հայկական հարցին վերաբերող միջազգային դիվանագիտական փաստաթղթերի շարքում թերևս ամենավիճելին ու գնահատման առումով ամենաբարդը միմյանց հետ տրամաբանորեն կապված 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի, 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերն են։

ԿԱՐՍԻ 1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ – 2021-4

Արմեն Ց. Մարուքյան
Ինչպես հայտնի է, «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի (18-ի) խորհրդա-թուրքական պայմանագրի 15-րդ հոդվածով Խորհրդային Ռուսաստանը պարտավորվել էր ճնշում գործադրել Խորհրդային Հայաստանի1 վրա, որպեսզի վերջինս համաձայներ ընդունել տվյալ փաստաթղթով իր տարածքներից Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը Թուրքիային, իսկ Նախիջևանը Ադրբեջանին հանձնելու դրույթները:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿՈՄԿՈՒՍԻ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԴՐՎԱԳՆԵՐԸ – 2021-3

1920-ական թվականների խորհրդային գաղտնի փաստաթղթերում

Ավագ Ա. Հարությունյան
Հայտնի է, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության համար ՀՅ Դաշնակցությունը գաղափարական և քաղաքական հակառակորդ էր, ուստիև խորհրդային իշխանության տարիներին նրա դեմմղվող պայքարը կրում էր հետևողական, համակողմանի և համատարած բնույթ:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ – 2021-2

Հետադարձ հայացք 100-ամյա հեռավորությունից

Ավագ Ա. Հարությունյան

1919-1921 թթ. Սյունիքը գտնվում էր աշխարհաքաղաքական չարաղետ խաղերի և ներքին խլրտումների կործանարար ընթացքի մեջ, որին դիմակայելու համար նախևառաջ անհրաժեշտ եղավ համախմբում՝ կարող մարդկանց ղեկավարությամբ:

ՍՈՂՈՄՈՆ ԹԷՀԼԻՐԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ – 2021-1

Իր յուշագրութեան առաջին տպագրութեան առիթով

Երուանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)

Ատենէ մը ի վեր ձեռքիս տակ է հետաքրքրական թղթապանակ մը, որուն բովանդակութիւնը ցուցակագրուած չէ Համազգայինի Պէյրութի ճեմարանի տեսչարանի յարկաբաժնին կից հաստատուած դիւանատան մէջ, ուր կեդրոնացուած են, բացի մշակութային եւ կրթական այդ ընկերութեան արխիւէն, նաեւ Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան վերաբերեալ փաստաթուղթեր – բնագիր կամ պատճէն, այլեւ Սիմոն Վրացեանի անձնական ծաւալուն թղթածրարները։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԼՃԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ – 2020-4

Հետահայաց տնտեսաքաղաքական համադրումներ թագավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի համապատկերին

Ատոմ Շ. Մարգարյան
ԽՍՀՄ փլուզումը և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը, լինելով չափազանց կարևոր երկրի ինքնիշխանության վերականգման ու զարգացման հնարավորությունների առումով, միևնույն ժամանակ մեզ համար լրջագույն մարտահրավերների սկիզբը դարձան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ – 2020-3

Սևրի պայմանագրի հոդվածներում

Արմեն Ց. Մարուքյան
Գերմանիայի հետ Վերսալի, Ավստրիայի հետ Սեն-Ժերմենի, Հունգարիայի հետ Տրիանոնի և Բուլղարիայի հետ Նեյի պայմանագրերի ստորագրումից հետո Օսմանյան կայսրության հետ կնքված Սևրի պայմանագրով եզրափակվեց Առաջին աշխարհամարտում հաղթանակած ու պարտված երկրների փոխադարձ պայմանագրերի երկար շարքը:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՄԵՆՔ – 2020-2

Գևորգ Ս․ Խուդինյան
Մեր նախորդ հրապարակման մեջ («Թագավարակի գաղտնիքը» ցույց էինք տվել, որ որքան էլ փաստարկված լինեն համավարակի տարածման մեջ մեղավորներ փնտրելու փորձերը, ներկա պայմաններում նման դատողությունները մեզ շեղում են մարդկության առջև ծառացած լրջագույն պրոբլեմից՝ մարդու և բնության հարաբերությունների կարգաբերման խնդրից։ Ուստի մերժելով առողջապահական խնդիրների գլոբալիստական ու ռեգիոնալիստական մեկնաբանությունները՝ փորձել էինք համավարակի պատճառները սահմանազատել նրա հետևանքների քաղաքականացված գնահատականներից։

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ – 2020-1

Մաս Դ. Ազգային-հասարակական գործունեությունը 1914-1917 թթ.

Սարգիս Ռ. Մելքոնյան
Մեր ուսումնասիրության նախորդ մասերում, որոնք հրապարակվել են «Վէմ» հանդեսի 2018 թ. համարներում1, մանրամասն անդրադարձել ենք Գարեգին Հովսեփյանի ուսումնառության տարիներին և 1897-1917 թվականներին մեծանուն գիտնական-հոգևորականի կողմից առաջադրված հայոց եկեղեցու բարեկարգման ծրագրերին։

ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-1919 ԹԹ. – 2019-4

Կարեն Պ. Հայրապետյան
Հատվածականությունը՝ որպես ազգային-քաղաքական հիմնախնդիր, Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջև ծառացել է նրա կազմավորման շրջանից սկսած1: Այս բացասական երևույթը հիմնված էր հայ ժողովրդի երկու խոշոր՝ արևմտահայ և արևելահայ հատվածների հասարակական գիտակցության մեջ տեղ գտած փոխադարձ անվստահության և սառնության վրա, որն իր անմիջական դերակատարությունն ունեցավ միջհատվածական փոխհարաբերություններում։